15/08/2019 11:35
ՀՀ վարչապետը շնորհավորել է Կորեայի նախագահին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Ջե-Ինին՝ Ազգային տոնի առթիվ: Ուղերձում ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Կորեայի Հանրապետության բարեկամ ժողովրդին ազգային տոնի` Ազատագրման օրվա առթիվ: Ուրախ եմ արձանագրել, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության միջև ձևավորված գործընկերային հարաբերություններն ընդլայնվել և ամրապնդվել են փոխադարձ հարգանքի և բարեկամության ոգով:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի առաջիկա տարիներին որակական նոր մակարդակի բարձրացնել հայ-կորեական փոխշահավետ գործակցությունը՝ ի շահ մեր ժողովուրդների: Լիահույս եմ նաև, որ Հարավային և Հյուսիսային Կորեաների միջև ընթացող երկխոսությունը դրական արդյունքներ կտա և ճանապարհ կհարթի Կորեական թերակղզում կայուն խաղաղության հաստատման համար:
Մաղթում եմ Ձերդ Գերազանցությանը քաջառողջություն և նորանոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում, իսկ Կորեայի բարեկամ ժողովրդին` խաղաղություն և բարօրություն»: