14/08/2019 18:46
Կալիֆոռնիայում փոխհրաձգության ժամանակ ոստիկան է մահացել
Առնվազն 4 մարդ, այդ թվում՝ 2 ոստիկան են վիրավորվել, ու ևս մեկ իրավապահ մահացել է Կալիֆոռնիայում փոխհրաձգության ժամանակ, հարձակվողը վնասազերծվել է, հայտնել է ոստիկանության տեղական վարչությունը:
Դիմակայությունը տեղի է ունեցել Լոս Անջելեսից արևելք գտնվող Ռիվերսայդ քաղաքում: Այն սկսվել է, երբ ոստիկանը կանգնեցրել է մեքենան և սկսել այն ստուգել: Մեքենայի վարորդը հանել է հրացանը և ոստիկանի վրա կրակելով՝ նրան պատճառել բազմաթիվ վնասվածքներ, որոնց հետևանքով նա մահացել է: Օգնության հասած 3 ոստիկաններից երկուսը վիրավորվել են, նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է: Թեթև վիրավորում է ստացել 2 քաղաքացիական անձ: Դեպքի վայր են եկել ոստիկանության խոշոր ուժեր և հարձակվողին վնասազերծել:
Մահացած ոստիկանը 34 տարեկան էր, հարձակվողը՝ 49, նրա անձը պարզվել է:
Փոխհրաձգությունը տեղի է ունեցել բանուկ մայրուղում և տուժածների թիվը կարող էր ավելի մեծ լինել։