20/08/2019 17:23
Հրդեհ՝ Արայի լեռան ստորոտում
Օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում՝ ավազի հանքի մոտ, այրվում է խոտածածկ տարածք, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ վերոնշյալ տարածքում այրվում է մոտ 20 հա խոտածածկույթ:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: