14/08/2019 19:21
Ճապոնիայում մեկ շաբաթում շոգից մահացել է 23 մարդ
Առնվազն 23 մարդ է մահացել,ևս13 հազարը հոսպիտալացվել՝ Ճապոնիայում անցած շաբաթվա ընթացքում շոգ եղանակի պատճառով։
Հաղորդվում է, որ նախորդ յոթ օրում ամբողջ Ճապոնիայում ջերմային հարվածի հետևանքով ընդհանուր առմամբ 12 հազար 751 մարդ է հոսպիտալացվել: Որոշ շրջաններում օդի ջերմաստիճանը հասնում է մինչև +39 աստիճանի:
Տուժածների և մահացածների մեծ մասը տարեց մարդիկ են, որոնք գումար խնայելու նպատակով տանն օդորակիչներ չեն միացնում:
Երկրի իշխանությունները բնակչությանը կոչ են անում գլխարկներ կրել, խմել ավելի շատ հեղուկ և երկար ժամանակ չմնալ արևի տակ: