16/08/2019 15:21
Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը մեկնարկել է, բայց դեռ քվորում չկա
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակի նստավայրում մեկնարկել է Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը, որը սակայն քվորումի բացակայության պատճառով չկայացավ։ Ժողովի ժամանակ դատավորները պետք է ընտրեր Բարձրագույն դատական խորհրդի դատավոր:
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ ԲԴԽ անդամի թափուր պաշտոնի համար առաջադրված թեկնածուներն են՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանը, Մամիկոն Դրմեյանը, Գոռ Հակոբյանը, Ստեփան Միքայելյանը և Տիգրան Պետրոսյանը։
Նշենք, որ ԲԴԽ-ում այս պաշտոնը թափուր էր մնացել Նախշուն Տավարացյանի հրաժարականից հետո։