24/08/2019 11:33
Արայի լեռան ստորոտում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են
Օգոստոսի 23-ին, ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզի տարածքում 9 հրշեջ-փրկարար իրականացնում է հերթապահություն, իսկ Արագածոտնի մարզի տարածքում 17 հրշեջ-փրկարար իրականացնում է հրդեհաշիջում. կան ծխացող օջախներ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:27-ին. իրականացվում է հերթապահություն:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
Օգոստոսի 22-ին շարունակվում են ս. թ. օգոստոսի 20-ին, ժամը 09:16-ին Կոտայքի մարզի Արայի լեռան ստորոտում բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:
Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 1800 հա:
Աշխատանքներին մասնակցում են 29 փրկարար և անտառտնտեսության 2 աշխատակից: