09/08/2019 11:04
Հրապարակվել են Աթամբաևի բնակարանի լուսանկարները նրա ձերբակալությունից հետո
Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի ձերբակալությունից հետո լրատվամիջոցները հրապարակել են լուսանկարներ նրա բնակարանից։
Հիշեցնենք, որ երկար դիմակայությունից հետո Ալմազբեկ Աթամբաևը օգոստոսի 8-ին, վերջապես, հանձնվել է իշխանություններին։
Օգոստոսի 7-ի երեկոյան հանրապետության ուժայինները Աթամբաևի ձերբակալման գործողություն էին սկսել Բիշքեկից 20 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Կոյ-Տաշ գյուղում, սակայն այն ժամանակ նրան ձերբակալել չհաջողվեց:
Օգոստոսի 8-ին Աթամբաևի կողմնակիցների ու ուժայինների միջև մեծ դիմակայություն տեղի ունեցավ, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է հատուկ նշանակության ուժերի մեկ մարտիկ, տուժել է 80 մարդ: Հանրապետության գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել «Զանգվածային անկարգություններ» և «Խուլիգանություն» հոդվածներով:
2017 թվականի նախագահական ընտրություններից հետո Սոցիալ-դեմոկրատների խոշորագույն խորհրդարանական կուսակցության ղեկավար Աթամբաևը իշխանությունը հանձնել էր իր իրավահաջորդ և ամենամոտ դաշնակից Ժեենբեկովին: Սակայն կարճ ժամանակ անց նախկին նախագահի թիմի անդամների դեմ քրեական գործեր էին հարուցվել: Ինքը՝ Աթամբաևը, զրկվել էր նախկին նախագահի կարգավիճակից և կասկածվում է մի շարք հանցագործությունների մեջ:
Լուսանկարները՝ Кактус Медиа-ի