14/08/2019 12:29
Վստահ եմ՝ այդ պահը կգա. ԱԳ նախարարը՝ Փաշինյան-Թրամփ հանդիպման մասին
ԱՄՆ հետ երկխոսության մակարդակը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը բավարար է համարում.
«Այս շրջանում երկխոսությունը ՀՀ և Ամերիկայի միջև ակտիվ է եղել: Երկխոսության շարունականությունը և մակարդակը սկզբունքորեն մեզ համար բավարար է», - այսօր ասաց նախարարը լրագրողների հետ ճեպազրույցում:
Դիտարկմանն՝ արդյոք սեպտեմբեին վարչապետի՝ ԱՄՆ այցի շրջանակում, նախատեսվա՞ծ է հանդիպում ԱՄՆ նախագահի հետ՝ Մնացականյանը նշեց.
«Վստահ եմ՝ այդ պահը կգա, բայց նույնիսկ ներկայիս դինամիկային, եթե գնահատական տանք, տեսնենք, թե ինչ մակարդակներում են եղել հանդիպումները և ինչ հաճախականությամբ, ապա որևէ դեֆիցիտ քաղաքական երկխսության առումով այս տարվա ընթացում ԱՄՆ հետ չենք ունեցել»: