12/08/2019 18:00
ՀՊՏՀ մի խումբ դասախոսների թույլ չեն տվել մտնել համալսարան՝ ռեկտորի ասուլիսի պատճառով. Factor.am
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ դասախոսների հնարավորություն չի ընձեռվել մտնել բուհ, երբ ընթանում էր ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանի մամուլի ասուլիսը, տեղեկացնում է Factor.am-ը։
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել են բուհի գլխավոր մուտքի մոտ հավաքված դասախոսները:
Նրանք փոխանցել են, որ անվտանգության աշխատակիցները ճշտել են, որ եթե պետք է մտնեն մամուլի ասուլիսի սրահ, ապա մուտքի հնարավորություն չեն ունենալու:
Դասախոսներից մեկը նշել է, որ իրենց համար պատվաբեր չէր լինի, որ ստելով ներս մտնեին: Նրանք լրագրողների հետ զրույցում շարունակել են պնդել, որ ռեկտորի պաշտոնակատարի ատենախոսությունն արտագրված է: