20/08/2019 16:06
Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել իր նոր խորհրդարակնի հետ.
«Ինչպես և պայմանավորվել էինք՝ Կալավանի Ռոբերտ Ղուկասյանը նշանակվում է ՀՀ վարչապետի խորհրդական: Արդյունավետ աշխատանք եմ մաղթում», - գրել է նա:
Հիշեցնենք, որ Ղուկասյանը Կալավանում զարգացման ծրագիր էր իրականացրել, որի արդյունքում Կալանվանը զբոսաշրջիկների համար գրավիչ վայր է դարձել: Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Ղուկասյանը կնշանակվի իր խորհրդական՝ Կալավանի փորձը Հայաստանի այլ գյուղերում տարածելու առաքելությամբ: