Ինձ թվում էր՝ կդառնամ այն հայրիկներից, ովքեր սկսում են պայքարել հակառակ սեռի համար. դերասաններ Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանը սպասում են երկրորդ զավակին

21/08/2019 19:24

Ինձ թվում էր՝ կդառնամ այն հայրիկներից, ովքեր սկսում են պայքարել հակառակ սեռի համար. դերասաններ Վահագն Խաչատրյանն ու Լուսին Վարդանյանը սպասում են երկրորդ զավակին


Դերասաններ Վահագն Խաչատրյանի և Լուսին Վարդանյանի ընտանիքում 2020 թվականը կսկսվի համալրումով. հունվարին լույս աշխարհ կգա նրանց երկրորդ զավակը, որի սեռն ամուսիններն արդեն պարզել են՝ տղա է: Ինչպես Aysor.am-ի հետ զրույցում Վահագնը վստահեցրեց՝ կինը հղիության առաջին իսկ օրից զգում էր, որ որդի են ունենալու, իսկ ինքն ուղղակի հույս ուներ, որ վերջապես նաև արու զավակի հայր կդառնա:

«Չեմ թաքցնի՝ ես այն հայրիկներից եմ, որոնց համար որդի ունենալն առանձնակի երջանկություն է: Ինձ թվում էր, եթե երկրորդ զավակս էլ աղջիկ լինի, ապա կդառնամ այն հայրերից, ովքեր սկսում են պայքարել հակառակ սեռի համար, ու սկսում են ծնվել Կարինեն, Մարինեն, Լարինեն ու այդպես », - ծիծաղելով խոստովանեց դերասանը:

Փոքրիկի անվան հարցում ծնողները դեռ չեն կողմնորոշվել: Կեսկատակ-կեսլուրջ՝ Վահագնն ընդգծում է՝ Լուսինն ինչ-որ տարբերակներ առաջարկում է, բայց անվան որոշումն ինքն է կայացնելու:

Ինչ վերաբերվում է գնումներին, ապա ամուսինները դեռևս ուսումնասիրում են «մանկական շուկան», գնումները կսկսեն շուրջ մեկ ու կես, երկու ամսից, որպեսզի հունվարին լիովին պատրաստ լինեն ընտանիքի նոր անդամին դիմավորելուն:

Նրանց առաջնեկը՝ Ռուզաննան, սեպտեմբերին կդառնա 6 տարեկան ու առաջին անգամ ոտք կդնի դպրոց: Փոքրիկն առաջին իսկ օրից գիտի, որ ընտանիքում համալրում է լինելու, բայց անհամբերությամբ քույրիկի էր սպասում:

«Անընդհատ տատանվում էր՝ մեկ «ապերիկ» էր ուզում, մեկ՝ քույրիկ: Բայց երբ երեխայի սեռը հաստատվեց, խոստովանեց՝ քույրիկ էր ուզում, որ նույն շորերը հագնեին, միանման լինեին», - պատմեց նա:

Վահագն Խաչատրյանը չի թաքցնում՝ 6 տարի առաջ, երբ դուստրն էր ծնվում, փոքր-ինչ անպատրաստ էր, ավելի լարված ու անհանգիստ, իսկ հիմա արդեն փորձառու է այդ հարցում: Միակ բանը, որ պահպանվում է՝ զգացողությունն է՝ կրկին ծնող դառնալու երջանկության զգացումը:

Լուսին Վարդանյանն, ով Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի է, բեմական գործունեությունը կշարունակի մինչև հղիության 7-րդ ամիսը, հետագայում էլ, ինչպես նախորդ անգամ, բեմ կվերադառնա ծննդաբերությունից 2-3 ամիս անց: Երեխաների խնամքի հարցում օգնողնողները քիչ չեն, սակայն արդեն փորձառու հայրիկը նկատում է՝ առաջինն իրենք են միմյանց ձեռք մեկնելու:

«Մեզ բոլորն էլ հավասար օգնել են ու օգնում են: Երբեք չենք բախվել այն խնդրին, թե ի՞նչ ու ո՞նց պետք է անենք: Ինձ համար կարևորն այն է, որ առողջ բալիկ ծնվի, մնացածը երկրորդական հարցեր են: Վստահ եմ՝ մեր տղան էլ իր հետ իր հաջողությունը կբերի», - ընդգծեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ ի՞նչ զբաղվածություն ունի, արդյոք չի կարոտում մասնագիտական գործունեությունն, Aysor.am-ի զրուցակիցը պատասխանեց.

«Ես իմ մասնագիտությունը շատ եմ սիրում, շատ դժվար է դրանով չզբաղվել: Բայց եթե միայն սերիալում նկարահանվելով` համարես, թե քո մասնագիտությամբ ես զբաղվում՝ ինքնախաբեություն է: Շուտով մեկ տարին կլրանա, որ էկրանային զբաղվածություն չունեմ: Հիմա մասնագիտությամբ չեմ աշխատում, այլ գործ ունեմ, մեկտեղ՝ դեկտեմբերից մեր տան վերանորոգմամբ եմ զբաղված: Գիտեք, մեր ասպարեզում լուրջ բացթողում կա՝ ճաշակն է ընկել, որակն է անկում ապրել, դերասանից ունեցած պահանջներն են քչացել… Երբ նոր էին սերիալները սկսվում, շատերն ասում էին՝ սկիզբն է, հետո որակը կլավանա, բայց արի ու տես, որ հակառակը եղավ: Ու վատն այն է, որ այսօր սերիալում նկարահանվելու համար դերասան լինելն այլևս պարտադիր չէ. նախագծում ներգրավում են 2 դերասան ու նրանց կողքին՝ երգիչ, պաղպաղակի մատակարար, լոտոյի վաճառող… Չգիտեմ, թե նման մոտեցումն ինչով է բացատրվում, չէ՞ որ պետք է յուրաքանչյուր գործատու հաշվի առնի՝ իր աշխատողից է կախված իր տված արտադրանքի որակը: Իսկ լավ «պրոդուկտ» ստանալու համար պետք է համապատասխան կրթություն ունեցող մարդկանց ներգրավել: Ու դա բոլոր բնագավառներին է վերաբերվում»:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 12:32 Էս ո՞ւր ենք հասել, ժողովուրդ. Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը՝ վարչապետի հայտարարության մասին Այսօր, 12:22 Ժամանակավորապես դադարեցվել է Քանաքեռ-Զեյթունի մի շարք հասցեների գազամատակարարումը Այսօր, 12:13 Արայիկ Հարությունյա՛ն, Դուք մոռացել եք՝ Ձեզ ով է բերել իշխանության և ով կարող է հեռացնել իշխանությունից. ակցիայի մասնակից Այսօր, 12:11 Վարչապետը ՊՎԾ-ին հանձնարարել է ստուգումներ իրականացնել Եղեգնաձորի քաղաքապետարանում Այսօր, 12:09 Մոսկվայում սպանել են թաիլանդական բռնցքամարտի աշխարհի եռակի չեմպիոն Աշոտ Բոլյանին Այսօր, 12:02 Պետք է ամեն ինչ անենք, որ երեխաների ուշադրությունը գրավեն ոչ թե «քուչեքում պպզածներն», այլ՝ աշխատանքով հաջողության հասածները. վարչապետ Այսօր, 11:59 Չգիտես՝ ինչպես վերաբերվես՝ ծիծաղե՞ս, տխրե՞ս. Վիգեն Ստեփանյանը՝ «Մել» ֆիլմի մասին Փաշինյանի հայտարարության վերաբերյալ (Տեսանյութ) Այսօր, 11:47 Քաղաքացին Նիկոլ Փաշինյանի հայտարարության վերաբերյալ հաղորդում ներկայացրեց ԱԱԾ և ոստիկանություն (Տեսանյութ) Այսօր, 11:45 Մեր խնդիրը պետք է լինի, որ մուրացկաններ չլինեն Հայաստանում. Նիկոլ Փաշինյան Այսօր, 11:28 Հայաստանին 45.8 մլն եվրո գումարի չափով վարկ կտրամադրվի Այսօր, 11:24 Թրամփն ու Էրդողանը մտադիր են լուծել Թուրքիային С-400-ի մատակարարման հետ կապված հարցը Այսօր, 11:12 32-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ դեղատան վրա ավազակային հարձակում կատարելու համար Այսօր, 11:07 Պատգամավորների կարծիք արտահայտելուն բռնանում են, նամանավանդ՝ հանրապետության առաջին դեմքը. Վարդան Ղուկասյան (Տեսանյութ) Այսօր, 11:03 Կառավարության հերթական նիստ (Տեսանյութ) Այսօր, 11:00 Նոյեմբերի 14-ի հոսանքազրկումների մասին Այսօր, 10:36 Հնչեղ դատավարությունների փակուղին Այսօր, 10:24 Սպասված վատ սցենար՝ ԱՄՆ սենատում. Էդմոն Մարուքյան Այսօր, 10:20 «Փաստ». Արսեն Թորոսյանը «թքած ունի» օրենքի վրա Այսօր, 10:14 «Ժողովուրդ». «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրենը գումար է հավաքում Այսօր, 10:11 «Հրապարակ». ԿԳՄՍ-ում պատրաստ են քննարկման Այսօր, 10:09 «Ժողովուրդ». Վարդապետյանը հեռացավ առանց պարզաբանումների Այսօր, 10:09 Սենատոր Լինդսի Գրահամը վետո է դրել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի վրա Այսօր, 10:08 «Հրապարակ». «Սանիթեքը» քաղաքից հավաքում է աղբամանները Այսօր, 10:06 «168 Ժամ». Վիճակագրության պատասխանատուներն այս տարվա տվյալները «պուպուշացնելու» հրահանգ են ստացել Այսօր, 10:03 «Հրապարակ». ԲՀԿ-ն արտաքին ազդակներ է ստացել արմատական ընդդիմություն դառնալու մասին Այսօր, 10:02 «Ժողովուրդ». ՀԽ նոր նախագահի հավանական թեկնածուներից է քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Այսօր, 09:57 ԱԱԾ-ն բացահայտել է օտարերկրացիների կողմից հայ երեխաների ապօրինի որդեգրման բազմաթիվ դեպքեր (Տեսանյութ) Այսօր, 09:57 «Փաստ». Վանեցյանի դեմ իշխանության գրոհի մեջ Թորոսյանն իր սեփական խնդիրներն էլ ունի Այսօր, 09:55 «Հրապարակ». Փաշինյանը նորից սպառնացել է «փռել ասֆալտին» 13/11/2019 22:37 Քառօրյա պատերազմի մասնակիցների միավորումը Նիկոլ Փաշինյանին տեղեկացնելու է ՀՀ ազգային արժեքներին սպառնացող անհատների մասին 13/11/2019 21:38 Դուխներդ տեղը, սաղ շատ լավ ա, որևէ խնդիր, իրականում, չկա. Արթուր Վանեցյան (տեսանյութ) 13/11/2019 20:04 Հրե առյուծը՝ մարզադաշտում (Տեսանյութ) 13/11/2019 20:00 Beeline-ի և Մանկական զարգացման հիմնադրամի ծրագրի շրջանակում մեկնարկել է վերջին փուլը 13/11/2019 19:56 Նոր Զելանդիայի խորհրդարանն էվթանազիան թույլատրող օրինագիծ Է ընդունել 13/11/2019 19:48 Ուսանողները կդիմեն ընդդիմադիր խմբակցություններին՝ հորդորերլով պահանջել Արայիկ Հարությունյանի հրաժարականը 13/11/2019 19:46 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 850 փախստական 13/11/2019 19:44 Դրան չենք վերաբերվում որպես բիզնեսի. Մնացականյանը՝ ՀԱՊԿ գործընկերների կողմից Ադրբեջանին զենքի մատակարարման մասին 13/11/2019 19:31 Աֆղանստանի նախագահական ընտրությունների նախնական արդյունքների հրապարակման օրը հետաձգվել է 13/11/2019 19:29 Մասնագիտական հանրույթի և ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումներն այնքան տարբեր են, որ իսկապես անջրպետ է առաջացել. Մելիք-Շահնազարյան 13/11/2019 19:21 Մել Դալուզյանն իմ անձնական պաշտպանության ներքո է. Նիկոլ Փաշինյան 13/11/2019 19:12 Հոնկոնգում հատուկ ջոկատ կստեղծեն խռովությունները ճնշելու և կարևոր օբյեկտները պաշտպանելու համար 13/11/2019 18:57 ԿԳՄՍ նախարարի հրաժարականը պահանջողների բեղերին մեկը շատ նայի, կարող ա ասի՝ «սատանիստական բեղեր են». Նիկոլ Փաշինյան 13/11/2019 18:49 Գերագույն Ռադայի շենքի մոտ դագաղով խոզ են բերել (Տեսանյութ) 13/11/2019 18:35 Ես եմ առաջարկել Աննա Վարդապետյանին չշարունակել համատեղ աշխատանքը. Ռուստամ Բադասյան 13/11/2019 18:30 Դելֆը վնասվածքի պատճառով լքել է Անգլիայի հավաքականը 13/11/2019 18:27 Մինչև ապրիլի 1-ը գազի թանկացման հարց չի քննարկվելու. Մհեր Գրիգորյան 13/11/2019 18:14 Հուսով եմ՝ գիտակցում եք, որ դրա իրավունքը չունեք. Պատգամավորը՝ Փաշինյանին 13/11/2019 18:04 Ազգային ժողով-Կառավարություն հարցուպատասխան (Տեսանյութ) 13/11/2019 17:43 «Կպառկցնենք ասֆալտին և կտանք պատերով՝ բառիս բուն իմաստով». Նիկոլ Փաշինյանը սպառնաց ԱԺ ամբիոնից (Տեսանյութ) 13/11/2019 17:38 Այս ոլորտում չէի աշխատել, ժամանակին նմանատիպ բոլոր առաջարկները մերժել եմ. Սիլվի Բարկովա 13/11/2019 17:29 Դավիթ Սանասարյանն այսօր հարցաքննվել է 13/11/2019 17:13 Ըստ նախնական պայմանավորվածության՝ 2020թ.-ին պաշտոնական այց կկատարեմ Ռուսաստան. Փաշինյան 13/11/2019 16:52 Ի հեճուկս ահազանգերի՝ բանակցային գործընթացը փակուղի չի մտել. Նիկոլ Փաշինյան 13/11/2019 16:44 Որևէ մեկին չեմ ճնշելու․ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարը՝ գործադուլի մասին 13/11/2019 16:38 Նավթի համաշխարհային գները նվազել են 13/11/2019 16:34 Արցախում արտադրված սննդամթերքի արտահանման աշխարհագրությունը կընդլայնվի ասիական երկրներով 13/11/2019 16:24 Խնդրում եմ փաստաթղթերն ԱԺ ուղարկելուց նորմալ տեսքով ուղարկեք. գրվածի կեսը յունիկոդով է, կեսը՝ յունիկոդով չէ. Գորգիսյանը՝ Ջանջուղազյանին (Տեսանյութ) 13/11/2019 16:15 էներգետիկ անվտանգության գոտիներում կառուցապատման խախտումները վերացնելու հարցով Լոռու մարզի դատախազը դիմել է Լոռու մարզպետին 13/11/2019 16:02 Քննարկվում է լուծում, կգտնվի. Ատոմ Ջանջուղազյանը՝ ՀԱԷԿ վարկի մարման երկարացման դեպքում՝ հավանական 6 միլիարդ դրամի դեֆիցիտի առաջացման մասին (Տեսանյութ) 13/11/2019 16:00 Թուրքիան լայնածավալ գործողություն է սկսել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ 13/11/2019 15:57 ՀՀ նոր իշխանությունը չունի համալիր պատկերացում կրթության և գիտության համակարգում առկա լուրջ խնդիրների վերաբերյալ. Արթուր Ղազինյան 13/11/2019 15:54 Վերջին օրերի կտրուկ ավելացել է հրդեհների թիվն, ինչն անփութության, անպատասխանատու վարքի հետևանք է. ԱԻՆ 13/11/2019 15:45 Վինոգրադովի գործողությունները կարող են հանգեցնել ազգամիջյան լարվածության. Ռուսաստանում ՀՀ դեսպանություն 13/11/2019 15:41 Հետագա գործունեությունս Հանրային խորհրդում համարում եմ անիմաստ և դուրս եմ գալիս խորհրդից. Վազգեն Մանուկյան 13/11/2019 15:35 Հայաստանում սկիզբ առած իրավական բեսպրեդելին պետք է վերջ տրվի. Արսեն Բաբայան 13/11/2019 15:17 Հեղափոխությունից հետո շարունակում է արձանագրվել ամուսնությունների թվի աճ, ամուսնալուծությունների թվի նվազում. Նիկոլ Փաշինյան 13/11/2019 15:09 ՌԴ Արմավիրի քաղաքային դումայի պատգամավորը սև ներկով ներկել է Գարեգին Նժդեհի հուշատախտակը 13/11/2019 15:04 ՀՔԾ-ն մերժել է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական գործի հարուցումը 13/11/2019 14:50 Առաջիկա օրերին Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ 13/11/2019 14:35 Հայաստան - Հունաստան հանդիպումը կսպասարկեն լեհ մրցավարները 13/11/2019 14:20 Արշակ Փոլադյանը նշանակվել է Թունիսում Հայաստանի դեսպան. նրա նստավայրը Երևանում է 13/11/2019 14:11 Հորդորում ենք լրատվամիջոցին՝ զերծ մնալ մոտավոր և հեքիաթասացության ժանրին բնորոշ տեղեկատվության տարածումից. ՊԵԿ 13/11/2019 14:07 2020-ի բյուջեի նախագիծն ամենևին հեղափոխական բյուջե չէ. ԲՀԿ-ն դեմ քվեարկի. Միքայել Մելքումյան 13/11/2019 14:00 ««Հայոց պատմությունն» ու «Հայոց լեզուն» հանելուց հետո 1 տարվա ընթացքում ունենալու ենք տնտեսական հեղափոխությո՞ւն». Դեկան (Տեսանյութ) 13/11/2019 13:53 ԵՊՀ ուսխորհուրդը նիստ է հրավիրել, որոշումը կհրապարակվի երկու ժամվա ընթացքում 13/11/2019 13:40 Սանտյագոյում ցուցարարները հարձակվել են Արգենտինայի դեսպանատան վրա 13/11/2019 13:31 Ճապոնիայում օդանավն արտակարգ վայրէջք է կատարել 13/11/2019 13:20 ԱՄՆ-ն Բոլիվիայից հետ է կանչում պետական աշխատողներին 13/11/2019 13:07 Երևանում կանցկացվի ՄԻՖԻ-ի և ՌՈՍԱՏՈՄ-ի ֆիզիկա-մաթեմատիկական միջազգային օլիմպիադա` Հայաստանի բարձր դասարանցիների համար 13/11/2019 12:58 ԵՊՀ դասախոսների մամուլի ասուլիսը 13/11/2019 12:50 Կրիմինալ չկա Հայաստանի Հանրապետությունում, օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարահի տակ չկան. Վարդան Ղուկասյան 13/11/2019 12:41 ԵՊՀ դասախոսները համերաշխության մեկօրյա նախազգուշական գործադուլ հայտարարեցին (Տեսանյութ) 13/11/2019 12:32 Պարոն Վարդանյան, Դուք ի՞նչ իրավունքով եք ցուցումներ տալիս երկու քաղաքական ուժի, որ հիմնավորեն, թե ոնց են քվեարկելու. Միքայել Մելքումյան 13/11/2019 12:25 «Կեչառիս» հյուրանոցն ու «Փինկ Արմենիա»-ն չեն հերքում, որ Ծաղկաձորում ԼԳԲՏ ֆորում է անցկացվել 13/11/2019 12:16 Բոլիվիայում անկարգությունների ժամանակ զոհվել է յոթ մարդ 13/11/2019 12:08 ՊԵԿ ներկայացուցիչները մասնակցել են «Антиконтрафакт–2019» 7-րդ միջազգային համաժողովին 13/11/2019 11:57 Իսրայելը հայտարարել է Գազայի հատվածից նոր հրթիռային հարձակման մասին 13/11/2019 11:48 Պաշտոնեական դիրքի չարաշահմամբ զուգորդված թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ ՔԿՀ 3 ծառայող է ձերբակալվել 13/11/2019 11:39 Դասախոսները երբեք էլ ուսանողներից անջատ չեն եղել, ուսանողների պայքարն արդար է. ԵՊՀ դասախոս (Տեսանյութ) 13/11/2019 11:35 Որպես Բոլիվիայի նախագահի պաշտոնակատար ԱՄՆ-ն ճանաչում է սենատոր Անյեսին 13/11/2019 11:28 Եթե այսքանից հետո հասկանալի չի եղել և դուք դեմ եք քվեարկելու, ձեր որոշումն ա. Աննա Կարապետյանը՝ ԼՀԿ գործընկերներին (Տեսանյութ) 13/11/2019 11:16 46 ընտանիք վերադարձել է Թալիշ (Տեսանյութ) 13/11/2019 11:08 Աֆղանստանի ՆԳՆ շենքի մոտակայքում որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 7-ի 13/11/2019 10:59 Բոլիվիայի բանակը աջակցում է նախագահի պաշտոնակատար Անյեսին 13/11/2019 10:50 Եկեք ցանկացած բռնության դեմ եռակի, քառակի պատիժներ դնենք, բայց տողատակերով դա չենք ընդունում. Ծառուկյանը՝ Ստամբուլյան կոնվենցիայի մասին 13/11/2019 10:43 Հալալ է, Պետրոսյան Գևորգի ցավը տանեմ. Գագիկ Ծառուկյանը՝ միասեռականներին երեխա որդեգրելու իրավունքից զրկելու մասին 13/11/2019 10:36 Գևորգ Ղազարյանը չի մասնակցի Հունաստանի և Իտալիայի դեմ հանդիպումներին 13/11/2019 10:28 Կոչ ենք անում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնը. «Ազգային օրակարգ» 13/11/2019 10:01 «Հրապարակ». Իշխանական կուսակցությունում թևերի բաժանումն օր օրի սրվում է 13/11/2019 09:57 «Ժողովուրդ». Պոլիտեխնիկի նախկին ռեկտորը առաջնահերթություն էր տալիս չծառայած երիտասարդներին

Տվյալ բաժնի վերջին նյութերը