14/08/2019 20:37
Թեհրանում հայտարարել են միջուկային գործարքով պարտավորությունները կրկին կրճատելու մասին
Թեհրանը պատրաստ է միջուկային գործարքով իր պարտավորությունների կրճատման երրորդ քայլին անցնելուն, եթե մյուս երկրների կողմից համաձայնագրի կատարման հետ կապված իրավիճակը չփոխվի: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:
«Ինչ վերաբերում է մեր կողմից [միջուկային գործարքով] մեր պարտավորությունների կրճատմանը, ապա մենք կպահպանենք նախկին մոտեցումը: Եթե մեր նշանակած 60-օրյա ժամկետի ավարտին ոչ մի արդյունք չլինի, ապա մենք անպայման կանցնենք [պարտավորությունների կրճատման] երրորդ փուլին», - նշված է նախագահի կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Նա ավելացրել է, որ «այնուհետև կտրամադրվի 60-օրյա նոր ժամկետ, որպեսզի գտնվի այս խնդրի լուծումը»:
2019 թվականի մայիսի 8-ին Ռոհանին հայտարարել էր, որ Թեհրանը դադարեցնում է միջուկային գործարքով պարտավորությունների մի մասի կատարումը և մյուս մասնակիցներին 60 օր ժամանակ է տալիս դրանց կատարմանը վերադառնալու համար:
Հուլիսի 7-ին Թեհրանն անցել էր կասեցման երկրորդ փուլին (հայտարարել էր 3,67 տոկոսից ավելի ուրանի հարստացման մասին) և խոստացել յուրաքանչյուր 60 օրը մեկ պարտավորությունները կրճատել, եթե մյուս մասնակիցները չհետևեն ձեռք բերված պայմանավորվածություններին: