Իմ չափ երևի ոչ մեկ չի ցավում բուհի համար. ՀՊՏՀ դասախոս

12/08/2019 15:21

Իմ չափ երևի ոչ մեկ չի ցավում բուհի համար. ՀՊՏՀ դասախոս


Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) դասախոս Արմեն Կարախանյանը պնդում է, որ բուհի դասախոսների մրցույթն անցկացվել է օրենքի ու կարգերի խախտումներով։

«Եթե նայեք այդ մրցույթի մասնակցության համար նախատեսված չափանիշները, կտեսնեք, որ դրանց մեծ մասը սուբյեկտիվ են, և ընտրությունը կատարվել է սուբյեկտիվ։ Այդ չափանիշների մի մասն էլ մասնագիտական հմտությունների հետ կապ չունեն», - Aysor.am-ին ասաց Կարախանյանը։

Նրա խոսքով, եթե այդ մրցույթը սուբյեկտիվ չէր, թող փակ դռների հետևում չանցկացնեին։

Հիշեցնենք՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) մի խումբ դասախոսներ դատի են տվել բուհի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին՝ պնդելով, թե Հայրապետյանի նախաձեռնությամբ բուհում թափուր դասաժամերի համար մրցույթի հայտարարումը հակասում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքին: ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանն էլ իր հերթին հայտարարում է, որ մրցույթներ նախկինում նույնպես անցկացվել են, սակայն կրել են ձևական բնույթ։ Ավելին՝ նախկինում բուհում գործել են խմբավորումներ, որոնք գործունեություն են ծավալել ելնելով սեփական նեղ խմբային շահերից։

Դիտարկմանը, թե ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարն ասել է, որ նախկինում գոյություն ունեցած ընտրության համակարգն առավել սուբյեկտիվ էր՝ այս կամ այն ամբիոնից դասախոսներին ասել են՝ «դու այսքան ժամ ունես, մյուսն՝ այսքան», Կարախանյանն արձագանքեց.

«Ոչ մեկ չի ասում՝ նախկին համակարգը լավն էր, կատարյալ էր, թերություն չուներ։ Զարգացումը միշտ էլ գնում է, բարեփոխումներն անհրաժեշտ են, մենք բազմիցս նշել ենք, որ այդ բարեփոխումները պետք է լինեն օրենքի սահմաններում»։

Կարախանյանն ինքը չի մասնակցել մրցույթին և հիմա հույս ունի, որ սեպտեմբերից կշարունակի աշխատել բուհում։

«Ես հույս ունեմ, որ մենք սեպտեմբերից աշխատելու ենք բուհում, ինքը (նկատի ունի ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին-խմբ.) չի աշխատի բուհում։ Այդքան կեղծիքներ, որ արել է՝ ինչպե՞ս կարող է աշխատել», - ասաց Կարախանյանը։

ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատարը Կարախանյանի ուսանողն է եղել, ավելին՝ նրան սիրել ու հարգել է և այժմ թշնամական վերաբերմունք չունի նրա նկատմամբ։ Բայց, ասաց, ռեկտորի պաշտոնակատարի վերջին գործողությունները «օրենքի սահմաններից դուրս են»։

«Ես մտել եմ իր մոտ ու ասել եմ՝ հակաօրինական բաներ ես անում, ինքն էլ ասել է՝ անում եմ, որ դուք բողոքեք», - նշեց Կարախանյանը։

Անդրադառնալով Հայրապետյանի ատենախոսության թեմային, որի մասին նա այսօր խոսել էր ասուլիսում, Կարախանյանն ասաց.

«Այսօր տարածվել էր ռեկտորի պաշտոնակատարի գաղտնի ընդդիմախոսների մի հայտարարություն, որտեղ նշվում է, որ Հայրապետյանն իր ատենախոսության մեջ ոչ միայն տեսական հատվածն է պարունակում այլ նյութեր, այլ նաև գիտական արդյունքն է վերցված եղել»։

Կարախանյանի խոսքով, եթե բուհի մասին մտածող մարդ լիներ ռեկտորի պաշտոնակատարը, այս ամենից ելքը կգտներ, քանի որ դա նրա պատասխանատվությունն է։

«Իմ չափ երևի ոչ մեկ չի ցավում բուհի համար, քանի որ ես իմ կյանքի 25 տարին անցկացրել եմ այդ բուհում՝ չհաշված ուսանողական տարիներս։ Այնտեղ զբաղեցրել եմ վարչական պաշտոններ ու մեծ ներդրում եմ ունեցել բուհի զարգացման գործում։ Մի քանի տարի աշխատողը ու միայն սեփական ամբիցիաներ բավարարողը պիտի մտածի հենց բուհի մասին։ Ինձ համար դա ցավալի խնդիր է։ Ես ամենասկզբից ասել եմ՝ այստեղ հաղթող ու պարտվող չի լինելու, այստեղ հաղթողը մեկն է՝ համալսարանը», - ասաց դասախոսն՝ ընդգծելով, որ թույլ չի տա ոմանք ոտնահարեն իր իրավունքները։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:16 Նիկոլ Փաշինյանի մոտ սուր նևրոտիկ խանգարում է ախտորոշվել, իսկ Լուկաշենկոյի մոտ՝ նևրաստենիա. «Новые Ведомости» Այսօր, 17:10 Արսեն Բաբայանը կոչ է անում նախագահին կատարել սահմանադրական պարտականությունները, այլապես նա ևս կկրի հակասահմանադրական իրավիճակի պատասխանատվությունը Այսօր, 16:28 Նիկոլ Փաշինյանը փախնելու է Հայաստանից՝ վերցնելով իր հետ Հրայր Թովմասյանի նվիրած գրիչը. Նարեկ Սամսոնյան Այսօր, 15:58 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահին Այսօր, 15:56 Նստենք համազգային կոնսենսուսի բանակցային սեղանի շուրջ, վարի ենք տալու էս ամեն ինչը. Թևան Պողոսյան Այսօր, 15:00 Նավթի համաշխարհային գները նվազում են Այսօր, 14:47 «Ռեալը» միանձնյա գլխավորել է Պրիմերայի մրցաշարային աղյուսակը Այսօր, 14:32 «Իմ քայլը» խմբակցության անդամ Հենրիկ Հարթենյանը վայր կդնի մանդատը Այսօր, 14:30 Թուրքիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 39-ի Այսօր, 14:21 Արսեն Բաբայանի գործով երբևէ կայացվելիք որևէ մեղադրական դատական ակտ շանս չունի «կենդանի» մնալու ՄԻԵԴ-ում. Վարոսյան Այսօր, 14:14 Երեք մարդ է վիրավորվել Բաղդադում ԱՄՆ դեսպանատան հրթիռակոծման հետևանքով Այսօր, 14:01 Բանակը որդու կամ եղբոր, մյուսների համար հոր պես թանկ է և հարազատ. ԶՈՒ ԳՇ պետը շնորհավորական ուղերձ է հղել Այսօր, 13:56 Խիտ մառախուղը կարող է լինել Կոբի Բրայանտի ուղղաթիռի կործանման պատճառ Այսօր, 13:50 ՏԶՆԿ. 10 փաստ, որի մասին չի խոսել Նիկոլ Փաշինյանը Այսօր, 13:43 Վարչապետի վերջին ասուլիսը նրա ֆիասկոն էր. հոգեբան Այսօր, 13:37 Ինգուշեթիայի կառավարությունը կես տարի աշխատանքից հետո ցրվել է Այսօր, 13:30 Կոբի Բրայանտի կործանված ուղղաթիռի օդաչուն հայազգի Արա Զոբայանն էր Այսօր, 13:23 Իշխանությունը հասկանում է իր մոտալուտ պարտությունը. Վահան Բաբայան Այսօր, 13:17 Սատանան մանրուքների մեջ է. Նիկոլ Փաշինյանը պատմեց գրիչի, Վահե Գրիգորյանի նամակի և ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի մասին Այսօր, 13:10 Իրանում ուղևորատար օդանավը դուրս է եկել թռիչքավայրէջքային գոտուց Այսօր, 13:04 Իրանի նախագահը բնակիչներին կոչ է անում դիմակայել Թրամփի ճնշմանը Այսօր, 12:59 Նիկոլ Փաշինյանի թիմի կեսը ՀՀԿ-ից փախածներն են. ՀՀԿ խոսնակ Այսօր, 12:55 Վերջին ասուլիսը ցույց տվեց, որ անլուրջ է մեկնաբանել այդ մարդուն. Վահան Բաբայանը՝ Փաշինյանի մասին Այսօր, 12:49 Նա չայցելեց զոհերի պանթեոն. բոլոր սիսիանցիների դեմքին վարչապետի հանդեպ զզվանք կար. Ազատամարտիկ Այսօր, 12:36 Ամաչում եմ, որ իմ երկրի վարչապետն ամեն ինչին վերաբերում է սքեթչերի մակարդակով. Աղեկյան Այսօր, 12:29 Ես այդ հայտարարությունը լուրջ չեմ ընդունել. Անի Սամսոնյանը՝ Փաշինյանի հրապարակած «ապացույցների» մասին Այսօր, 12:18 Վարչապետ Փաշինյանը, լեզուս էլ չի ֆռում ասեմ վարչապետ, էդ պաշտոնը զբաղեցնող անձը որևէ հարցում չունի հայեցակարգ, բացի քանդելու հարցում. Շարմազանով Այսօր, 12:10 Ռուբեն Մխիթարյանը դիմել է երկրի քաղաքական և հոգևոր իշխանություններին՝ կոչ անելով չտեսնելու չտալ հասարակության մեջ տիրող խայտառակ վատ մթնոլորտը Այսօր, 12:04 Սողոմոնյան կղզիներում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Այսօր, 11:55 Գիշերային այս ցրտերը էականորեն մեղմվում են. Գագիկ Սուրենյան Այսօր, 11:46 Սիսիանի մանկապարտեզներին սերուցքային կարագի փոխարեն մատակարարվել է բուսաճարպային սպրեդ Այսօր, 11:35 Հոնկոնգյան հիվանդանոցներից մեկում պայթուցիկ ինքնաշեն սարք է գործի դրվել Այսօր, 11:26 Բիլ Գեյթսը 10 միլիոն դոլար է հատկացրել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի համար Այսօր, 11:17 Հայտնի է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրը Այսօր, 11:05 Բոլիվիայի նախագահի ժ/պ-ն բոլոր նախարարներին խնդրել է հրաժարական ներկայացնել Այսօր, 10:57 Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների ընտրության արդյունքների մասին տեղեկությունը կհրապարակվի հունվարի 29-ին Այսօր, 10:48 Վերջաբանը տխուր է լինելու և առաջին հերթին՝ հենց կառավարող թիմի համար. Էդմոն Մարուքյան Այսօր, 10:40 2020-ին Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը չի նախատեսում վերցնել բյուջետային աջակցության վարկեր. Փաշինյան Այսօր, 10:26 Չինաստանում նոր կորոնավիրուսի զոհերի թիվը մեկ օրում 1.5 անգամ ավելացել է Այսօր, 10:15 Գիտակցել պահի կարևորությունը և միասնականորեն հակազդել տեղի ունեցող հակապետական գործողություններին. «Ազգային օրակարգ»-ի հայտարարությունը Այսօր, 09:53 Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ Այսօր, 09:45 Ընտանիքի անդամների թիրախավորումը և նման կեղտոտ գործիքակազմը չի կարող մեզանում տեղ ունենալ. Վահան Կոստանյան Այսօր, 00:56 Բասկետբոլի աստղ Կոբի Բրայանտը դարձել է օդային աղետի զոհ Այսօր, 00:51 ՍԴ նախագահի դստերը թիրախավորած ավագանու հարցը կքննվի վերահսկող հանձնաժողովում. ՔՊ-ն դատապարտում է ատելության խոսքն ու անհանդուրժողականությունը Այսօր, 00:42 Հրայր Թովմասյանի դստերը թիրախավորած ավագանին հայհոյանքների պատճառով ապաակտիվացրեց Facebook-ի իր էջը Այսօր, 00:28 Մենք գլորվում ենք անդունդն անասելի արագությամբ. առավել արագ, քան դրա մասին կարող էին երազել մեր թշնամիները. Հայկ Մարտիրոսյան Այսօր, 00:20 ՔՊ-ում որոշել են Հենրիկ Հարթենյանին հեռացնել և Երևանի ավագանուց, և կուսակցությունից. Politik.am 26/01/2020 23:52 Չնայած «առաջընթացին», Հայաստանը գտնվում քյարթու կոռուպցիոն երկրների շարքում. Հրանտ Բագրատյան 26/01/2020 23:41 «Հ. Թովմասյանի աղջկա ֆբնա, ձեզ տեսնեմ ժողովուրդ ջան». «Իմ քայլը» խմբակցության անդամը անցել է ատելության հրահրման և բարոյականի սահմանը. Խաժակյան 26/01/2020 19:38 Զբաղվում ենք տնտեսական հեղափոխությանը նոր տեմպ հաղորդելով. Նիկոլ Փաշինյան 26/01/2020 19:33 Տեսանյութ այն մասին, թե ինչպես է ՍԴ նախագահն իր գրիչը տալիս Նիկոլ Փաշինյանին 26/01/2020 18:54 Իշխող կուսակցությունը պետք է քննարկի վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարցը. Արթուր Վանեցյան 26/01/2020 18:04 ՍԴ նախագահը խնդրել է մեզ պատրաստել հայցադիմումը ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. Մակինյան 26/01/2020 16:38 Նիկոլ Փաշինյանը հրապարակեց խոստացված փաստը ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի վերաբերյալ 25/01/2020 23:43 Հուզական, ագրեսիվ առաջնորդությունը վտանգներ է պարունակում և կարող է հանգեցնել խիստ անցանկալի հետևանքների. Վանեցյան 25/01/2020 18:36 Փաշինյանը սուպերվարչապետական բարձունքներից տեղը չի բերում, որ հասցրել է հոգեպես կապվել ՀՀԿ-ի հետ. Մարուքյան 25/01/2020 17:54 «Սուտն ու կեղծիքն անընդունելի են». Հրայր Թովմասյանը 20 օր ժամանակ է տվել Նիկոլ Փաշինյանին 25/01/2020 16:29 Ոմանք, որ 1996թ.-ին ընտրակեղծարարների թիմից էին, հեղափոխությունից հետո պաշտոնի են. Քաղաքական վերլուծաբանը պատասխանել է Փաշինյանին 25/01/2020 15:58 Այսօր էլ կոչ եմ անում բացել Ամուլսարի հանք տանող ճանապարհը. Փաշինյան 25/01/2020 15:50 Իսրայելում 19 պաղեստինցի է տուժել զինվորականների հետ բախումների հետևանքով 25/01/2020 15:39 Մարդիկ Ազգային ժողովում իրենց թույլ տվեցին հայհոյախառն բառապաշար, այդ մարդկանցով պետք է զբաղվել. Փաշինյան 25/01/2020 15:34 Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երրորդ դեպքը 25/01/2020 15:25 Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռևս 1991թ. Արցախի ԱԺ նախագահը պատասխանում է Փաշինյանին 25/01/2020 15:08 Արցախի նախկին վարչապետն արձագանքել է Նիկոլ Փաշինյանին 25/01/2020 14:57 Այս շաբաթ հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց. ՊԲ 25/01/2020 14:44 Գնացեք նկարեք, ասեք՝ «ճառելու փոխարեն ձեր դարպասը ներկեք». Փաշինյանը հիշեց՝ Իջևանի իրենց դարպասը ներկած չէ 25/01/2020 14:36 Փաշինյանը 100 տոկոսով համաձայն է Աճեմօղլուի հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարը չպետք է վերածել քաղաքական մրցակիցներին հետապնդելու միջոցի 25/01/2020 14:35 Փաշինյան. Տարածաշրջանում խաղաղության և կայունության պատասխանատվությունն անձնապես կրում են Արցախի, Ադրբեջանի նախագահները և ՀՀ վարչապետը 25/01/2020 14:30 Նիկոլ Փաշինյանը տեղյակ չէ, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը չի հաճախում աշխատանքի և աշխատավարձ է ստանում 25/01/2020 14:21 Ճանաչվել եմ տուժող. Փաշինյանը փակագծեր բացեց ՀՔԾ այցելության վերաբերյալ 25/01/2020 14:16 Մեզ հանդգնում է մեղադրել մի մարդ, ով հպարտանում է իր թեզով, որ ԼՂ խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար. Աշոտյան 25/01/2020 14:13 Փաշինյանը պարզաբանեց իր ու Սերժ Սարգսյանի «կոստյումների» տարբերությունը 25/01/2020 14:06 Կիսանախագահական կառավարման համակարգն անպատասխանատու համակարգ է. վարչապետ 25/01/2020 14:04 Ինչ պետք է՝ այն էլ անելու ենք. վարչապետը՝ ՍԴ-ի մասին 25/01/2020 14:00 Ինչ են խոսել Հրայր Թովմասյանն ու Նիկոլ Փաշինյանը 2018 թվականի մայիսից հետո 25/01/2020 13:55 ԱԱԾ տնօրենի և ոստիկանության պետի ժ/պ-ներ նշանակելով ասել եմ՝ չեմ գնալու այլ թեկնածուներ փնտրելու. Փաշինյան 25/01/2020 13:49 Ո՞րն է Սերժ Սարգսյանի թողած ժառանգությունը Ղարաբաղի հարցում՝ ըստ Նիկոլ Փաշինյանի 25/01/2020 13:44 Կարող ա մի մարդ ստացել է բնակարան, կազինոյում խաղացել-պատվել ա, ինչո՞ւ պետք ա մենք իրան բնակարան տանք. Փաշինյանը՝ Գյումրիի տնակների խնդրի մասին 25/01/2020 13:32 Մենակ չասեք՝ տվեք անուններ. Նիկոլ Փաշինյանը՝ պետական հեղաշրջման փորձ անողների մասին 25/01/2020 13:20 Օդի ջերմաստիճանը հունվարի 26-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով 25/01/2020 13:03 «Օլիգարխ» և «օլիգարխիա» նշանակում ա քչերի իշխանություն, ՀՀ-ում քչերի իշխանություն այլևս չկա. Նիկոլ Փաշինյան 25/01/2020 12:59 ՀՔԾ-ից սելֆին որ արվել ա, հաճույքի համար չի արվել. ստեղ թատրոնը ո՞րն է. Նիկոլ Փաշինյան 25/01/2020 12:54 Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի (Տեսանյութ) 25/01/2020 12:48 Փաշինյանի ամանորյա ուղերձի ուղիղ եթերն ու Լոս Անջելեսի 20 հազարանոց հանրահավաքը՝ նոր Հայաստանի մասին 100 փաստում 25/01/2020 12:47 Բալային համակարգը միտված է ՀՀ քաղաքացիների սոցիալական բեռի թեթևացմանը. Փաշինյան 25/01/2020 12:42 Էնպես արձագանքեցին Ամանորը հրապարակում նշելու կոչիս, որ կարծեցի՝ իրենց 70 տոկոսը թիֆլիսահայ է, հայրական օջախները Թիֆլիսում են գտնվում. Փաշինյան 25/01/2020 12:32 ԱՄՆ Կոնգրեսի կողմից ընդունված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերը Փաշինյանը ներառել է նոր Հայաստանի մասին 100 փաստի ցանկում 25/01/2020 12:23 ՍԴ նախագահից օր առաջ ազատվելու քաղաքական որոշումը չի կարող անտեսվել մեր և միջազգային հանրության կողմից. «Այլընտրանքային նախագծեր խումբ» 25/01/2020 12:17 Հաստատվեց. Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՔԾ 25/01/2020 12:11 2019-ի ընթացքում հաստատվել է 6 դոկտորական և 216 թեկնածուական գիտական աստիճան. Փաշինյանը ներկայացնում է 100 նոր փաստ 25/01/2020 12:04 Չինաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 1287-ի 25/01/2020 11:46 ՀՀ կառավարությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը. Նիկոլ Փաշինյան 25/01/2020 11:44 Պերուում ուղևորատար ինքնաթիռը վայրէջք է կատարել՝ ռումբի մասին հաղորդման պատճառով 25/01/2020 10:59 Թուրքիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի 25/01/2020 10:19 «Հրապարակ». Կապանի քաղաքապե՞տը, թե՞ Սյունիքի մարզպետն է դիմավորելու վարչապետին՝ ասուլիս տալու համար 25/01/2020 10:14 «Ժողովուրդ». Կուտոյանը ֆինանսական լուրջ խնդիրներ է ունեցել 25/01/2020 10:11 Փրկարարները վերսկսել են ռուս զբոսաշրջիկների արշավախմբի որոնողական աշխատանքները 25/01/2020 10:08 «168 Ժամ». Նիկոլը սկսեց ընդդիմության կազմավորումը 25/01/2020 10:07 «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանի այցելության նպատակը եղել է ՀՔԾ քննիչներին «դուխ» տալը 25/01/2020 10:06 «Հրապարակ». Քրեական ենթամշակույթի մասին օրենքը խաթարել է գողականների կյանքը

Տվյալ բաժնի վերջին նյութերը