19/08/2019 12:39
Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է. Արծրուն Հովհաննիսյան
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել դիրքերի բարելավման գործընթացի վերաբերյալ.
«ՀՀ ԶՈւ-երը ամեն րոպե աշխատում են, մշտական զգոն են, սակայն ՀՀ ՊՆ-ը չի ուզում շատ բարձրաձայնել և ինչպես միշտ գերադասում է լինել զուսպ։ Դիրքերի բարելավումը մշտական գործընթաց է՝ Փառք Հայոց Բանակին», - գրել է նա։
Այսօր դիրքերի բարելավման գործընթացին անդրադարձել էր նաև ՀՀ ԱԺ նախագահ Արարատը Միրզոյանը՝ նշելով, որ Չինարին այլևս չի կարող գնդակոծվել։