08/08/2019 09:35
Սպասում եմ քրեական գործի հարուցմանը. Մարուքյանը՝ «BBC»-ի հոդվածի մասին
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը «BBC»-ում Մարտի 1-ի քրեական գործի նյութերի հրապարակման առնչությամբ հայտարարել է, թե նախաքննական գաղտնիքը հրապարակելու համար սպասում է քրեական գործի հարուցման։
«Սկզբից նախաքննության գաղտնիքները փոխանցվում են արևմտյան ԶԼՄ-ին, որպեսզի այն հրապարակի: Արտահոսած տեղեկատվությունը հրապարակվելուց հետո սկսում են քննադատել Արևմուտքին` Երկիրը խառնելու մեջ:
Կարճ ասեմ, սպասում եմ քրեական գործի հարուցմանը՝ առանց դատախազի/քննիչի թույլտվության՝ նախաքննության տվյալները հրապարակելու փաստի առթիվ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Մարուքյանը։