22/08/2019 15:00
Եթե ես իմ կարծիքը ծախելու լինեի, հաստատ վաղուց ու ավելի հարուստ ուժերի էի ծախել. Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով այսօր կառավարության նիստում «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակին հասարակական կազմակերպությանը 16 մլն 200 հազար դրամ տրամադրելուն.
«Եթե որևէ մեկը կարծում է, որ Ամուլսարով իմ դիրքորոշումը պայմանավորված է Արցախի ընտրությունների համար կառավարության հատկացրած գումարով, ապա այդ մեկն ինձ ընդհանրապես չի ճանաչում։
Այդ գումարից աշխատավարձ ստացող ու դիտորդություն անողներիը 90 տոկոսը ակտիվորեն դեմ են արտահայտվում Ամուլսարի շահագործմանը։
Եթե ես իմ կարծիքը ծախելու լինեի, հաստատ վաղուց ու ավելի հարուստ ուժերի էի ծախել։
Իսկ էս թեման շահարկող ՀՀԿ-ի ֆեյքերին՝ ողջույն»։