19/08/2019 14:05
Իշխանության համար որևէ բան փորձություն չի կարող լինել. Պատգամավորը՝ Ամուլսարի մասին
Իշխանության համար որևէ բան փորձություն չի կարող լինել, Factor.am-ի ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյոք Ամուլսարի հարցը փորձություն է իշխանության համար:
«Իշխանությունը պետք է հստակ որոշում կայացնի բոլոր հարցերի դեպքում: Որոշումները պետք է լինեն հիմնավոր և պետք է բխեն հայ ազգի շահերից: Ցանկացած օրենք հարյուր տոկոսանոց չի արտահայտում բոլորի շահերը, այլ՝ մաքսիմում մեծամասնության: Պետք է ուսումնասիրվեն բոլոր վերլուծությունները և ըստ այդմ կայացվի մեր որոշումը», - նշեց նա:
Խաչատրյանը նաև ցանկություն հայտնեց հանդիպել կլոր սեղանի շուրջ բոլոր շահագրգիռ կողմերի հետ: