21/08/2019 15:54
2.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աշոցքում
Այսօր ժամը 14:20-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է երկրաշարժ՝ Աշոցք գյուղից 9 կմ հյուսիս-արևելք, 2.8 մագնիտուդով: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժին հետևել է 2.2 մագնիտուդով մեկ հետցնցում:
Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա գյուղում՝ 3 բալ ուժգնությամբ: