15/08/2019 16:11
Արսեն Գասպարյանը ևս ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Արսեն Գասպարյանն ազատվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 10-րդ մասով.
Արսեն Գասպարյանին ազատել վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնից», - ասվում է վարչապետի որոշման մեջ։
Մեկ այլ որոշմամբ, վարչապետի օգնականի պաշտոնից իր դիմումի համաձայն ազատվել է նաև Մհեր Սահակյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վարչապետի խորհրդականի պաշտոնից ազատվել էր նաև Արամ Ղարիբյանը։