16/08/2019 17:42
Ո՞նց կարա ջուրը չկեղտոտվի. Ջերմուկում բնակիչները դեմ են Ամուլսարի հանքի շահագործմանը (Տեսանյութ)
Ջերմուկում բնակչության մեծ մասը պնդում է, որ Ամուլսարի հանքը չպետք է շահագործվի։ Aysor.am-ի թղթակիցը այսօր եղել է Ջերմուկում, փոքրիկ հարցախույզ անցկացրել բնակիչների շրջանում։
Քաղաքացիներից մեկը մեր թղթակցի հետ զրույցում ասել է, որ Ամուլսարը պետք է պահպանել որպես սար։ «Հանքը չի կարող ջրին չվնասել, ո՞նց կարա ջուրը չկեղտոտվի։ Մենք դեմ ենք, միանշանակ հանքը չպետք է բացվի, սարը պետք է թողնել հանգիստ», - մտահոգություն է հայտնել Ջերմուկի բնակչուհիներից մեկը։
Մեկ այլ բնակիչ էլ նկատել է, որ հանքի շահագործման հետևանքով քաղաքը պատվում է փոշով, ինչը առողջական խնդիրներ կարող է առաջացնել բնակչության շրջանում։
Մեր թղթակցին հանդիպել են նաև Ջերմուկում հանգստացող ներգնա տուրիստներ, որոնք նշել են, որ պետք է մանրամասն ուսումնասիրել, հասկանալ վտանգները և հետո միայն վերջնական որոշում կայացնել։
Տեսանյութը՝ Aysor.am-ի: