19/08/2019 14:08
«Էլարդ» ընկերության եզրակացության պայմաններում Ամուլսարի շահագործումը թույլատրելի չէ. Վարազդատ Կարապետյան
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը խնդրահարույց է համարում Ամուլսարի հանքի շահագործումը:
«Շատ խնդրահարույց կլինի այդ եզրակացության պայմաններում («Էլարդ» ընկերության եզրակացություն՝ խմբ.) հանքի շահագործումը թույլ տալ: Բազմաթիվ խնդիրներ կան: Պետք է քննարկվեն ռիսկերը: Հաշվետվության մեջ կան կետեր, որոնց առկայության պայմաններում շահագործումը թույլատրելի չէ», - ասաց պատգամավորը:
Նշենք, որ այժմ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ԱԺ նախագահի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ: