Արդարադատության նախարարությունը նենգափոխվում է միջազգային լավագույն փորձը դատական իշխանությանը հնազանդեցնելու նպատակով

14/08/2019 18:39

Արդարադատության նախարարությունը նենգափոխվում է միջազգային լավագույն փորձը դատական իշխանությանը հնազանդեցնելու նպատակով


Օգոստոսի 9-ին արդարադատության  նախարարության կողմից իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հրապարակվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների և հարակից օրենքների նախագծերի փաթեթը։

«Փաստինֆոն» փոխանցում է, որ փաթեթը նախարարության կողմից ներկայացվում է որպես դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգի ներդրմանն ուղղված նախաձեռնություն, որը «միաժամանակ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը»։ Փաթեթն աչքի է ընկնում մի քանի ուշագրավ կարգավորումներով։ Մասնավորապես, արդարադատության նախարարության կողմից առաջարկվում է, որ․

1. 2019 թվականի օգոստոսի 1-ից մինչև հոկտեմբերի 31-ը հրաժարական ներկայացրած Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ անկախ տարիքից պահպանվում են իր հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը, դրա նկատմամբ սահմանված հավելավճարները և սոցիալական երաշխիքները, մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը, բացառությամբ նրա կողմից հանրային ծառայության անցնելու դեպքի։ Սահմանադրական դատարանի դատավորն իր պաշտոնավարման տարիքը լրանալուց հետո ստանում է օրենքով դատավորի համար նախատեսված կենսաթոշակ։

2. Սահմանադրական դատարանի դատավորի նկատմամբ ոչ իր լիազորությունների իրականացման կապակցությամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու դեպքում դատավորի լիազորությունները կասեցվում են մինչև քրեական գործով վարույթի ավարտը։ Դատավորի լիազորությունների կասեցման ընթացքում դատավորը շարունակում է ստանալ իր վարձատրությունը:

Նախարարության նախաձեռնության իրական նպատակը, առաջարկվող լուծումների իմաստալից լինելը և դատական իշխանության համակարգի անկախության տեսանկյունից դրա հետևանքները դարձել են հանրային քննարկման առարկա։ Ի պատասխան առավել զավեշտալի դրույթներին ուղղված քննադատությանը, արդարադատության  նախարարությունը երեկ՝  օգոստոսի 12-ին հարկ է համարել «որոշ դրույթների վերաբերյալ տրամադրել տեղեկատվություն»՝ իր պաշտոնական կայքում հրապարակված «Վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկվող կարգավորումը չի խաթարում դատական իշխանության անկախությունը» վերտառությամբ նյութում։ Այդուհանդերձ, փոխանակ հարթելու արդեն իսկ բարձրացված բազմաթիվ մտահոգությունները, նախարարությունը իրենց գցել է մեկ այլ զավեշտալի իրավիճակի մեջ, երբ նախարարության կողմից բերվող հիմնավորումները և փաստարկները հերքվում են հենց նախարարության կողմից բերված այլ երկրների օրինակների և հղումների միջոցով (հղումներն, ի դեպ, հետագայում հեռացվել են կայքից՝ հավանաբար կատարված արկածախնդրությունը կոծկելու նպատակով): 

Այսպես, անդրադառնանք կետ առ կետ։

1. Վաղ կենսաթոշակի անցնելու առաջարկվող կարգավորումը

1) Նախարարությունը փաստում է, որ նախագիծը ոչ այլ ինչ է, քան «դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու» պրակտիկայի ներդրում, որը կիրառվել է աշխարհի մի շարք երկրներում։ Մինչդեռ նախագծում բացարձակապես կենսաթոշակի մասին չէ խոսքը, այլ՝ «հրաժարականի պահին ունեցած աշխատավարձը» պահպանելու։ Ավելին, ի՞նչ վաղ կենսաթոշակի մասին կարող է խոսքը գնալ, երբ հենց Սահմանադրությունն է սահմանում կենսաթոշակային տարիքը՝ 70 տարեկանը (Սահմանադրության 166-րդ հոդվածի 8-րդ մաս)։ Ապա, հարց է առաջանում, թե ընդհանրապես ի՞նչ հիմքով է արդարադատության  նախարարությունը 45-ամյա Արման Դիլանյանին, 44-ամյա Վահե Գրիգորյանին (որն, ի դեպ, հարկ չի համարել իր կենսագրությունը հրապարակել ՍԴ պաշտոնական կայքում), 47-ամյա Արևիկ Պետրոսյանին, 53-ամյա Արայիկ Թունյանին (սրանք առավել ակնբախ օրինակներ են) շնորհում ժամանակից շուտ իրենց հանգիստը վայելելու իրավունք, երբ Սահմանադրությունն ամրագրում է բոլորի հավասարությունը օրենքի առաջ (28-րդ հոդված)։

2) Սակայն առավել զավեշտալին սկսվում է նախարարության հիմնավորումներում, որոնք կարծես նախարարության ինչ-որ աշխատակցի «չար կատակ» լինեն։ Վկայակոչելով Հունգարիայի օրինակը, որտեղ «2011 թվականին ընդունված օրենքի համաձայն դատավորների և դատախազների կենսաթոշակի անցնելու տարիքը 70-ից փոխվեց 62-ի», նախարարությունը հղում է կատարում Եվրոպայի Խորհրդի կողմից հրապարակված մի փաստաթղթի, որը վերնագրված է "Challenges for judicial independence and impartiality in the member states of the Council of Europe", այսինքն՝ «Դատական իշխանության անկախության և անկողմնակալության մարտահրավերները ԵԽ անդամ երկրներում»: Ավելին՝ հղումը 56-րդ էջին է, որը գտնում է "IV. Infringement of the security of tenure of judges and prosecutors, their status and their independence in their working environment" մասի ներքո (Դատավորների և դատախազների իրենց պաշտոնում պաշտոնավարման, նրանց կարգավիճակի և աշխատավայրում անկախության երաշխիքների նկատմամբ ոտնձգությունը)։ Եվ իրավամբ, այդ բաժնում և, ընդհանրապես, վկայակոչվող փաստաթղթում ներկայացվում են ոչ թե հաջողված, այլ՝ դատական իշխանության անկախության նկատմամբ միջամտության քննադատելի պրակտիկան։

Եվ այսպես, հենց Հունգարիայի մասով նախարարության կողմից վկայակոչվող փաստաթղթում նշվում է, թե ինչպես են 2011 թ․-ի այդ  կարգավորումները սուր քննադատության արժանացել Վենետիկի հանձնաժողովի, Եվրոպական Հանձնաժողովի, Եվրոպական դատարանի կողմից, ինչպես են ի վերջո հակասահմանադրական ճանաչվել Հունգարիայի Սահմանադրական դատարանի կողմից, իսկ ՄԻԵԴ երկու դատական ակտերով Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահի իրավունքները ճանաչվել են խախտված (կետ 165-166), իսկ իրականացված օրենսդրական փոփոխությունները՝ նրա քաղաքական հայացքներով պայմանավորված (կետ 168)։

Փոխարենը, նախարարությունը «բաց է թողել» փաստաթղթի 54-րդ կետը, որտեղ տրվում է դատավորի՝ իր պաշտոնում անփոփոխելիության միջազգայնորեն ընդունելի չափորոշիչը, այն, որ դատավորների՝ իրենց պաշտոնում անփոփոխելիությունը և պաշտոնավարումը մինչև օրենքով սահմանված կենսաթոշակային տարիքը, տրամաբանորեն կապված է նրա անկախության հետ ։

3) Լեհաստանի պարագայում ևս ԵԽ վկայակոչվող զեկույցը քննադատում է լեհական իշխանությունների գործողությունները ուղղված Սահմանադրական տրիբունալի դեմ (կետ 176-178): Շարունակելով Լեհաստանի օրինակը՝ որպես «լավագույն փորձի» վկայակոչում,  նախարարությունը հղում է անում մեկ այլ աղբյուրի, որը տրամագծորեն հակառակ է նախարարության թեզին: Հրապարակումը վերնագրված է "EU court says Poland broke law by making judges retire early" («ԵՄ դատարանը ասում է, որ Լեհաստանը խախտել է օրենքը՝ ստիպելով դատավորներին վաղ թոշակի գնալ»)։ Հոդվածում նկարագրված է, թե ինչպես է ԵՄ դատարանը վճռել, որ Լեհաստանը հակասական փոփոխություններ կատարելով խախտել դատարանների անկախությունը՝ իջեցնելով Գերագույն դատարանի դատավորների կենսաթոշակի անցնելու տարիքը, դատավորների անփոփոխելիության սկզբունքը, որը նրանց անկախության առանցքային բաղկացուցիչն է։ Ի դեպ, հենց նախարարության վկայակոչած նյութում կա նաև մեկ այլ կարևոր եզրահանգում.  2017 թ․-ին կառավարող կուսակցության առաջարկած օրենքը, չնայած այն պնդումներին, որ նպատակ ունի ազատվել հին կադրերից, ներդնել ժամանակակից պահանջներին բավարարող և կոռուպցիայի զերծ համակարգ, իրականում պայմանավորված եղել քաղաքական այլ կողմնորոշում ունեցող դատավորներից ազատվելու և կառավարության նկատմամբ նվազ քննադատական դատավորներով համալրելու իրական նկրտումով։ Ավելին, նախարարությունը «մոռացել է» նկատել, որ Լեհաստանը նույնպես, ինչպես և Հունգարիան, 2018 թ․ նոյեմբերին ստիպված է եղել նահանջել իր այդ «բարեփոխումներից» և փոխել օրենքը[1]։

4)    Ապա, նախարարությունը բերում է[2] Բելգիայի օրինակը (4-րդ հղում)[3], որպես երկիր, որտեղ «դատավորը կարող է իր դիմումի համաձայն մինչև իր պաշտոնավարման տարիքը լրանալը կենսաթոշակի անցնել՝ պահպանելով իր պատվավոր կոչումը կրելու իրավունքը և ծառայելով որպես փոխարինող հաշտարար-դատավոր (magistrate) մինչև 73 տարեկանը լրանալը»: Այստեղ էլ նախարարությունը բավարար խորաթափանց չի եղել ուսումնասիրելու և հասկանալու համար, որ Բելգիայի կարգավորումները բխում են նվազագույն կենսաթոշակային տարիքի համահարթեցման ընդհանուր պետական քաղաքականությունից (կենսաթոշակային տարիքը 2018 թ. 60-ից բարձրացվել է 63-ի[4]), իսկ դատավորի ցանկությամբ՝ վաղ կենսաթոշակի անցնելու պարագայում՝ նրա կենսաթոշակը համապատասխանաբար վերահաշվարկվում և կրճատվում է։

5) Իր սխալ թեզերը հիմնավորելու համար նախարարությունը վկայակոչում է ՄԻԵԴ նախադեպեր, որոնցում ամենևին էլ առկա չեն այն պնդումները, որոնք արվում են։ Հակառակը, վկայակոչվող նախադեպերը վերաբերում են նույն Հունգարիայի Գերագույն դատարանի նախագահի պաշտոնավարման վաղաժամկետի դադարեցմանը[5], որոնցով ՄԻԵԴ-ը արձանագրել է, որ ԳԴ Նախագահի մանդատի վաղաժամկետ դադարեցումը տեղի է ունեցել իր մասնագիտական գործունեության ընթացքում հրապարակայնորեն արտահայտված կարծիքի համար և խախտել է ՄԻԵԿ 10 (1) հոդվածը[6]։

6) Ինչ վերաբերում է Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի CM/Rec(2010)12 հանձնարարականի բացատրական զեկույցից մեջբերմանը, ապա այն նույնպես առավել, քան թյուրընկալված է։ Այսպես, Եվրոպայի Խորհրդի նախարարների կոմիտեի CM/Rec(2010)12 հանձնարարականի 49-րդ կետը նախ ընդգծում է, որ «իր պաշտոնում պաշտոնավարելու երաշխիքները և  անփոփոխելիությունը դատավորների անկախության կարևորագույն տարրերն են»։ Ապա, 50-րդ կետում սահմանվում է, որ «Դատավորների պաշտոնավարման ժամկետները պետք է սահմանվեն օրենքով (ՀՀ պարագայում այդ երաշխիքը ամրագրվել է Սահմանադրությամբ՝ 166-րդ հոդվածի 8-րդ մաս): Մշտական նշանակումը պետք է դադարեցվի միայն օրենքով սահմանված կարգապահական կամ քրեական դրույթների լուրջ խախտումների դեպքում, կամ, երբ դատավորն այլևս չի կարող կատարել դատական գործառույթներ: Վաղաժամկետ կենսաթոշակի անցումը հնարավոր է իրականացնել միայն դատավորի խնդրանքով կամ բժշկական հիմունքներով»։ Վերջինս միայն դատավորին տրվող հնարավորություն է՝ կենսաթոշակի գնալու և որպես դատավոր աշխատած տարիների համար համապատասխան սոցիալական երաշխիքներից օգտվելու համար։ Սակայն, Հանձնարարականի համապատասխան դրույթը չպետք է մեկնաբանվի նախորդող դրույթների անտեսմամբ՝ որպես սողանցք գործադիրի ձեռքերում՝ դատավորից հրաժարական կորզելու դիմաց նրան հարկատուների հաշվին անաշխատ եկամուտներ վերապահելու համար։

7) Նախարարության կողմից ներկայացվող և գործադիրի կողմից հաճախ շահարկվող մեկ այլ սին թեզ է սահմանադրական փոփոխությունների հաճախակիությունը, որով փորձ է կատարվում արդարացնել հարկատուի վրա դրվող այս բեռը։ Նշվում է, թե «դատարանի նման կազմավորման մոդելը ներկայիս պայմաններում կարող է երբեք կյանքի չկոչվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունում պարբերաբար տեղի են ունենում սահմանադրական փոփոխություններ (վերջին երկու փոփոխությունները տեղի են ունեցել տասը տարի պարբերականությամբ), կամ դրա կենսագործումը կարող է տևական ժամկետով հետաձգվել: Ուստի նախագծով առաջարկվող վաղ կենսաթոշակի համակարգը նպատակ ունի ապահովելու 2015 թ. փոփոխություններով Սահմանադրությամբ ամրագրված Սահմանադրական դատարանի կազմավորման կարգի կենսագործումը»: Նախարությանը հարկ է հիշեցնել, որ սահմանադրական նորմերը արդեն իսկ կյանքի են կոչվել և համապատասխան սահմանադրական փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո արդեն իսկ կան նոր կարգավորումներին համապատասխան նշանակված ՍԴ երկու դատավոր (9-ից)։ Բնականոն հունի պարագայում հաջորդ թափուր տեղը կառաջանա 2021-ին, մյուսը 2026-ին։ Մինչդեռ, նախարարության նախագիծը, քաղաքական նկատառումներով պայմանավորած, ՍԴ-ն կազմաքանդելու հերթական փորձն է, միայն թե այս անգամ, նախարարությունը ընտրել է ոչ թե Սահմանադրության 7-րդ գլխի (Դատարանները և Բարձրագույն դատական խորհուրդը) և 16-րդ գլխի (Եզրափակիչ և անցումային դրույթներ) միջև արհեստական ջրբաժան դնելու և սահմանադրի միասնական կամքը աղճատելու ձախողված ճանապարհը, այլ՝ «քաղաքակիրթ ճանապարհով» ժամանակից շուտ ՍԴ դատավորներին հրաժարական պարտադրելու։ Մինչդեռ սահմանադրի կամքը՝ ՍԴ դատավորների լիազորությունների ժամկետի առումով հստակ է, ներդաշնակ և հետևողական։

2. Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների կասեցումը

Սահմանադրությունը դատավորին վերապահում է արդարադատություն իրականացնելու գործառույթ և այդ գործառույթը չիրականացնելու հիմքը դատավորի լիազորությունների դադարեցումը կամ դադարումն է՝ Սահմանադրության 164-րդ հոդվածի 8-րդ և 9-րդ մասերով նախատեսված հիմքերով։ Չնայած սահմանադրական այս պահանջներին, արդարադատության  նախարարությունը, առաջարկում է նախատեսել սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունների ավտոմատ կասեցում այն դեպքերում, երբ քրեական հետապնդում է հարուցվում դատավորի նկատմամբ նրա լիազորություններից չբխող գործողությունների համար։

Սահմանադրության 164-րդ հոդվածի 3-րդ մասը դատավորի իմունիտետը սահամանափակում է միայն դատավորի պարտականությունների կատարումից բխող գործողություններով (ֆունկցիոնալ իմունիտետ)։ Անգամ ֆունկցիոնալ իմունիտետի պարագայում, դատավորի լիազորությունների կասեցման օրենսդրական կարգավորումների սահմանադրականությունը մնում է վիճելի, քանի Սահմանադրությունը նման հիմք չի նախատեսում։ Սակայն, ֆունկցիոնալ իմունիտետի պարագայում Սահմանադրությունը դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար նախատեսում է կարևոր երաշխիք՝ Բարձրագույն դատական խորհրդի համաձայնություն՝ դատավորների պարագայում և Սահմանադրական դատարանի համաձայնություն՝ ՍԴ դատավորների պարագայում, որոնք պետք է գնահատեն քրեական հետապնդման հարուցման հիմնավորվածությունը։ Եթե ֆունկցիոնալ իմունիտետի պարագայում առնվազն կա գնահատող մարմին, ինչը մեղմում է լիազորությունների կամայական կասեցման վտանգները, ապա մյուս դեպքերում, ցանկացած քրեական գործի հարուցում ավտոմատ կասեցնում է դատավորի լիազորությունների իրականացումը՝ բացելով դատավորի վրա ազդեցության լայն դռներ։

Արդյոք, դատական համակարգի անկախության մասին մտահոգ նախարարությունը պետք է ամրապնդե՞ր դատավորի անկախության երաշխիքները, թե՞ էլ ավելի թուլացներ դրանք։ Ընդամենը 9 անդամից բաղկացած ՍԴ-ի պարագայում նախարարության համար պետք է ակնհայտ լինեին դատարանը կաթվածահար անելու վտանգները։ Չէ՞ որ Սահմանադրական դատարանի պարագայում, գործ ունենք Սահմանադրության գերակայության երաշխավորի հետ, իսկ թույլ տալով կաթվածահար անել Սահմանադրական դատարանը, թույլ ենք տալիս կաթվածահար անել մեր պետության սահմանադրական կարգի հիմքերը և իրավական անվտանգությունը։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21/09/2019 19:40 Հանկարծամահ է եղել թատերագետ Նվարդ Ասատրյանը 21/09/2019 15:35 Երիտասարդները յուրօրինակ նկարներով վերականգնում են Մոսուլը (Տեսանյութ) 21/09/2019 15:21 Քարդաշյանը հրապարակել է հիվանդությունից վնասված դեմքի լուսանկարը 21/09/2019 15:10 Որս և ձիասպորտ. Քոչվորների ազգային խաղեր (Տեսանյութ) 21/09/2019 14:54 Գատուզոն կարող է գլխավորել «Լացիոն» 21/09/2019 14:40 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական 21/09/2019 14:31 Հայաստան է ժամանել Բելառուսի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը 21/09/2019 14:22 Վստահորեն կարող եմ ասել, որ դատական համակարգի վրա որևէ ճնշում չկա. ԲԴԽ նախագահ 21/09/2019 14:15 2018-ի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցավ մի նոր անկախության հանրաքվե. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ) 21/09/2019 14:10 Նոտր-Դամի պղնձե աքաղաղը վերադարձել է Փարիզ (Տեսանյութ) 21/09/2019 13:59 Թրամփն ԱՄՆ-ի գործողություններն Ուկրաինայում համարում է անիմաստ 21/09/2019 13:46 Շնորհավոր տոնդ, Հայաստան. բոլոր մեր մտահոգությունները, երազներն ու ծրագրերը քեզ համար են. Արթուր Վանեցյան 21/09/2019 13:41 Ազովի ծովում երեք մարդ տեղափոխող մոտորանավակ է անհետացել 21/09/2019 13:29 Յուտայում ավտոբուսի վթարի հետևանքով 4 մարդ է մահացել 21/09/2019 13:16 Ֆիլադելֆիայում հրաձգության հետևանքով կան տուժածներ 21/09/2019 13:01 Փարիզում ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել «դեղին բաճկոններին» ցրելու համար 21/09/2019 12:53 «Իմելդա» արևադարձային փոթորկի հետևանքով զոհերի թիվը հասել է 4-ի 21/09/2019 12:44 Մենք մշտապես շարունակելու ենք ամրապնդել մեր երկրի անկախությունն ու անվտանգությունը. Արմեն Գրիգորյան 21/09/2019 12:31 Ճապոնիայում «Տապա» թայֆունի հետևանքով ավելի քան 200 չվերթ է չեղարկվել 21/09/2019 12:24 Զարիֆը մեկնաբանել է Եմենում արաբական կոալիցիայի ռազմական գործողությունը 21/09/2019 12:15 «Արսենալը» շնորհավորել է ՀՀ անկախության օրը 21/09/2019 12:03 Պուտինն ու Թրամփը շնորհավորել են Նիկոլ Փաշինյանին 21/09/2019 11:55 Հայ դիրքապահների ուղղությամբ անցնող շաբաթ Ադրբեջանն արձակել է շուրջ 1000 կրակոց 21/09/2019 11:46 Հյուսիսային պողոտայում Mercedes-ը բախվել է Արթուր Աբրահամի վարած BMW X6-ին, որն իր հերթին բախվել է կայանված Renault-ի. կա տուժած 21/09/2019 11:35 «Հեղափոխական» տենդով քանդվում են պետության ինստիտուցիոնալ հիմքերը. Ռոբերտ Քոչարյան 21/09/2019 11:28 Պուտինը միանշանակ գալու է Հայաստան. Մհեր Գրիգորյան 21/09/2019 11:22 Ինքնորոշում և ինքնիշխանություն. սրա՛նք են Անկախության տոնի ամենամեծ խորհուրդն ու նշանակությունը. Արարատ Միրզոյան 21/09/2019 11:17 ԱԱԾ-ն էլեկտրաէներգիայի ապօրինի օգտագործմամբ կրիպտոարժույթի արտադրություն իրականացնելու դեպք է բացահայտել (Տեսանյութ) 21/09/2019 11:09 Արցախում անցկացվելու են ռազմավարական զորավարժություններ 21/09/2019 11:00 1991 թվականի սեպտեմբերի 21-ը հայ ժողովրդի համար դարձավ կարևորագույն մեկնակետ, նոր ճանապարհի սկիզբ. Բակո Սահակյան 21/09/2019 10:51 Անկախության շնորհիվ մենք նշանակալի առաջընթաց ենք արձանագրել իրավունքի ոլորտում. Հրայր Թովմասյան 21/09/2019 10:44 Մենք բոլորս երջանիկ ենք, որ մեզ բախտ է վիճարկվել վայելելու անկախության բերկրանքը. Վիտալի Բալասանյան 21/09/2019 10:35 Աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված խաղաղ պահի մեր հայրենիքը. Գարեգին Բ 21/09/2019 10:29 Ամենից առաջ պետք է վե՛ր կանգնել անձնական ճղճիմ շահերից, որոնք մեր երկիրը աղետալի ցնցումների են տանում. Սեյրան Օհանյան 21/09/2019 10:23 Ամեն նոր տարեդարձով Հայաստանի անկախ պետականությունն ավելի պետք է ամրապնդվի. Արցախի ԱԺ նախագահ 21/09/2019 10:16 Սեփական հասարակության մեջ բաժանարար գծեր քաշելը թշնամու կրակոցից վտանգավոր է. ես լավատես եմ. Սերժ Սարգսյան 21/09/2019 10:11 Վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայրենիքի անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին 21/09/2019 10:10 «Հրապարակ». Փաշինյանը Թագուհի Թովմասյանին կանչել է իր մոտ և ասել՝ մանդատը վայր դնի 21/09/2019 10:08 «Ժողովուրդ». Հայաստանում ցանքատարածությունները կրճատվում են 21/09/2019 10:05 «Փաստ». Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով փաստաթուղթը կազմել են Վահե Գրիգորյանն ու Գագիկ Ջհանգիրյանը 21/09/2019 10:04 «168 Ժամ». Եթե որևէ մեկը փորձի այդ մարդկանց փոխանակել, կնշանակի՝ լեգիտիմացնել Սաֆարովին. Դավիթ Բաբայան 21/09/2019 10:00 «Հրապարակ». Արցախը պատրաստվում է 2020 թվականի ընտրություններին 21/09/2019 09:58 «Ժամանակ». Ովքեր են հովանավորում ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Միհրան Դավթյանին 21/09/2019 09:54 «Ժողովուրդ». Գլխավոր դատախազի մորաքրոջ տղան ընկել է ԱԱԾ թակարդը 21/09/2019 09:49 «Հրապարակ». Նաիրա Զոհրաբյանը քնապարկ ու վրան է գնել՝ Ջերմուկի դիրքերում հերթապահությանը մասնակցելու նպատակով 21/09/2019 09:44 «Ժամանակ». Փաշինյանը այս պահին չի կարող ԱԱԾ և ոստիկանության պետերի պաշտոններում նշանակել ում ցանկանում է 21/09/2019 09:40 «Հրապարակ». Հայկ Մարությանի ընկերը ոստիկանապետի ԺՊ, իսկ Վանեցյանի ընկերը՝ ԱԱԾ տնօրենի 21/09/2019 09:35 «Ժողովուրդ». Պուտինը կգա Հայաստան 20/09/2019 20:23 Կոլումբիայի ռազմածովային ուժերն առգրավել են 500 մլն դոլար արժողության ութ տոննա կոկային 20/09/2019 20:11 «Լիդիանի քելեխը ջերմուկով կխմենք». Ի պաշտպանություն Ամուլսարի երթն ավարտվեց Կառավարության դիմաց 20/09/2019 20:06 Աշխարհի ամենաբարձր վարձատրվող ռեփերը հայտնի է 20/09/2019 19:55 Մադուրոն գնում է Ռուսաստան 20/09/2019 19:42 Լուկաշենկոն որոշել է դյուրացնել Եվրամիության հետ այցագրային ռեժիմը 20/09/2019 19:34 Վարչապետն ընդունել է Լիբանանի ազգային պաշտպանության նախարարին 20/09/2019 19:29 ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը շարունակելու է աջակցել ՓՄՁ-ներին 20/09/2019 19:19 «Քանի կանք, ոչ մի հանք». Կարմիր դրոշով երթ է մեկնարկել Երևանում՝ ի պաշտպանություն Ամուլսարի (Լուսանկարներ) 20/09/2019 19:06 Ուրիշ Ամուլսար չի լինելու. Ակցիա Երևանում 20/09/2019 18:54 «Արմենիա Վայնի» կոնյակը՝ միջազգային մրցույթի լավագույններից 20/09/2019 18:49 ԵՄ-ն շարունակելու է լայն աջակցության ցուցաբերել Հայաստանին՝ բարեփոխումների հավակնոտ օրակարգը կյանքի կոչելու համար. Կատարինա Մատերնովան՝ Ավինյանին 20/09/2019 18:37 «Ամուլսարն առանց հանքի», «Ամուլսար, միայն սար». Երևանում ի պաշտպանություն Ամուլսարի պատրաստվում են երթի 20/09/2019 18:35 Ճամբարակի անտառտնտեսության տնօրենը կասկածվում է 27 մլն-ից ավելի դրամ յուրացնելու մեջ 20/09/2019 18:29 Ջորկաեֆը նշանակվել է ՖԻՖԱ-ի հիմնադրամի գլխավոր տնօրեն և շուտով կայցելի Հայաստան 20/09/2019 18:14 Բացահայտվել է բնակարանային գողությունների շարք. երկու անձի մեղադրանք է առաջադրվել 20/09/2019 18:07 Ես 100 տոկոսով հավաստիացնում եմ՝ կվերադառնամ. Դատարանը թույլ տվեց Սեյրան Օհանյանին մեկնել Գերմանիա բուժման 20/09/2019 17:53 Քոչարյանը վաղ թե ուշ ազատվելու է, բայց Փաշինյանի օրոք Հայաստանին և Արցախին հասցված վերքերը դեռ երկար ժամանակ են արյունահոսելու. Աշոտյան 20/09/2019 17:41 Հայաստանի հետ կոնցեսիոն պայմանագիրը խզելու համար որևէ նախադրյալ չկա. ՀԿԵ 20/09/2019 17:34 Դուք անձամբ, դռների տակ վնգստացող դատավորների ցուցակի մեջ կա՞ք. Քոչարյանի պաշտպանը՝ դատավորին (Տեսանյութ) 20/09/2019 17:27 Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի Իրինա Բոգաչովան 20/09/2019 17:12 Քոչարյանը կմնա կալանքի տակ. գրավի միջնորդությունը մերժվեց (Տեսանյութ) 20/09/2019 17:08 Գերմանիայում անցկացվում է դդումների աշխարհ խոշորագույն փառատոնը (Տեսանյութ) 20/09/2019 16:55 Թուրքիայում 74 զինվորականի կալանավորման օրդեր է տրվել՝ հեղաշրջմանը մասնակցության կասկածանքով 20/09/2019 16:43 Սպաները եղել են հարբած վիճակում, իմ օգնականը պաշտպանվել է. Մարզպետը՝ Եղեգնաձորի միջադեպի մասին 20/09/2019 16:38 Անհամբեր մոխրագույն պանդան դարձել է կենդանաբանական այգու աստղը (Տեսանյութ) 20/09/2019 16:24 «Չելսիի» 18-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը 48 անգամ ավելացել է 20/09/2019 16:13 Միհրան Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել նաև առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 20/09/2019 16:06 Վայոց Ձորի մարզպետի օգնականի մասնակցությամբ վեճի ժամանակ վնասվածք է ստացել երեք սպա, մեկը ծանր վիճակում է. Մանրամասներ 20/09/2019 16:00 Հայ պատանդների և ադրբեջանցի դիվերսանտների փոխանակման գործընթացը 51/49 հարաբերակցությամբ կկայանա. քաղտեխնոլոգ 20/09/2019 15:51 Ավստրիան դյուրացնելու է քաղաքացիության ստացումը նացիզմի զոհերի ժառանգների համար 20/09/2019 15:43 Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Հերացի փողոցում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ 20/09/2019 15:37 RTVI. Ռուսաստանը մտադիր է վաղաժամկետ խզել Հայաստանի երկաթուղու կառավարման մասին համաձայնագիրը 20/09/2019 15:32 Քսանմեկերորդ դարի թավջութակի իրական դեսպանը. Գոտիե Կապյուսոն 20/09/2019 15:29 «Գուկաս Գյումրի». Անկախության տոնի միջոցառումները այս տարի կանցկացվեն Գյումրիում 20/09/2019 15:24 Պենտագոնը Թրամփին կներկայացնի սաուդյան օբյեկտների վրա գրոհներին պատասխանի տարբերակները 20/09/2019 15:14 Բանդերասը բեմադրում է «Կորդեբալետ» (Տեսանյութ) 20/09/2019 15:05 Beeline-ն առաջարկում է նոր սմարթֆոններ ուսումնական տարվան նվիրված ակցիայի շրջանակում 20/09/2019 14:57 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1000 փախստական 20/09/2019 14:51 Ձերբակալվել է Վայոց ձորի մարզպետի օգնականը 20/09/2019 14:48 Դերասան Բաբկեն Չոբանյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում 20/09/2019 14:41 Կոռուպցիայի դեմ պայքարը երկրում պետք է ռեստարտի ենթարկենք. Վարչապետ (տեսանյութ) 20/09/2019 14:35 Աքսյոնովը վերընտրվել է Ղրիմի ղեկավարի պաշտոնում 20/09/2019 14:26 Հայաստանի Անկախության տոնի առթիվ Վլադիմիր Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Արմեն Սարգսյանին 20/09/2019 14:21 Նավթի գներն աճում են 20/09/2019 14:07 Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները վերաքննիչ բողոք են ներկայացրել 20/09/2019 14:00 ՀՀ գլխավոր դատախազության խնդիրը հանցավորության դեմ պայքարի միասնական քրեական քաղաքակության իրականացման ապահովումն է. Արթուր Դավթյան 20/09/2019 13:48 Տեխասում «Իմելդա» արևադաձային փոթորկի զոհ է դարձել երկու մարդ 20/09/2019 13:35 ՄԻՊ աշխատակազմի փորձագետները ՁՊՎ-ներում մի շարք խնդիրներ են հայտնաբերել 20/09/2019 13:23 Սալվադորի նախկին նախագահին կաշառքի վերցնելու համար դատապարտել են երկու տարվա ազատազրկման 20/09/2019 13:11 Արմեն Սարգսյանը գեներալի կոչում է շնորհել Յուրի Խաչատուրովի որդուն 20/09/2019 13:07 LIVE. Ազգային ժողովի արտահերթ նիստ. օրակարգում մեկ հարց է 20/09/2019 12:56 Անվտանգության խորհուրդն ԱՄՆ-ում ծանրակշիռ մարմին է՝ ի տարբերություն ՀՀ անվտանգության խորհրդի և դրա քարտուղարի. քաղաքագետ

Տվյալ բաժնի վերջին նյութերը