Այդ «գունավոր տղաներն» այնքան են շատացել, որ մեզ հարիր չի. Էրիկ Օհանյանին զայրացրել է Ստամբուլյան կոնվենցիայի քննարկումը

23/08/2019 18:54

Այդ «գունավոր տղաներն» այնքան են շատացել, որ մեզ հարիր չի. Էրիկ Օհանյանին զայրացրել է Ստամբուլյան կոնվենցիայի քննարկումը


Արևելյան մարտարվեստների վարպետ, մարզիչ Էրիկ Օհանյանն այսօր տոնում է ծննդյան 42-րդ տարեդարձը: Aysor.am-ի հետ զրույցում հոբելյարը նկատեց, որ ինչպես կինն է ասում՝ ինքը ծննդյան օրը երբեք տանը չի նշում. կա՛մ ընկերների միջավայրում է, կա՛մ էլ իր երկրորդ «ընտանիքում» է` ֆեդերացիայի սաների հետ:

«Քչերը գիտեն, բայց ես աշխատում եմ նաև Արաբկիր վարչական շրջանի թաղապետարանում, ու այս տարի էլ ծնունդս նշելու եմ աշխատանքային ընկերներիս՝ Արաբկիր վարչական շրջանի կոլեգաներիս հետ: Ժամը 19:00-ին, երբ աշխատանքային օրն ավարտվի, մեր բաժնի աշխատակազմով հավաքվելու ենք ու նշենք», - մանրամասնեց մեր զրուցակիցը:

Էրիկին առաջին շնորհավորողը դուստրն է եղել՝ Աննան: Առաջին անակնկալներն էլ մատուցել են սաներն ու նրանց ծնողները:

«Օլիմպավանում, որտեղ երեկոյան MMA մարտարվեստի մարզումներ եմ անցկացնում, երեխանների ու ծնողների կողմից անակնկալ ստացա: Շնորհակալություն եմ հայտնում «ARMENIAN POWER» ակումբի սաներին և ծնողներին, որ վստահում են ինձ՝ իրենց երեխաներին մարզելու կարևոր գործը: Ես սաներիս խոստացել եմ, որ ով ինչ նպատակով եկել է ինձ մոտ, հասցնեմ այդ նպատակին: Շատ բան պետք չէ, կարևորը՝ նրանք ունենան սպորտային դաստիարակություն, ինչի շնորհիվ իրենց համար լավ միջավայր կստեղծեն, գրագետ կներգրավվեն մեծ շրջապատներում: Չէ՞ որ առանց շահախնդրության, սեփական քրտինքով շրջապատ ստեղծելը անփոխարենելի ընկերություն է նվիրում», - նշեց նա:

42 ամյա մարզիկը երկու թոռնիկ ունի: Հարցին՝ ինչպե՞ս է իրեն զգում երիտասարդ պապիկի կարգավիճակում, կատակով պատասխանեց՝ շատ լավ, բայց որ արթնանում ու տեսնում է տատիկ է կողքը քնած, վա՜յ.

«Իսկ իրականում՝ ես հպարտ եմ, որ ունեմ մեծ տղայիս կողմից երկու թոռ: Շնորհակալ եմ Աստծուն, որ առողջ և խաղաղ կյանք է պարգևել մեզ»:

Անդրադառնալով անցած տարիներին՝ ընդգծում է, որ 42-տարիների ընթացքում շա՜տ լավ ճանաչեց մարդկանց, ու կարողացավ ձևավորվել որպես անհատականություն, այն էլ՝ վաղ տարիքից: Խոստովանում է՝ կյանքից հենց այդ էլ սպասում էր ու սպասելիքներն իրականացան:

Ի դեպ, օրերս համացանցում հայտնվեց փոքրիկ երգիչ Արման Մուրադյանի երգն ու տեսահոլովակը, որտեղ նկարահանվել է նաև Էրիկ Օհանյանը: Համագործակցությունը ծնվել է Էրիկի առաջարկով:

«Ամիսներ առաջ լսեցի Արմանի «Հայ եմ, հայ» կատարումը: Նկատելով նրա եռանդն ու սրտանց խոսքը՝ որոշեցի գտնել նրան: Կապ հաստատեցի նրա հայրիկի՝ Արթուր Մուրադյանի հետ, նրանց հրավիրեցի ինձ մոտ դահլիճ: Երբ Արմանին հարցրեցի, թե ինչպե՞ս է վերաբերվում սպորտով չզբաղվողներին, ովքեր ամբողջ օրը նստած են հեռախոսների, ինտերնետների առջև ու իրենց հաճույքները սահմանափակվում են խմիչքով ու սիգարետով, ասաց. «Կլինի՞ գամ քեզ մոտ պարապեմ, կզգաս՝ ինչպես եմ վերաբերվում»: Նրա պատասխանից ոգևորվեցի ու առաջարկեցի տեսահոլովակի տեսքով հայտնի իր ասելիքը: Նա էլ խոստացավ, որ պարապելու դեպքում կնկարահանի: 20 օր անց Արմանի երգը պատրաստ էր: Բոլոր մեր ծանոթներին խառնեցինք իրար ու տեսահոլովակ նկարահանեցինք: Արման Մուրադյանի հայրը, ով մեծ ջանք դրեց տեսահոլովակի ստեղծման համար, ինձ ապշեցրեց իր մտահղացմամբ. մենք մեր եռագույնը բարձրացնողներին խնդրեցինք, որ ներգրավվեն, ու շնորհակալ եմ չմերժելու համար: Կարծում եմ՝ հաջողված տեսահոլովակ է ստացվել, սա Արմանի նվերն էր ինձ. իմ մտահղացումը՝ իր տեսահոլովակի տեսքով: Առիթից օգտվելով՝ շնորհակալություն եմ հայտնում Օլիմպավան սպորտային համալիրի հիմնադիրին, տնօրենին և աշխատակազմին, ովքեր մեզ հնարավորություն են տալիս երեխաներին մարզենք և դաստիարակենք՝ առողջ մարմնում առողջ հոգի սկզբունքով», - շեշտեց հոբելյարը: 

Էրիկ Օհանյանը հանրային ճանաչում ունեցող այն մարդկանցից է, ովքեր հնարավորինս զերծ են մնացել քաղաքական անցուդարձից: Սակայն, երբ հերթը հասավ Ստամբուլյն կոնվենցիային, մարզիկը վրդովվեց: Նկատում է՝ այն, ինչը հայ ընտանիքին է վերաբերվում, պետք է չխաթարեն:

«Ես միշտ խուսափել եմ քաղաքականությունից խոսել, բայց թույլ չեմ տա մեր դաստիարակությանը, մեր երեխաներին դիպչեն: Դա ինձ համար լուրջ հարց է: Ղեկավարությունը, Կառավարությունը պետք է մտածի ոչ միայն այսօրվա, այս պահի մասին, այլ՝ 50 տարի հետոյի: Ստամբուլյան կոնվենցիայի վավերացումը նրանց ամենամեծ սխալը կլինի: Ես չեմ պատկերացնում՝ երբ եկեղեցում երկու ամուսնացող տղամարդկանց տեսնեմ, տղայիս ի՞նչ պետք է ասեմ: Դա ոչ մի տեղ՝ ո՛չ տանը, ո՛չ, դպրոցում, ո՛չ համալսարանում չպետք է պրոպագանդվի: Դրա փոխարեն թող դպրոցում Զին դասը ուժեղացնեն, մեր ազգի՝1992-ից մինչև Ապրիլյան պատերազմի հերոսներին թող հրավիրեն այդ դասերին, նորմալ ֆիզկուլտուրայի դաս անեն, մարտարվեստների մարզիչների հրավիրեն: Թե չէ այդ «գունավոր տղաներն» այնքան են շատացել, որ մեզ հարիր չի… Չգիտեմ, ես դեմ եմ Ստամբուլյան Կոնվենցիային», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Էրիկ Օհանյանը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 11:18 «Ամուլսար՝ միայն սար», «Լիդիան» հեռացիր». Գործադուլ և դասադուլ՝ հանուն Ամուլսարի Այսօր, 11:12 Թրամփը Սպիտակ տանը հանդիպում է անցկացրել Facebook-ի ղեկավարի հետ Այսօր, 11:04 Ավելի քան 50 երեխա է թունավորվել Օդեսայում գտնվող դպրոցում Այսօր, 10:55 Մնացականյանն ու Մամեդյարովը կհանդիպեն սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում Այսօր, 10:45 Վաշինգտոնում հրաձգության հետևանքով մեկ մարդ է զոհվել Այսօր, 10:36 Հույս ունեմ հանդիպել Ձեզ հետ՝ հայ-ամերիկյան անվտանգության օրակարգը առավել խորացնելու ակնկալիքով. Արմեն Գրիգորյանը՝ Օ'Բրայենին Այսօր, 10:25 «Ժողովուրդ». Ո՞վ և ինչո՞ւ կազմակերպեց սևազգեստ մայրերի ակցիան Այսօր, 10:20 «Իրատես». Վանեցյանը իշխանություններին հակադիր բևեռ Այսօր, 10:16 «Հրապարակ». Վիլեն Գաբրիելյանը ոստիկանապետ չի նշանակվելու Այսօր, 10:12 «Ժողովուրդ». ՔԿՀ ղեկավարությունը դիմել է «օրենքով գողերին» Այսօր, 10:07 «Ժամանակ». Պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ մեղադրվող պաշտոնյան նշանակվել է ՌԴ-ում ՀՀ ոստիկանության ներկայացուցիչ Այսօր, 10:04 «Իրատես». Փաշինյանի իշխանությունից ամենից շատ օգտվեց ՀԱԿ-ը Այսօր, 09:59 Փաշինյանը հայտարարել է` և՛ Ստամբուլյան կոնվենցիան է վավերացվելու, և՛ Ամուլսարի հանքն է շահագործվելու. «Ժողովուրդ» Այսօր, 09:55 «Ժամանակ». Նախկինների հետ շփումները՝ Վանեցյանի կործանման պատճառ Այսօր, 09:51 «Փաստ». Կնշանակեն այնպիսի մեկին, որը համակարգերից չէ և ամբողջապես «յուրային» է Այսօր, 09:46 «Իրատես». «Պասերով» խաղալու պայմանավորվածություն կա Այսօր, 09:42 «Հրապարակ». ՍԴ-ում իմ ժամանակ շեղումներ չկային. Վլադիմիր Վարդանյան Այսօր, 09:36 Փաշինյանը ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարին (Տեսանյութ) Այսօր, 09:31 Մենք կանենք ամեն ինչ՝ ապահովելու մեր երկրի կայունությունը. ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը՝ Փաշինյանին Այսօր, 09:15 #sutnikol գրությամբ մեքենա վարելու համար ոստիկանները վարորդին ծեծելով բերման են ենթարկել. Սամսոնյան Այսօր, 09:09 Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ-ում ներկայացնում է ԱԱԾ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին (Տեսանյութ) 19/09/2019 20:46 Վերոնայի դաշտերից մեկում հայտնվել է Գրետա Տունբերգի հսկա դիմանկարը (Տեսանյութ) 19/09/2019 20:31 ԱՄՆ-ում ատամի ցավի դեմ միջոցը կնոջ արյունը կապույտ է դարձրել 19/09/2019 20:20 Նկարիչն աշխատանքներ է ստեղծում նավթով (Տեսանյութ) 19/09/2019 20:04 ԱՄԷ. Expo 2020 Dubai-ի համար գմբեթը պատրաստ է (Տեսանյութ) 19/09/2019 19:52 Կոմիտաս վարդապետը սկիզբ է, որ վախճան չունի. Երեկո՝ նվիրված Կոմիտասի 150-ամյակին 19/09/2019 19:41 Ռուսաստանում երեք մարդ է ձերբակալվել ԻՊ-ի հետ կապեր ունենալու համար 19/09/2019 19:35 «Շունն ու կատուն» երաժշտական ներկայացման առաջնախաղը կնվիրվի Հովհաննես Թումանյանի 150-ամյակին 19/09/2019 19:28 Կառավարությունը պատրաստ է քննարկել Հայաստանում HSBC-ի ներկայացվածության ընդլայնման և համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները. Փաշինյան 19/09/2019 19:25 Եթե կերպարիս անունն էլ Նիկոլ լիներ, իրականություն դարձած ֆիլմի սարսափից «կկախվեի». Արամ MP3-ը՝ «Առաջին դեմք»-ի «իրականություն» դառնալու և «Ազնիվ գողերը» ֆիլմի մասին 19/09/2019 19:20 ԱԺ-ում մեդալների քաշի և բաղադրության վերաբերյալ կասկածներն առաջացել էին և իրավապահ մարմիններին այդ մասին տեղեկացրել էին դեռ ամիսներ առաջ. Արարատ Միրզոյան 19/09/2019 19:07 ՀՀ կառավարությունը շահագրգռված է «Բոինգ» աշխարհահռչակ կորպորացիայի հետ փոխշահավետ համագործակցությամբ. Նիկոլ Փաշինյան 19/09/2019 18:55 Պարզվել է Վանաձորում 27-ամյա երիտասարդի նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը 19/09/2019 18:47 Վանեցյանը եթե մտնի քաղաքական դաշտ, կլինի կոնկուրենտ և անցյալներին, և ներկաներին. Քաղտեխնոլոգ 19/09/2019 18:39 Ֆրանսիայում բելգիական F-16 կործանիչ է վթարի ենթարկվել 19/09/2019 18:25 Զարիֆ. Իրանին հարվածելը կհանգեցնի լայնածավալ պատերազմի (Տեսանյութ) 19/09/2019 18:14 Արթուր Վանեցյանը լուսանկար է հրապարակել Թբիլիսիից 19/09/2019 18:09 Այս տարի Կենտրոնական բանկի կողմից գնված արտարժույթը հասավ 398 միլիոն դոլարի. վարչապետ 19/09/2019 17:59 Նախագահը ստորագրել է ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակելու մասին հրամանագրերը 19/09/2019 17:50 Եթե ինձ մնար, վնասվածքով կմասնակցեի եզրափակիչ գոտեմարտին. Արթուր Ալեքսանյան 19/09/2019 17:39 Կոկորինը բուժզննում է անցնում «Զենիթում» 19/09/2019 17:26 Թրյուդոն ներողություն է խնդրել դեմքին սև գրիմով լուսանկարի պատճառով 19/09/2019 17:15 Մեկ օրում Սիրիա է վերադարձել ավելի քան 1300 փախստական 19/09/2019 17:02 Իր տեսակի մեջ նախադեպը չունեցող պարարվեստի մրցանակաբաշխութուն. բացառիկ տոն հայ պարարվեստը արժևորողների համար 19/09/2019 16:50 ՊԵԿ-ը կանխել է ԵԱՏՄ անդամ պետություններից կեղծ հաշվարկային փաստաթղթերով ապրանքների ներկրման դեպք 19/09/2019 16:43 Արդի տեխնոլոգիա՝ փայտյա վառարանի փոխարեն 19/09/2019 16:31 Սեպտեմբերի 21-ին Գյումրիում փակ են լինելու որոշ փողոցներ (Տեսանյութ) 19/09/2019 16:20 «Իմ քայլը» խմբակցությունում հրաժարականներ չեն սպասվում. Լիլիթ Մակունց 19/09/2019 16:11 Հրայր Թովմասյանի հարցով Հովիկ Աղազարյանի ձևակերպումը նրա մասնավոր ընկալումն է. Մակունց 19/09/2019 15:59 Երևանի, Աբովյանի և Սևանի որոշ փողոցների գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի 19/09/2019 15:44 Հայաստանի հավաքականն առաջադիմել է 2 աստիճանով ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 19/09/2019 15:30 Նիկոլ Փաշինյանը Մանվել Գրիգորյանի նախկին օգնականին թույլ չտվեց խոսել (Տեսանյութեր) 19/09/2019 15:24 Մեխիկոյում հրաձգության հետևանքով 6 մարդ է սպանվել 19/09/2019 15:15 Առաջիկայում սպասվում են ինստիտուցիոնալ փոփոխություններ. Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար (Տեսանյութ) 19/09/2019 15:05 Մեզ հնարավորություն տվեք, որ մեր հարցերը հերթով լուծենք. Վարչապետը՝ զոհված զինծառայողների մայրերին (Տեսանյութ) 19/09/2019 14:59 Մոտ 30 խաղաղ բնակիչ է զոհվել Աֆղանստանում ավիահարվածից 19/09/2019 14:45 Երևանում քննարկում են ադրբեջանցի երկու դիվերսանտի փոխանակումը երկու հայ գերիների հետ (Տեսանյութ) 19/09/2019 14:43 «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն է նշանակվել Սերգեյ Վալկոն 19/09/2019 14:36 Գործող նախարարները վայելում են վարչապետի աջակցությունը և վստահությունը. խոսնակ 19/09/2019 14:28 Գագիկ Ջհանգիրյանի արդարացումը շատ կարևոր իրադարձություն էր. Վլադիմիր Կարապետյան 19/09/2019 14:24 Առերեսվել նման հայտարարությանը, որ արեց Վանեցյանը, մի քիչ անսպասելի էր. Վարչապետի խոսնակ 19/09/2019 14:21 Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 22-ին կնվազի 8-10 աստիճանով 19/09/2019 14:14 Փաշինյանը տեղյակ է զոհված զինծառայողների ծնողների բողոքից. Վարչապետի խոսնակ 19/09/2019 14:04 Նավթի համաշխարհային գները նվազել են 19/09/2019 13:55 Լուգանսկում ավտոմեքենաների համար նախատեսված կամրջի մոտ ուժգին պայթյուն է որոտացել 19/09/2019 13:42 Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով որոշման նախագիծը ներկայացվել է ԱԺ նախագահին 19/09/2019 13:36 Կարևոր է, որ Գյումրու մաքսատունը ավտոմեքենաների ներկրման ակտիվ փուլում աշխատի. վարչապետ 19/09/2019 13:30 Կադրային փոփոխություններն արվում են աշխատանքային կարգով և այս դրությունից իշխանությունը դուրս է եկել ուժեղացած. Հակոբ Արշակյան 19/09/2019 13:25 ԱՄՆ-ում հրաձգության հետևանքով կա զոհ 19/09/2019 13:23 Վենեսուելայի փոխնախագահն ԱՄՆ-ին կոչ է արել վերսկսել երկրների երկխոսությունը 19/09/2019 13:16 Նախակրթարաններում ունենք 5-6 տարեկան երեխաների 70 տոկոս ընդգրկվածություն. նախարար 19/09/2019 13:11 Որոշակի զորակոչային գործընթացներ են տեղի ունենալու. վարչապետ 19/09/2019 13:07 Ընթացիկ լրահոսն ու հնարավոր աղետը 19/09/2019 13:02 Աֆղանական Զբուլ նահանգում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 12-ի 19/09/2019 12:56 Շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պատմության թանգարանի 100-ամյակ» արծաթե հուշադրամը 19/09/2019 12:44 Եթե Վանեցյանը մտնի քաղաքական դաշտ, նա կլինի զարգացող այլընտրանք ներկա իշխանությանը. Արմեն Բադալյան (Տեսանյութ) 19/09/2019 12:40 Ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը 19/09/2019 12:38 Վլադիմիր Բրեդով․ Հայկական ԱԷԿ-ը կարող է հանգիստ աշխատել մինչև 2026 թվականը 19/09/2019 12:33 97 հորերի կոնսերվացման և 8 հորերի լուծարման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի ավելի քան 37 մլն դրամ 19/09/2019 12:23 Պոմպեոն և սաուդցի արքայազնը համաշխարհային հանրությանը կոչ են արել դիմակայել Իրանին 19/09/2019 12:09 LIVE. Արմեն Բադալյանի մամուլի ասուլիսը 19/09/2019 12:01 Վստահ եմ, որ Եթովպիայում ամենամոտ ժամկետներում ՀՀ դեսպանություն կբացվի. Մնացականյան 19/09/2019 11:52 Կառավարության մուտքի դուռը զոհված զինվորների ծնողները փակել են, լրագրողները չեն կարողանում ներս մտնել 19/09/2019 11:46 Թրամփը Մեքսիկայի հետ սահմանային պատին ինքնագիր է թողել 19/09/2019 11:35 Իսրայելում ՀՀ դեսպանության ստեղծումը կնպաստի երկկողմ հարաբերությունների խորացմանը. ԱԳ նախարար 19/09/2019 11:30 Ես իր տղայից որտեղից բերեմ, որ Երևանի փողոցներում շրջի, նկարողին էլ ասեն, թե քրեական գործ ենք հարուցելու. զոհվածի մայրը՝ վարչապետին 19/09/2019 11:23 Կաշառք ստանալու և պաշտոնեական դիրքը չարաշահելու կասկածանքով ձերբակալվել է «Վանաձոր» ՔԿՀ նախկին պետը 19/09/2019 11:18 Մարզերում և Երևանում մինչև վեց ժամ լույս չի լինի 19/09/2019 11:11 Հայտնի են ԱԱԾ տնօրենի և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարները 19/09/2019 11:07 LIVE. Կառավարության նիստ 19/09/2019 11:04 Արարատում 4 հատ լոր որսած անձանց նկատմամբ վարչական վարույթ է հարուցվել 19/09/2019 10:58 «ՊՍԺ»-ն ջախջախել է «Ռեալին» 19/09/2019 10:50 Փաստաբանները գլխավոր դատախազից պահանջում են անհապաղ դադարեցնել Վլադիմիր Գասպարյանի նկատմամբ քրեական հետապնդումը 19/09/2019 10:44 «Փաստ». Տեր-Պետրոսյանը հանգամանալից հետաքրքրվել է Ամուլսարի խնդրի հետ կապված հարցերով, սատարել Փաշինյանի կառավարությանը 19/09/2019 10:41 «Հրապարակ». Խորհրդարանի կայքում ԱԺ նախագահը Հովիկ Աբրահամյանն է 19/09/2019 10:35 «Ժողովուրդ». Հրաժարականների շքերթը կշարունակվի. փոփոխություններ կլինեն նաև ԱԺ-ում 19/09/2019 10:28 «Ժողովուրդ». Իշխանությունները ծրագրել են առաջիկա քառօրյաում ներառել Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթացը 19/09/2019 10:24 «Հրապարակ». Հաջորդ քառօրյային կհայտարարվի Ամուլսարի հարցով քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին 19/09/2019 10:17 «Ժամանակ». Վանեցյանին ազատելու մեջ եղել են նաև արտաքին ազդակներ 19/09/2019 10:08 Անկախության օրվա կապակցությամբ փոխվում են Երևան-Գյումրի-Երևան էլեկտրանացքների սեպտեմբերի 21-ի չվացուցակները

Տվյալ բաժնի վերջին նյութերը