16/08/2019 11:25
«Պոբեդա» ավիաընկերությունը վերականգնել է դեպի Գյումրի ավիատոմսերի վաճառքը
«Պոբեդա» ավիաընկերությունն այսօր վերականգնել է դեպի Գյումրի ավիատոմսերի վաճառքը, այս մասին ТАСС-ին փոխանցել է ավիաընկերության ներկայացուցիչը: Նա նշել է, որ օգոստոսի սկզբին ձմռան համար նախատեսված թռիչքների ժամանակցույցը դադարեցվել էր օդանավակայանի հետ եղած տարաձայնությունների պատճառով:
«Այսօր մենք վերականգնում ենք դեպի Գյումրի թռիչքները: Օդանավակայանը խոստացել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները վառելիքի որակի գործընթացը վերահսկելու համար: Մենք շատ ուրախ ենք, որ մեր հաճախորդները նորից կարող են թռչել Գյումրի», - ասել է նա:
Ավելի վաղ «Պոբեդան» հայտարարել էր, որ լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է Գյումրի (Հայաստան) չվերթները՝ կապված Գյումրիի օդանավակայանում վառելիքի պարբերական թերլիցքավորման հետ: