14/08/2019 18:17
Հնդկաստանը մասնակիորեն հանել է Ջամուում և Քաշմիրում մտցված սահմանափակումները
Սահմանափակումները, որոնք Հնդկաստանի կառավարության կողմից մտցվել էին Ջամուի և Քաշմիրի նախկին նահանգում, մասնակիորեն հանվել են, հայտարարել է տեղի ոստիկանության ղեկավար Մունիր Խանը, որի ելույթը հեռարձակել է «NDTV» հեռուստաալիքը:
«Ջամուում և Քաշմիրում իրավակարգի պահպանության հետ կապված իրադրությունը լիովին վերահսկվում է: Դպրոցներն ու մյուս հաստատություններն աշխատում են բնականոն ռեժիմով», - տեղեկացրել է Մունիր Խանը:
Սահմանափակումների վերացումը վերաբերում է առաջին հերթին Ջամու քաղաքին.
«Սակայն խաղաղության պահպանման համար Քաշմիրի հարթավայրի տարածքում մի քանի սահմանափակող միջոցներ ուժի մեջ կմնան», - ասել է նա: