22/08/2019 11:51
Կառավարությունն «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակին 16 մլն 200 հազար դրամ կհատկացնի
Կառավարության նիստում վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ծովինար Սողոմոնյանը ներկայացրեց նախագիծ՝ համաձայն որի առաջարկվում է Արցախում 2019 թ. սեպտեմբերին տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններին քաղաքացիական հասարակության կողմից դիտորդական առաքելության իրականացման հարցում աջակցություն ցուցաբերելու նպատակով Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին հատկացնել 33 մլն 680 հազ. դրամ, որից 16 մլն 200 հազար դրամը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակին հասարակական կազմակերպությանը, իսկ 17 մլն 480 հազար դրամ՝ «Թրանսփերենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնին:
Վարչապետ Փաշինյանն ասաց, որ կարևորում է ընտրությունների ժամանակ Արցախի ժողովրդի ազատ կամարտահայտության ապահովմանն աջակցելը:
Կառավարությունը միաձայն ընդունեց որոշումը: