22/08/2019 11:38
Հայաստանում սիբիրյան խոցի լաբորատոր հաստատված 8 դեպք է գրանցվել
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ համայնքում oգոստոսի 20-ին նմուշառված կասկածելի հիվանդներից 3-ի մոտ ևս հաստատվել է սիբիրյան խոց:
Առողջապահության նախարարության հաղորդմամբ, ընդհանուր առմամբ համայնքում արձանագրվել է լաբորատոր հաստատված 8 դեպք։
Հիվանդները ստանում են համապատասխան բուժում և ունեն լավացման դրական տեղաշարժ: Հիվանդության կանխարգելման աշխատանքները շարունակվում են։
Ներկա պահին Գեղհովիտ համայնքում նոր հիվանդներ չկան: