23/08/2019 09:45
Տավուշում ՊՆ մեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայող լուրջ վնասվածք չի ստացել․ Արծրուն Հովհաննիսյան
Տավուշի մարզում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով որևէ զինծառայող որևէ լուրջ վնասվածք չի ստացել, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։
Ավելի վաղ Shamshyan.com կայքը տեղեկացրել էր, որ այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:
Ժամը 03:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում Բաղանիս գյուղի մոտ տեղակայված ՀՀ ՊՆ զորամասի հարևանությամբ ГАЗ 66 մակնիշի ՊՆ 6710 Շ համարանիշի ավտոմեքենան կողաշրջվել է, ինչի հետևանքով զինծառայողները թեթև մարմնական վնասվածքներ են ստացել։