Մինչև ծնկներն անցյալի ճահճի մեջ խրվածները երբեք թռչել չեն կարողանա. Մինասյանը՝ հեղափոխության մասին

16/08/2019 12:30

Մինչև ծնկներն անցյալի ճահճի մեջ խրվածները երբեք թռչել չեն կարողանա. Մինասյանը՝ հեղափոխության մասին


Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, ներկայացնում ենք այն ստորև.

«Հերոսների մասին իմ վերջին գրառումից հետո ընկերներս ինձ մեղադրեցին, թե ինչու չեմ խոսում գլխավորից` «հեղափոխությունից», որ տեղի ունեցավ 2018-ի ապրիլին-մայիսին, ինչո՞ւ եղավ և ինչպե՞ս դրան վերաբերվել, ի՞նչ գնահատական տալ։

Կարճ պատասխանս է. հեղափոխությունն օբյեկտիվորեն հասունացել էր, հեղափոխության փոխարեն տեղի ունեցավ իշխանափոխություն, և այժմ կարող է սկսվել ամենավտանգավորը` հանրային խորը հիասթափությունը շատ տխուր հետևանքներով: Սրանից կարելի է խուսափել միայն իրական հեղափոխություն իրականացնելով: Այսքանը` եթե շատ կարճ:

Իսկ եթե ավելի հանգամանորեն, ապա հեղափոխությունը Հայաստանում անխուսափելի էր. դրա համար առկա էին և հասունացել էին բոլոր պատճառները։ Հեղափոխությունը հանրային այն հիվանդության ուղիղ հետևանքն էր, որով մենք վարակված էինք դեռ 90-ականներից։ Որովհետև միայն անառողջ հասարակական հարաբերությունների պայմաններում է հնարավոր ունենալ հասարակության այն աստիճան բևեռացում, որ փոխադարձ անհանդուրժողականությունն ու թշնամանքը վերածվեն քրոնիկ հիվանդության: Միայն նման անառողջ հարաբերությունների պայմաններում է հնարավոր պարծենալ հայաստանցու տաղանդով, բայց այդպես էլ չգտնել սոցիալական համերաշխության և կապիտալի ու եկամուտների բաշխման այն մոդելը, որը կապահովեր հանրային համերաշխություն և կբացառեր սոցիալական արդարության հողի վրա նախանձի ու ատելության ցանկացած դրսևորում: Միայն խորապես անառողջ հասարակական հարաբերությունների պայմաններում է հնարավոր հաղթել պատերազմում, բայց այդ հաղթանակը ընկալել որպես բեռ, հպարտանալ ազգային արժեքներով, բայց հայկականությունը միշտ պահել թիրախում:

Այս ամենը մեկ մարդու և մեկ իշխանության գործունեության հետևանք չէ։ Սա շատ ավելի խորը, համընդհանուր, տևական ու համակարգային ախտանիշ է։ Ու հենց այդ պատճառով, այդ բեռի, կարծրատիպերի, որակների և հանրային շերտերի անհաշտության պարագայում հեղափոխությունը դիտվում էր որպես միակ և վերջին փրկօղակ, ճակատագրի վերջին շանս։ Ու Հայաստանում եղավ «հեղափոխություն»: Ու փոփոխությունն ինքնին այնքան կարևոր էր, որ ոչ ոք չհիշեց փոփոխության բովանդակության մասին:

Ապրիլի 23-ից հետո նոր իշխանությունն ուներ իրական հնարավորություն միավորելու, կերտելու, ստեղծագործելու, իր ստացած աննախադեպ աջակցությունն օգտագործելու ի նպաստ պետականության և ժողովրդի, ի նպաստ վերելքի։ Ուներ բացառիկ ճանապարհ չլինելու անցյալի գերին, զերծ` չգրված պարտավորություններից, բաց` ամեն լավագույնը ներգրավելու, «երազանքի թիմ» ձևավորելու ու աներևակայելի արդյունքների հասնելու համար: Ապրիլի 23-ից հետո թռիչքուղին բաց էր Հայաստանի համար, եղանակը` բարենպաստ:

Ցավոք, ընտրվեց այլ ճանապարհ, այլ ձեռագիր, որն անխուսափելիորեն տարավ արդեն լրիվ այլ` քաղաքական հաշվեհարդարների և վրեժխնդրության դաշտ։ Ու հետո արդեն սկսվեց փակ ցիկլը: Ակնհայտ է, որ որևէ լուրջ պրոֆեսիոնալ չի միանա ու չի կապի իր կյանքը վրեժխնդիր իշխանության հետ` հասկանալով, որ վրեժը վրեժ է ծնում: Իսկ պրոֆեսիոնալների պակասից խեղդվող որևէ իշխանության այլ բան չի մնում, քան գնալ նոր ռեպրեսիաների` իշխանությունը պահելու համար: Ու մենք բաց աչքերով մտանք հենց այս արատավոր շրջանը: Ու այդքան ցանկալի հեղափոխության փոխարեն ստացանք ընդամենը իմաստազուրկ իշխանափոխություն:

Արդյունքում, թե՛ ներքին, թե՛ արտաքին հատվածում 1.5 տարվա ընթացքում չկա հաջողության գեթ մեկ ներկայանալի պատմություն։ Ու չէր էլ կարող լինել. մինչև ծնկներն անցյալի ճահճի մեջ խրվածները երբեք թռչել չեն կարողանա: Իսկ ռեպրեսիաները չեն կարող անվերջ շարունակվել, ավելին, եթե շարունակվեն էլ, մեծամասնությունը դրանց վերաբերվելու է խորը անտարբերությամբ, որովհետև գալիս է պահը, երբ պետք է խոսես շոշափելի՝ առարկայական արդյունքից, ոչ թե հպարտանաս կալանավորված նախկին նախագահների կամ այլ պաշտոնյաների քանակով։

Այս իշխանությունն իրական փոփոխություն անելու փոխարեն ընտրեց չդադարող ներկայությունը սոցիալական ցանցերում, Նոր Հայաստանի փոխարեն` ֆեյսբուքի Հայաստանը, ծրագրային ելույթների փոխարեն՝ ագրեսիվ՝ էմոցիոնալ գոռոցը, հասարակությունը միավորելու փոխարեն՝ բոլորին իրար հետ թշնամացնելը։ Սա չափազանց վտանգավոր է երկրի՝ պետականության համար։ Հնարավոր չէ հասարակությանը տևականորեն պահել բացասական էներգիայի, նյարդային պրոցեսների և ջղային սպասումների մեջ։ Հնարավոր չէ յուրաքանչյուր քիչ թե շատ կշիռ ունեցող գործչի վրա մեկ կիսաբաց քրեական գործ սարքել ու զարգացման դիսկուրս պահանջել հանրությունից։ Հեղինակություն ունեցող մարդկանց «ոչնչացնելը», անարգելը, նրանց հաշվին կայանալն ուժեղի վարքագիծ չէ։ Սրանք դասագրքային ճշմարտություններ են։ Դեռ հեղափոխությունների պատմության մեծագույն տեսաբանն էր ասում. «Մարդիկ, ովքեր հպարտանում էին, որ հեղափոխություն են արել, միշտ հաջորդ օրը համոզվել են, որ իրականում չգիտեին, թե ինչի են մասնակցել և որ արված հեղափոխությունն ամենևին նման չէ նրան, ինչ ցանկացել են իրականացնել»։

Հաշված ամիսներ անց հասարակությունն արձանագրելու է, որ «հեղափոխությունը» չդարձավ փրկօղակ խնդիրների լուծման համար, իրապես լավ ապրելու համար: Արդեն չի դարձել: Իսկ հասարակության վերջնական հիասթափությունը կարող է դառնալ ավելի մեծ թակարդ՝ հայտնվելու համընդհանուր անտարբերության մեջ և մեկընդմիշտ դադարել երազել։ Նոր հնարավորություն կարող է այլևս չլինել։ Դա է ամենավտանգավորը։

Անցյալի որոգայթից դուրս գալու, բովանդակային՝ հեղափոխական նպատակադրումներ ունենալու, կամք ու վճռականություն դրսևորելու հնարավորություն դեռ ունենք։ Մարդիկ պետք է հավատան, որ չեն սխալվել փոփոխությունների իրենց պահանջում և որ իրենք մեղավոր չեն, որ չդարձան «հեղափոխության» շահառուները ու չեն էլ դառնալու, քանի դեռ բովանդակությամբ ու ապագայի պատկերացումով չի ամբողջացել հեղափոխության նպատակը։ Մարդիկ պիտի հավատան, որ իրավունք ունեն շարունակել երազել: Անպայման պիտի հավատան:

Հեղափոխությունը Հայաստանում դեռ անխուսափելի է:

Հ.Գ. Այսօր իմ ավագ ընկեր Վահան Հովհաննիսյանը կդառնար 63 տարեկան: Մի առիթով ասված նրա այս խոսքը` «Վրեժխնդրությամբ, առհասարակ, պետություն չես կառուցի», այսօր առավել քան երբևէ արդիական է։ Խոնարհումս լույս հիշատակին»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 19:29 Իրանում COVID-19-ից մահվան դեպքերը գրեթե երեք անգամ ավելի են, քան ներկայացնում է կառավարությունը Այսօր, 19:21 Հայտնաբերվել են սահմանված քանակից ավելի ուղևորներով փոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներ Այսօր, 19:08 Գիշերային ուժեղացված ծառայություն՝ մայրաքաղաքում․ լռության կանոնները խախտած ու հրավառություն արած անձ է հայտնաբերվել Այսօր, 18:56 Վարչապետն ուղերձ է հղել Հայաստանի եզդի համայնքի ներկայացուցիչներին Այսօր, 18:53 Հարուցվել է քրգործ՝ Ռուբինյանց փողոցում 32-ամյա տղամարդու դանակահարության դեպքի առթիվ Այսօր, 18:44 Քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար Այսօր, 18:40 Մաշտոցի պուրակի ակտիվիստները լռում են, որովհետև այժմ պաշտոններ են զբաղեցնում. ծառերի հատման փաստով Երևանի դատախազությունում ուսումնասիրություն է սկսվել Այսօր, 18:35 Կայացել է Արցախի կառավարության առաջին նիստը Այսօր, 18:14 Գլխավոր շտաբի պետն այցելել է 4-րդ և 5-րդ զորամիավորումներ Այսօր, 17:59 Ոստիկանության Տավուշի բաժնի վարչական շենքի մոտ տեղի ունեցած պայթյունի գործով ձերբակալվել է Բերդ քաղաքի 40-ամյա բնակիչը Այսօր, 17:48 Իսրայելը հայտարարել է Սիրիայի հետ սահմանին պայթյունի կանխման մասին Այսօր, 17:37 Վթար՝ Մովսես գյուղում․ կան տուժածներ Այսօր, 17:30 Վարչապետին է ներկայացվել ՊԵԿ 2019թ. իրականացրած աշխատանքների հաշվետվությունը Այսօր, 17:24 Դավիթ Տոնոյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի ազգային պաշտպանության նախարարի հետ Այսօր, 17:08 Տպավորություն եմ ստանում, որ Հայաստանում ինչ-որ օտար ուժեր ձայնարկում են՝ «Մենք ենք տերը ձեր երկրի». Ավետիք Իշխանյան Այսօր, 16:49 Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել Ստեփանակերտի վթարային բնակելի շենքերի հարցով Այսօր, 16:39 ՊԵԿ-ը հայտնաբերել է մաքսային հսկողությունից թաքցված տարբեր տեսակի ապրանքներ Այսօր, 16:29 Շրջակա միջավայրի նախարարությունում բավականին շատ անելիք կա, փոփոխություններ լինելու են․ Ռոմանոս Պետրոսյան Այսօր, 16:25 Սևանի քրեական հետախույզները գողության դեպքեր են բացահայտել Այսօր, 16:10 Կիևի բիզնես կենտրոնում տղամարդը մարդկանց է պատանդ վերցրել (Տեսանյութ) Այսօր, 15:59 Այսպես որ գնա, Շուշիի ազատագրումն էլ է Նիկոլ Փաշինյանը հաստատել, Բեռլինի գրավումն էլ. ՀՀԿ խոսնակ Այսօր, 15:51 58-ամյա տղամարդը նախ խեղդել, ապա գլխատել էր քրոջը․ Էրեբունու ոստիկանների բացահայտումը Այսօր, 15:44 Պետք է համախմբվել և հասկանալ, որ այս իշխանության մեկ օր ավելի գոյատևումը հարված է մեր ազգային արժեքներին. Էդուարդ Շարմազանով Այսօր, 15:27 Ի տարբերություն Արթուր Վանեցյանի՝ Մխիթարն իսկապես թույլ էր տվել խախտում. Արսեն Բաբայան Այսօր, 15:23 Բացահայտվել են պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի գումարներ հափշտակելու, պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքեր. ԱԱԾ Այսօր, 15:10 Գլոբալ տաքացման ֆոնին նույնիսկ մեկ ծառ կտրելը հանցագործություն է. Բնապահպանը՝ Նորքի այգիներն օտարելու մասին Այսօր, 14:55 Շիրակի մարզում 64 տոկոսով ավելացել է հարուցված կոռուպցիոն քրեական գործերի քանակը Այսօր, 14:47 ՍԴ մասին օրենքը չստորագրելով՝ նախագահը դրսևորել է անգործություն, ինչը կարող է հիմք հանդիսանալ նրան պաշտոնանկ անելու համար․ Սահմանադրագետ Այսօր, 14:28 Մահացել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Ջոն Հյումը Այսօր, 14:15 Oգոստոսի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 14:04 Աֆղանստանի բանտի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 20-ի Այսօր, 13:57 Այգեպարում վերսկսվել է կիսակառույց տան շինարարությունը. Վիվա-ՄՏՍ Այսօր, 13:50 Նորքի այգիները կառուցապատման նպատակով օտարելը Երևանի համար հակաէկոլոգիական հերթական որոշումը կլինի. Բնապահպան Այսօր, 13:42 ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ցավակցել է եզդի ժողովրդին Այսօր, 13:39 ՀԿԵ-ն բեռների առաքման հետ կապված խնդիրներ չի կանխատեսում Թբիլիսիի երկաթուղում շինարարական աշխատանքների պատճառով Այսօր, 13:32 Լիբանանի ԱԳ նախարարը հրաժարականի դիմում է ներկայացրել Այսօր, 13:26 Արաբկիրում շուրջ 250 տնատիրությունների համար նոր կոյուղագիծ է կառուցվում Այսօր, 13:20 «Ես պատրաստ եմ, գիշեր-ցերեկ աշխատելով, մեղմել ձեր խնդիրները». Ծառուկյանը հանդիպել է երաժիշտ-կատարողների հետ Այսօր, 13:12 Շուրջ 17.6 մլն դրամի չափով տուգանք «Սիթի» ՍՊԸ-ի նկատմամբ, նախազգուշացում՝ «Ալեքս էնդ հոլդինգ»-ին. ՏՄՊՊՀ որոշում Այսօր, 13:05 Ավազակային հարձակում` Ալավերդիում գտնվող ոսկյա զարդերի խանութի վրա. հարուցվել է քրեական գործ Այսօր, 12:57 Բագրատյանն այն պատգամավորներից էր, ով առանց ընդվզման, համաձայնել է քաղաքական ղեկավարության բոլոր որոշումներին. Գևորգ Պետրոսյան Այսօր, 12:49 Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է ևս 5 394 մարդ Այսօր, 12:40 Microsoft-ը կավարտի TikTok-ի գնման բանակցությունները ոչ ուշ, քան սեպտեմբերի 15-ը Այսօր, 12:33 Իգոր Պիկուշչակը դարձել է Հայաստանի՝ 2019/2020 մրցաշրջանի լավագույն մարզիչ Այսօր, 12:25 Լեհ կարգավորիչը տուգանել է «Գազպրոմին» «Nord Stream 2»-ի պատճառով Այսօր, 12:17 Քծնանք, անվստահություն, ներքին վախեր. Մարինե Սուքիասյան Այսօր, 12:09 Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 21-րդ միջոցառման շահառու 12,857 տնտեսվարող ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 2.6 մլրդ դրամ Այսօր, 12:00 Երկու եղբայր ձերբակալվել են՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով Այսօր, 11:54 Ամենահարուստ երկրները կորոնավիրուսային պատվաստանյութերի համար հերթ են կանգնել Այսօր, 11:47 Տավուշի մարզային վարչության Բերդի բաժնի վարչական շենքի մոտ հնչած պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Այսօր, 11:40 Օգոստոսի 4-ին գազամատակարարման ընդհատումներ կլինեն Երևանում և Գեղարքունիքի մարզի Լճաշեն գյուղում Այսօր, 11:31 Կստեղծվի մասնագիտացված հակակոռուպցիոն դատարան. օրենսդրական փաթեթը դրվել է հանրային քննարկման Այսօր, 11:20 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի երկու նոր դեպք Այսօր, 11:09 Կանադայում հայերի և ադրբեջանցիների միջև միջադեպ է եղել Այսօր, 11:00 Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը գերազանցել է 18 միլիոնը Այսօր, 10:48 Թուրք-ադրբեջանական զորավարժություններն ուղեկցվում են կեղծ և ակնհայտորեն չափազանցված տեղեկատվությամբ. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:39 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 52 նոր դեպք, մահացել է 8 մարդ Այսօր, 10:33 Արարատի մարզում 12 ժամ ջուր չի լինի Այսօր, 10:15 Հերթական խայտառակությունը. Նորքի այգիները վաճառքի են հանվել. Վահագն Վարագյան Այսօր, 10:07 Էդգար Մանուչարյանը հայտարարեց կարիերան ավարտելու մասին Այսօր, 09:59 Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն Երևանում և մարզերում Այսօր, 09:50 Հայ-ադրբեջանական պետական սահմանին պահպանվել է հարաբերական անդորր. ՊՆ 02/08/2020 10:50 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 209 նոր դեպք, մահացել է 5 մարդ 01/08/2020 17:35 Ձերբակալվածին ստիպում են Վանեցյանի դեմ ցուցմունք տալ. կնոջը մինչև կեսգիշեր պահել են ԱԱԾ-ում («Հրապարակ») 01/08/2020 16:23 Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն 01/08/2020 16:12 Այգեպարում հակառակորդի հրետակոծությունից վնասված տներից մի քանիսն արդեն ամբողջությամբ վերականգնված են 01/08/2020 15:45 Աշխարհում կորոնավիրուսով վարակվածներների թիվը գերազանել է 17.5 միլիոնը 01/08/2020 15:27 Ֆրանսիայում ավտոմեքենան մխրճվել է ամբոխի մեջ 01/08/2020 15:24 «Արայիկ, եթե ողջ գիտական հանրույթը դեմ է մի բանի, կարելի էր եզի կաշին հանել երեսից և մի հոդաբաշխ միտք գրել». Վահե Սարգսյանը՝ ԿԳՄՍ նախարարին 01/08/2020 15:15 Գերմանիայում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 955 նոր դեպք 01/08/2020 15:10 Մեքսիկան կորոնավիրուսից մահացածների թվով աշխարհում երրորդն է 01/08/2020 15:05 Արցախյան պատերազմի մի խումբ ազատամարտիկներ ստացել են «Նիվա» մակնիշի ավտոմեքենաներ 01/08/2020 14:58 «Ամերիա ճամփորդություն» վիճակահանություն. հնարավորություն բացահայտելու Հայաստանը մեզ հետ (Տեսանյութ) 01/08/2020 14:53 ԱՄՆ-ում չեղարկել է Բոստոնի ահաբեկչության համար մեղադրվող Ջոհար Ցարնաևի մահապատիժը 01/08/2020 14:42 Նախագահի 2020-2025թթ.-ի ծրագրով նախատեսված է Արցախում իրականացնել տարեկան մինչև 80 կմ ասֆալտապատում 01/08/2020 14:33 Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 3 նոր դեպք 01/08/2020 14:31 Արայիկ Հարությունյանը ներման խնդրագրերի քննարկման արդյունքների մասին հրամանագիր է ստորագրել 01/08/2020 14:20 Զգալի նվազել է պետության պարտքը տնտեսավարող սուբյեկտների հանդեպ՝ կազմելով 69,4 մլրդ դրամ․ ՊԵԿ 01/08/2020 14:01 Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 170 անգամ. ՊԲ 01/08/2020 13:52 Սևանա լճում այս ժամանակահատվածը մարդու առողջության համար կարող է անդառնալի հետևանքներ ունենալ. Վահագն Վարագյան (Տեսանյութ) 01/08/2020 13:44 Կարող ենք հասնել ինչ-որ մի անդառնալի կետի, որի հետևանքով կկորցնենք մեր ազգային հարստությունը՝ Սևանա լիճը. Վահագն Վարագյան (Տեսանյութ) 01/08/2020 13:14 Լոս Անջելեսում ՀՀ հյուպատոսը կոչ է անում ադրբեջանական սադրանքի կասկածի դեպքում դիմել իրավապահներին 01/08/2020 13:03 Խաբարովսկում տեղի է ունենում հերթական հավաքը՝ ի աջակցություն Ֆուրգալի 01/08/2020 12:49 «Աուու, մյաու, հաֆ-հաֆ շարքի կենդանական բացականչությունները հարիր չեն պետական պաշտոնյային». Մարզպետ-քաղաքապետ «հակամարտությունը» շարունակվում է 01/08/2020 12:27 Ալյասկայում թեթև շարժիչով օդանավերի բախման հետևանքով յոթ մարդ է զոհվել 01/08/2020 12:01 Կարծես Ուկրաինան բարդույթ ունի՝ ընկալելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը. Զոհրաբ Մնացականյան 01/08/2020 11:45 Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է հաստատվել, 167 մարդ ապաքինվել է 01/08/2020 11:33 Հայկական արտադրության հարվածային ԱԹՍ-ն՝ գործողության մեջ (Տեսանյութ) 01/08/2020 11:06 Չի լինելու երբևէ զիջում, չի լինելու երբևէ ԼՂ հակամարտության կարգավորման չբալանսավորված լուծում․ ՀՀ ԱԳ նախարար 01/08/2020 10:59 Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սիմոնետա Սոմարուգային՝ Շվեյցարիայի Համադաշնության ազգային տոնի առթիվ 01/08/2020 10:52 Հայաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 291 նոր դեպք, մահացել է 11 մարդ 01/08/2020 10:40 «Սպասում եմ այդ հանդիպմանը». Զոհրաբ Մնացականյանն՝ Ադրբեջանի ԱԳ նոր նախարարի հետ աշխատանքի մասին 01/08/2020 10:30 Թրամփը հայտարարել է, որ նախատեսում է արգելել TikTok-ն ԱՄՆ-ում 01/08/2020 10:12 Ժամը 10։00-12։00-ը միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու պահանջը վերացվել է. պարետը փոխել է որոշումը 01/08/2020 09:57 ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Երվանդ Խունդկարյանը 01/08/2020 09:35 «Հրապարակ». ԱԱԾ-ն նոր գործ է հարուցել Վանեցյանի դեմ 01/08/2020 09:32 «Ժողովուրդ». ՀԾԿՀ-ն ՀԷՑ-ին նախազգուշացում տալու որոշում կկայացնի 01/08/2020 09:29 «Հրապարակ». Հայաստանից Վրաստան մեկնող գնացքները ժամանակավորապես չեն գործի 01/08/2020 09:27 «Ժողովուրդ». Քննիչ հանձնաժողովն ակտիվ աշխատում է, որ սեպտեմբերին ԱԺ-ում ներկայացնի եզրակացությունը 01/08/2020 09:25 «Հրապարակ». Ազգային պարկը փոխանակ իր բուն գործունեությամբ զբաղվի՝ «շիշ բռնողին» անօրինական տարածք է տրամադրել

Տվյալ բաժնի վերջին նյութերը