15/08/2019 19:37
Սննդի նոր համակարգին անցած զորամասերի թիվը դարձավ տասը. Վարչապետը տեսանյութ է հրապարակել
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Զինված ուժերում ևս մեկ զորամասի՝ սննդի նոր համակարգին անցնելու մասին ու իր ֆեյսբուքյան էջում հրապարակել այդ զորամասը ներկայացնող տեսանյութ։
«Եւս մեկ փոքր զորամաս անցավ սննդի նոր համակարգին: Սա այսօրվա ընթրիքն է: Այսպիսով նման զորամասերի թիվը հասավ 10-ի:
Հ.Գ. Ուշագրավ է, որ մեր զինվորները սկսել են իրենց շրջանում երբեմն ամենապոպուլյար ուտելիքը՝ «կարտոշկայի ժարիտը» թողնել ցուցափեղկի վրա: Այդ ուտելիքն ի դեպ, մատուցվում էր միայն զորամասերի թեյարաններում, վճարովի», իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետը: