Վտանգ կա, որ կվերածվենք մի պետության, որտեղից ներդրողները փախչում են. Տիգրան Ավինյան

21/08/2019 17:43

Վտանգ կա, որ կվերածվենք մի պետության, որտեղից ներդրողները փախչում են. Տիգրան Ավինյան


ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.

«Արդեն քանի օր է Ամուլսարի հարցի շուրջ քննարկումները շարունակվում են:

Այս խնդրին լուծում տալու համար մեզ համար հիմնարար նշանակություն է ունեցել մեկ առանցքային հարցի պատասխան․ արդյո՞ք հանքավայրի գործարկումը կաղտոտի Ջերմուկի ջրային ռեսուրսները, ջրահավաք ավազանը և Սևանա լիճը, արդյո՞ք այն ռիսկերը, որոնք կարող են առաջանալ Ամուլսարի հանքավայրի շահագործման պարագայում, կառավարելի են:

Եվ ակնհայտ է, որ որոշում կայացնելիս մենք պետք է հիմնվենք փաստերի ու փորձագիտական գնահատակնների, այլ ոչ էմոցիաների, ցանկությունների, անձնական համակրանքի կամ հակակրանքի վրա, որքան էլ որ այդ գործոնները ծանրակշիռ լինեն։

Ի՞նչ է ասում մեզ Էլարդ ընկերության փորձաքննությունը վերոնշյալ հարցերի մասով։ Ասում է, որ այն մտահոգությունները, որոնք տևական ժամանակ բարձրաձայնվում են բնապահպանական խմբերի կողմից Սևանի և Ջերմուկի ջրերի մասով առկա չեն։ Հնարավոր աղտոտումների հետ կապված առաջարկվում են մեղմման հավելյալ միջոցներ, որոնք արդեն իսկ ընդունվել են։

Այնուամենայնիվ, Էլարդի զեկույցի մեջ կան որոշ կետեր, որոնք ուղղակիորեն կապված չեն Սևանի, Ջերմուկի կամ մերձակա գետերի հետ առնչվող ռիսկերին, բայց առաջացրել են հանրության մի մասի մտահոգությունը։ Այդ իսկ պատճառով տեղադրում եմ Քննչական կոմիտեի կողմից պատրաստված ամբողջական եզրակացության հղումը, որտեղ ներկայացված են ոչ միայն Էլարդի կողմից հնչեցված հարցերը, այլ նաև վարույթ իրականացնող մարմնի գնահատականները և անհրաժեշտ պարզաբանումները։ Հուսով եմ հարցերի մեծ մասն այս փաստաթուղթը կփարատի։

Ասեմ նաև, որ այսօր մենք հանքարդյունաբերության ոլորտում սահմանում ենք բարձր նշաձող, որի համաձայն մեր երկրի տարածքում բոլոր հանքերը բնապահպանական ամենաբարձր չափորոշիչներին համապատասխան պետք է աշխատեն:

Հայաստանի Հանրապետությունում ընդերքօգտագործման իրավունք ունեցող ցանկացած սուբյեկտ պարտավոր է գիտակցել, որ «Ընդերքի մասին» օրենսգրքի 30-րդ հոդվածը թույլ է տալիս դադարեցնել ընդերքօգտագործման իրավունքը։ Այսպես, եթե ընդերքօգտագործողի կողմից խախտումներ են գրանցվել, տեսչական մարմինն իրավասու է պահանջ ներկայացնել ընդերքօգտագործողին՝ 90 օրվա ընթացքում շտկելու խնդիրը, հակառակ դեպքում ընկերության ընդերքօգտագործման թույլտվությունը կարող է դադարեցվել:

Եվ այս առումով մենք մշտադիտարկելու ենք ոչ միայն Լիդիանի կողմից ստանձնած յուրաքանչյուր հանձնառության պատշաճ և սահմանված ժամկետներում կատարումը, այլև բոլոր մնացյալ հանքարդյունահանող ընկերություններին ներկայացվելու են համարժեք պահանջներ բնության պահպանության մասով։

Իսկ հիմա խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր անկախ որևէ փաստից և փորձագիտական եզրակացություններից՝ դեմ են հանքի շահագործմանը։

Ինձ համար հասկանալի է և մոտ է ձեր դիրքորոշումը, քանի որ նախորդ տարի, երբ մենք դուրս էինք գալիս քայլարշավի, բոլոր փաստերը մեր դեմ էին։ Ըստ այդ փաստերի՝ մեզ սպասվում էր խայտառակ պարտություն մի համակարգի դեմ, որը տիրապետում էր երկրում առկա ֆինանսական, ուժային, փորձագիտական և մեդիա ռեսուրսներին։ Լավագույն ակնկալիքը, որ մենք կարող էինք ունենալ դա հնարավորինս քիչ ժամկետով անազատության մեջ հայտվելն էր։

Այնուամենայնիվ, այդ փաստերն ու փաստարկները չաշխատեցին, քանի որ հայ ժողովրդի մոտ կար համընդհանուր կոնսենսուս․ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գործող համակարգը պետք է փոխվեր, քանի որ այն կեղեքող և կորզող բնույթ ուներ, հիմված էր կոռուպցիայի և կեղծիքի վրա։

Ամուլսարի հարցում չկա համընդհանուր կոնսենսուս։

Բնապահպանական հարցերից զատ կան ներդրողներ, ովքեր իրականացրել են մոտ 400 մլն. դոլարի ներդրում մեր երկրում՝ մեր օրենքների պահանջներին համապատասխան։

Կան ընկերությունում աշխատանքի անցած քաղաքացիներ, ովքեր կանգնած են աշխատանքից ազատվելու վտանգի առջև։ Նշեմ, որ հանքի շահագործման արդյունքում բացվելու է 750 աշխատատեղ։ Իսկ եթե զբաղվածության մուլտիպլիկատիվ էֆեկտը հաշվի առնենք, ստեղծված աշխատատեղերի թիվը հասնելու է մինչև 4500-ի։

Մինչև հանքի բացումը ակնկալում ենք լրացուցիչ 130 մլն դոլարի ներդրում: Պետական բյուջեի տարեկան լրացուցիչ մուտքերը կկազմեն 45-50 մլն ԱՄՆ դոլար։ ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է մոտ 1․4 տոկոսի սահմաններում (որից 1 տոկոսն ուղղակի ազդեցությունն է)։ Թողարկումը, որը գրեթե ամբողջությամբ արտահանվելու է, կազմելու է մոտ 250 մլն ԱՄՆ դոլար։ Արդյունքում, արտահանման վրա ազդեցությունը գնահատվում է մոտ 10%-ի շրջանակներում։

Եթե նաև խոսենք ռիսկերի մասին, պետք է հաշվի առնենք հավանական արբիտրաժային գործընթացը։ Ինչպես արդեն երեկ նշեցի, մենք պատշաճ կերպով գնահատել ենք պետության հավանական իրավական փաստարկները, դիրքորոշումը և հնարավորությունները: Միաժամանակ, որքան էլ պետությունը պատրաստված լինի արբիտրաժային գործընթացին ելքը՝ լիովին կանխատեսելի չէ, և հնարավոր խոշոր փոխհատուցումները չեն բացառվում։ Եվ մենք հասկանում ենք, որ այս գումարները նույնպես օդից չեն առաջանում, այլ գոյանում են հարկատուների վճարած հարկերի հաշվին։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի, պետք է հասկանանք, որ ցանկացած հավանական ֆինանսական կորուստ դա չվերանորոգված ճանապարհ է, մանկապարտեզ, հիվանդանոց և միգուցե չգնված զենք։

Եվ ամենամեծ ռիսկը, որը թվերով չափելի չէ, բայց շատ կարևոր է մեր՝ վերափոխման գործընթացում գտնվող տնտեսության համար, կապված է երկրի ներդրումային միջավայրի հետ։ Եթե մենք իրապես ցանկանում ենք կառուցել այնպիսի Հայաստան, որտեղ թե՛ ներքին թե՛ արտաքին ներդրողները պաշտպանված են, ապա չենք կարող իրավական հիմնավորում չունենալով՝ խոչընդոտել որևէ ընկերության գործունեությանը։ Հակառակ դեպքում վտանգ կա, որ կվերածվենք մի պետության, որտեղից ներդրողները փախչում են, իսկ նորերը գալու մասին նույնիսկ չեն էլ մտածում։ Մինչդեռ ներկայիս կառավարությունը օր ու գիշեր աշխատանք է տանում՝ ներդրողներ ներգավվելու համար, և սրա կարևորությունը, կարծում եմ, բոլորս ենք հասկանում։

Եվ վերջում ցանկանում եմ հստակորեն արձանագրել, որ ցանկացած հարցում կառավարության որոշումներ ընդունելու հիմքում ընկած է մեր երկրի ու ժողովրդի հավասարակշռված շահը»: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 18:33 ԱՄՆ-ում սերիական ենթադրյալ մարդասպանին ձերբակալել են ԴՆԹ-ի շնորհիվ Այսօր, 18:31 Ինչպես են Չինաստանում անցկացվում Աշնան կեսերի փառատոնը (տեսանյութ) Այսօր, 18:25 Օրվա իշխանության կողմից փորձ է արվում իշխանությունը մինչև վերջ ուզուրպացնել. փաստաբան Այսօր, 18:22 Ֆիլիպիններում ուղևորներով բեռնատարն ընկել է ձորը Այսօր, 18:13 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական Այսօր, 18:13 Սուրգուտում շենքի ճակատային մասը պատել են «Ուրալի ավիաուղիների» օդաչուների հսկա դիմանկարով (տեսանյութ) Այսօր, 18:03 «Data» սակագնային պլաններ. ստացե՛ք կրկնակի և դեռ ավելի ինտերնետ ՎիվաՍել-ՄՏՍ-ից Այսօր, 17:47 Աննա Հակոբյանը հանդիպել է սիրիահայ վիրաբույժ Ջաննի Հադդադին Այսօր, 17:31 Հետևում եմ Արթուր Վանեցյան / Նիկոլ Փաշինյան էպոպեային. Միքայել Մինասյան Այսօր, 17:23 Կդադարեցվի Չարենցավանի 6-րդ թաղամասի գազամատակարարումը Այսօր, 17:15 Քեյթ Միդլթոնի դուստրը պատմել է մոր հղիության մասին Այսօր, 16:57 Մեծ Բրիտանիայի թագուհին զրկվել է անձնական բարից շքախմբի հարբեցողության պատճառով Այսօր, 16:41 Էրիկ Գրիգորյանն ընտրվել է ԱՊՀ երկրների Միջպետական էկոլոգիական խորհրդի նախագահ Այսօր, 16:22 Քոչարյանի խափանման միջոցը գրավով փոխելու հարցով դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ Այսօր, 16:16 ԵԽ-ում կողմ են քվեարկել Քրիստին Լագարդին ԵԿԲ-ի ղեկավարի պաշտոնում նշանակելուն Այսօր, 16:05 Աֆղանստանում պայթյունը 24 մարդու կյանք է խլել Այսօր, 15:55 Նավթի համաշխարհային գները նվազել են Այսօր, 15:46 Դատաիրավական բարեփոխումները պետք է իրականացվեն իրավունքի գերակայության սկզբունքով. Արման Թաթոյան Այսօր, 15:38 Օրբելյանի հայտարարությունը դատապարտված է օդում կախված լինելու. Մեղադրող դատախազ Այսօր, 15:33 Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին լքում է իշխող Դեմկուսը Այսօր, 15:24 ՍԴ նախագահն ու Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչները քննարկել են դատաիրավական ոլորտի բարեփոխումների բովանդակությունն ու ընթացքը Այսօր, 15:16 eBay հարթակում վաճառվող Թեոդոր Աքսենտովիչին նվիրված հուշադրամները կեղծ են. ԿԲ Այսօր, 15:09 Ես չեմ ուզում ապրել մի պետությունում, որտեղ անձանցից կախված իրականացվում է արդարադատություն. Յուրի Խաչատուրովի պաշտպան Այսօր, 14:54 Պուտինը Սիրիայի բաժանումն անթույլատրելի է համարում Այսօր, 14:45 Արշակ Կարապետյանը աբսուրդ ցուցմունք է տվել. Ռոբերտ Քոչարյան Այսօր, 14:38 Եթե փախնող լինեի, այսօր ադրբեջանցիք Ստեփանակերտում թեյ խմելուց կլինեին. Ռոբերտ Քոչարյան (Տեսանյութ) Այսօր, 14:32 Արհեստական բանականությունը կստեղծի WCIT-ի հիմնը Այսօր, 14:25 Թրամփը հնարավոր է համարել ԱՄՆ-ի ռազմական պատասխանը Սաուդյան Արաբիայի դեմ գրոհին Այսօր, 14:17 Քոչարյանի փաստաբանը ակնարկեց, որ դատավոր Աննա Դանիբեկյանին այցելություններ են եղել որոշումը կայացնելուց առաջ Այսօր, 14:06 Հարգելի դատավոր, բարձրաստիճան պաշտոնյաները իրենց հայտարարությամբ երեկ Ձեզ ուղարկել են հստակ մեսիջ. Ալումյանի հայտարարությունը դատարանում Այսօր, 13:58 Հոնգկոնգում ութ մարդ է տուժել մետրոյում գնացքի ռելսերից դուրս գալու հետևանքով Այսօր, 13:50 Մերժում ստանալուց հետո Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին գրավով ազատ արձակել նրան Այսօր, 13:43 Կանադայում հրաձգության հետևանքով մեկ մարդ է մահացել Այսօր, 13:30 «Արմավիրը» ցանկանում է անվանափոխել մարզադաշտը՝ ի պատիվ Սիմոնյանի Այսօր, 13:19 Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ (Տեսանյութ) Այսօր, 13:18 Արթուր Վանեցյանը սկիզբ է դնում իր քաղաքական գործունեությանը. Մարուքյան Այսօր, 13:06 Ազգային ժողովը տոտալ ճնշում է գործադրում ՍԴ-ի վրա. Լևոն Քոչարյան Այսօր, 12:59 Մենք, ըստ էության, ադեկվատ ենք գնահատում իրավիճակը. Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ Այսօր, 12:55 Վթարային ջրանջատում Նոր Նորքում սեպտեմբերի 18-ին Այսօր, 12:48 «Շոգելու ենք». Երևանում օդի ջերմաստիճանը կանցնի 30 աստիճանից Այսօր, 12:43 Ուրախ եմ, որ Ամուլսարի հարցում ունեցել ենք իրարից տարբերվող կարծիքներ. «Իմ քայլ»-ի պատգամավոր Այսօր, 12:36 Վարչապետի ներկայացրած 100 փաստի մեջ արտաքին քաղաքական վակուումը, կառավարության տկլորությունը պարզապես աչք է զարնում. Արմեն Աշոտյան Այսօր, 12:27 ՊԵԿ-ը վերջին երեք ամիսներին բացահայտել է մաքասանենգության և մաքսային կանոնների խախտման 43 դեպք Այսօր, 12:18 Շատ նորմալ է, որ մենք չիմանանք՝ ինչու է ԱԱԾ տնօրենը ազատվել պաշտոնից. «Իմ քայլի» պատգամավոր Այսօր, 12:13 Երեք տասնամյակ՝ նկուղում Այսօր, 12:02 Բակո Սահակյանի մասնակցությամբ Քաշաթաղի շրջանի Մոշաթաղ գյուղում բացվել է դպրոց Այսօր, 11:55 ՍԴ Նախագահի լիազորությունների դադարեցման հարցը ՍԴ-ում հնարավոր չի լինելու քննության առնել. Արթուր Հովհաննիսյան Այսօր, 11:45 Գևորգ Պետրոսյանը Սահմանադրական դատարանի նկատմամբ ճնշումների փորձ է նկատում Այսօր, 11:39 Ծախսերը չի փակում, 100 դրամով որակյալ տրանսպորտ ունենալ չենք կարող. «Bus Voyage»-ի տնօրեն Այսօր, 11:36 Տաջիկստանի հետ սահմանին փոխհրաձգության հետևանքով զոհվել է ղրղզ սահմանապահ Այսօր, 11:23 Նիկոլ Փաշինյանի որդին գտնվում է հերթական արձակուրդում. ՊՆ Այսօր, 11:23 Գնդակը բացառապես իշխանության դաշտում է. ԲՀԿ պատգամավորը՝ Վանեցյանի հրաժարականի մասին Այսօր, 11:11 Կոռուպցիոն դրսևորումներ՝ կենսաթոշակների կամ նպաստների կանխիկ վճարումների գործընթացում Այսօր, 11:00 Կոկորինն ու Մամաևն ազատ են արձակվել Այսօր, 10:46 Իսրայելում խորհրդարանի արտահերթ ընտրություններ են Այսօր, 10:35 Վարչապետ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Ամերիկայի Միացյալ Նահանգներ Այսօր, 10:22 Թավշե արքան մերկ է. Ավետիք Չալաբյան Այսօր, 10:12 «168 Ժամ». Ո՞վ է հաջորդը Այսօր, 10:09 «Հրապարակ». Որ բոլորի հարցերը լուծում եմ, իմ հարցն ինչո՞ւ չեմ լուծում Այսօր, 10:05 «Ժողովուրդ». Որոշվել է, որ ԱԺ յուրաքանչյուր պատգամավոր պետք է հայտարարի Հրայր Թովմասյանի հրաժարականի պահանջի մասին Այսօր, 10:00 «Իրատես». Եթե վաղը Փաշինյանը որոշի արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել, չի կարող ունենալ մեծամասնություն Այսօր, 09:56 «Հրապարակ». Պաշտոնանկությունների շքերթ է մեկնարկելու Այսօր, 09:53 «Ժամանակ». Աշխատանքից կազատվի Արթուր Վանեցյանի մայրը Այսօր, 09:48 «Հրապարակ». Սամվել Բաբայանը պատրաստվում է կուսակցության համագումարին Այսօր, 09:43 «Ժողովուրդ». Գազի գնի բարձրացում կլինի Այսօր, 09:40 «Ժամանակ». Առաջիկայում կարող է կալանավորվել Գագիկ Բեգլարյանը Այսօր, 09:37 «Հրապարակ». Տեքստը գրել է Վանեցյանը Այսօր, 09:05 Իշխող քաղաքական ուժը որդեգրել է ամբողջական մենիշխանություն հաստատելու և սահմանադրական կարգի տապալման ուղին. ՀՅԴ 16/09/2019 23:52 Ուլիխանյանը տեղյա՞կ է, որ ժողովրդավարական պետության խորհրդարանի անդամ է, այլ ոչ թե, օրինակ, Գերագույն Սովետի կամ Ռայխսթագի դեպուտատ. Ռուբեն Մելիքյան 16/09/2019 23:24 Նարեկ Սամսոնյան. Փաշինյանի դստերը նկարահանելու համար ոստիկանությունը ցանկացել է խուզարկել ավտոմեքենան (Տեսանյութեր) 16/09/2019 23:08 Ընկեր Կիմ Չեն, դո՞ւք եք. Արսեն Բաբայանի արձագանքը պատգամավոր Ուլիխանյանի հայտարարությանը 16/09/2019 19:45 Եթե մշակույթից կտրվեմ՝ օրենսդիրում իմ գործունեության էֆեկտիվությունը կնվազի. ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նոր պատգամավորը դերասան Արթուր Մանուկյանն է 16/09/2019 19:32 Սերբիայի վարչապետը կարծում է, որ Կոսովոյի հարցը կարելի է լուծել բացառապես փոխզիջման միջոցով 16/09/2019 19:28 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1400 փախստական 16/09/2019 19:22 Բեռլինյան կենդանաբանական այգում ներկայացրել են պանդայի փոքրիկ ձագերին (տեսանյութ) 16/09/2019 18:56 Հարավային Կորեայի նախկին նախագահը հոսպիտալացվել է ուսի վնասվածքով 16/09/2019 18:43 Աֆղանստանում պայթյունի հետևանքով մարդ է մահացել 16/09/2019 18:36 Դարտ Վեյդերի զրահն աճուրդի է հանվել (տեսանյութ) 16/09/2019 18:23 Մահացել է «Բևեռլի-Հիլզ, 90210»-ի դերասանը 16/09/2019 18:16 Թեհրանում հայտարարել են, որ Ռուսաստանի և Թուրքիայի հետ Իրանի հարաբերությունները հասել են պատմական առավելագույնի 16/09/2019 18:02 Արցախի անվտանգության ապահովման գործում գեներալ Վանեցյանն իր մեծ ներդրումն ունի. Արշավիր Ղարամյան 16/09/2019 17:55 Յակուտիայում հրդեհներն ավելի քան 20 հազար հեկտար անտառ են ոչնչացրել հանգստյան օրերին 16/09/2019 17:43 Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեղադրանքով երկու անձ կալանավորվել է 16/09/2019 17:37 Էրդողանն ու Ռոհանին հանդիպում են անցկացնում Սիրիայի հարցով գագաթնաժողովից առաջ 16/09/2019 17:29 Կիմ Չեն Ընը Թրամփին առաջարկել է հանդիպել Փհենյանում 16/09/2019 17:24 Ռոբերտ Քոչարյանի գործով Սահմանադրական դատարանի որոշումը ապօրինի է. կարծում է Փաշինյանը 16/09/2019 17:15 Կնոջը և հարևանին դանակահարելու կասկածանքով ձերբակալվել է 30 ամյա տղամարդ 16/09/2019 17:07 Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Գերմանիայի նախկին նախագահ Յոախիմ Գաուկին 16/09/2019 17:00 Վանաձորի տրանսպորտի հա՞րցն էլ ես պիտի լուծեմ. Նիկոլ Փաշինյան 16/09/2019 16:52 Հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ 16/09/2019 16:46 «Վարդանանք» պատմավեպը՝ գրական թատրոնի ժանրում 16/09/2019 16:33 Պաշտպանությունից՝ հարձակում և հակառակորդի ոչնչացում. Հայաստանում աննախադեպ ծավալի զորավարժություն կանցկացվի (Տեսանյութ) 16/09/2019 16:24 Առաջին անգամ եմ լսում. Փաշինյանը՝ Վանեցյանի հայտարարության մասին 16/09/2019 16:17 Որ դեպքում վաղաժամ հրաժարական կտա Նիկոլ Փաշինյանը 16/09/2019 16:12 Եթե ես վարչապետի կարգավիճակ եմ ստացել, այդ մարդկանց պետք է չբարևե՞մ. Փաշինյանը՝ «Սասնա ծռերի» հետ հանդիպման մասին 16/09/2019 16:08 ՀՀ նախագահն ԱԱԾ տնօրենին աշխատանքից ազատելու հրամանագիր է ստորագրել 16/09/2019 16:03 Հոկտեմբերի 1-ին Իրանի նախագահին սպասում ենք Երևանում. Փաշինյան 16/09/2019 15:58 Ավելի մեծ անհեթեթություն դժվար է մտածել. Նիկոլ Փաշինյանը՝ Սերժ Սարգսյանի հետ պայմանավորվածության մասին 16/09/2019 15:48 Փաշինյանը չի մեկնաբանում Վանեցյանի հայտարարությունը 16/09/2019 15:44 Որ կան պատերի տակ վնգստացող դատավորներ, կարծում եմ՝ ակնհայտ է. Նիկոլ Փաշինյան