13/08/2019 18:11
Վարչապետն էլ է հասկացել, որ կարող է քաղաքապետը խաբում է. Ռուսլան Բաղդասարյան
Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի աշխատանքային հանդիպմանը:
«Հավատացնում եմ բոլորին ՝ Հայկ Մարությանը պրոֆեսիոնալ դերասան է, և վարչապետի հետ ուղիղ եթերի ժամանակ մի բան նկատեցի. քաղաքապետը երկար-բարակ պատմում էր «Սանիթեք»-ի հետ ունեցած բանակցությունների մասին վարչապետը հարցրեց արդյոք գրավոր հիմքեր կան այդ ամենին ու ստացավ բացասական պատասխան։ Վարչապետն էլ է հասկացել, որ կարող է քաղաքապետը խաբում է։ Իսկ ներքևի նկարներում իդեալական Դավթաշենը հենց հիմա», - գրել է նա: