16/08/2019 15:44
Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ
Այսօր Բարձրագույն դատական խորհրդի անդամ ընտրելու համար հրավիրված Դատավորների արտահերթ ընդհանուր ժողովը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։ Դատավորներն, ըստ երևույթին, արձակուրդում գտնվելու պատճառով չէին ներկայացել ժողովի։
Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը ավելի ուշ հայտարարեց, որ արտահերթ ժողովին ներկայացել է 69 դատավոր, և այդ քանակը բավարար չի եղել քվորում ձևավորելու համար։
Ավելի վաղ Aysor.am-ը տեղեկացրել էր, որ ԲԴԽ անդամի թափուր պաշտոնի համար առաջադրված թեկնածուներն են՝ Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորներ Սուրեն Անտոնյանը, Մամիկոն Դրմեյանը, Գոռ Հակոբյանը, Ստեփան Միքայելյանը և Տիգրան Պետրոսյանը։
Նշենք, որ ԲԴԽ-ում այս պաշտոնը թափուր էր մնացել Նախշուն Տավարացյանի հրաժարականից հետո։