11/08/2019 22:16
Հրդեհի հետևանքով Արևիկ ազգային պարկում այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք. Նախարար
Մեղրու տարածաշրջանում բռնկված հրդեհը տարածվել է դեպի Արևիկ ազգային պարկ, այս պահին այրվել է ավելի քան 10 հեկտար անտառապատ տարածք, տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։
Նրա փոխանցմամբ, տեղում աշխատում են շրջակա միջավայրի և արտակարգ իրավիճակների նախարարության, համայնքների և մարզային կառույցների ներկայացուցիչները։
«Չնայած տեղանքի բարդությանը, նախատեսվում է ներգրավել թրթուրավոր տեխնիկա։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն
Հ.Գ. Ըստ նախնական վարկածի, հրդեհը առաջացել է ճանապարհամերձ տարածքից»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է նախարարը։