24/08/2019 17:47
Խոշոր հրդեհ՝ «Մալաթիա մոլում». նախնական տվյալներով՝ տուժել է 6 քաղաքացի
Խոշոր հրդեհ է բռնկվել Մալաթիա վարչական շրջանում գտնվող «Մալաթիա մոլ»-ում: Ըստ նախնական տվյալների՝ հրդեհի հետևանքով կա 3 տուժած, այս մասին հայտնում են ԱԻՆ-ից:
Աին-ից հայտնում են, որ հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:
Դեպքի վայրում են փրկարար ծառայություններն ու շտապօգնության մեքենաներ։ Առաջին բուժօգություն է ցուցաբերվել 3-4 քաղաքացու։ Տուժածները լուրջ վնասվածքներ չունեն, նրանք ծխահարված են, տեղափոխվել են «Աստղիկ» ԲԿ:
Նշենք, որ «Մալաթիա մոլ»-ը պատկանում է նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին: