19/08/2019 12:13
Նիկոլ Փաշինյանն իր ժողովրդի ձայնը չի լսում, Սերժիզմը շարունակվում է. Հրայր Կոստանյան
Բաղրամյան 26-ի դիմաց Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքի ակցիայի մասնակիցներից Հրայր Կոստանյանը հայտարարեց, որ դժգոհ է վարչապետի՝ Ամուլսարի հարցով պետական մարմինների ներկայացուցիչներին քննարկման հրավիրելու որոշումից:
«Չինովնիկներին Ջերմուկից կանչել է, իբր թե քննարկում է անում, ո՞ւմ հետ է քննարկում անում: Սա համայն հայության հարց է, ես պիտի որոշեմ իմ ապագան: Երևանում ապրելով՝ իմ փոխարեն ոչ ոք չի կարող որոշել», - ասաց քաղաքացին:
Վերջինս նկատեց, որ եթե Փաշինյանը չլսի ժողովրդի ձայնը, ապա կարժանանա իր նախորդի ճակատագրին.
«Նիկոլ Փաշինյանն իր ժողովրդի ձայնը չի լսում, Սերժիզմը շարունակվում է ու ես էսօր հրապարակավ հայտարարում եմ՝ եթե ինքը չսթափվի, ինքը արժանանալու է Սերժ Սարգսյանի ճակատագրին, դեռ շատ ավելի վատ»:
Հիշեցնենք, որ Բաղրամյան 26-ում այսօր վարչապետը հրավիրել է քննարկում Ամուլսարի հարցով, որին զուգահեռ բողոքի ակցիա՝ ընդդեմ Ամուլսարի շահագործման: