16/08/2019 15:48
Քաղաքապետը սեղանի տակից դուրս չի գալիս, խնդիրների պատասխանատվությունը ստանձնում է վարչապետը. Սոնա Աղեկյան
Քիչ առաջ ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը ազատ արձակվեց Ոստիկանության կենտրոնի բաժանմունքից:
Հիշեցնենք, որ ավագանու նախկին անդամը քաղաքապետերանի մոտ բողոքի ակցիայի ժամանակ բերման էր ենթարկվել, երբ առաջարկել էր քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետին հոտ քաշել կոյուղաջրից:
«Տեղում վերցրինք փորձանմուշները և տարանք քաղաքապետերան, որպեսզի մեր մեծարգո, վարչապետի կողմից մեզ պարտադրված քաղաքապետը վայելեր այս գարշահոտությունը, որովհետև ինքը նեղություն չի կրում մոտենալ և ակնջալուր լինել խնդիրներին, մինդչեռ ընտրվելիս, բեմի վրա ցատկոտելով, ասում էր, որ ժողովրդավար քաղաքապետ է լինելու և ականջալուր է լինելու բոլորի խնդիրներին: Արձանագրում ենք, որ սեղանի տակից վախեցած դուրս չի գալիս, խնդիրները, որ բարձրաձայնում ենք, դրանց պատասխանատվությունը ստանձնում է վարչապետը: Արձանագրում ենք, որ մեր քաղաքապետն ի զորու չէ այդ խնդիրները լուծել», - ասաց Աղեկյանը:
Վերջինս կոչ արեց քաղաքապետին րոպե առաջ ներկայանալ Աղյուսագործների 84-86-88 շենքերի հասցեներ և ծանոթանալ տեղի իրավիճակին, որտեղ քաղաքացիները զրկվել են կոյուղագծից:
«Մենք պարտադրելու ենք ձեզ շնչել այդ հոտը, հակառակ դեպքում երկուշաբթի օրը մի քանի դույլով անձամբ բերելու եմ ու ցփնեմ քաղաքապետարանի շենքին», - ասաց Աղեկյանը: