24/08/2019 11:55
ԱՄՆ վարչակազմը վերականգնել է 2019-ի արտաքին օգնության ծրագրերի, ներառյալ՝ ՀՀ համար նախատեսված օժանդակությունը
ԱՄՆ վարչակազմը որոշեց վերականգնել ֆինանսավորումը 2019 թ. արտաքին օգնության ծրագրերի վերաբերյալ, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օժանդակությունը, գրում է «Ամերիկայի ձայնը»:
Թրամփի վարչակազմը հետ կանգնեց արտաքին օգնության ֆինանսավորման կրճատման գաղափարից: Ինչը ենթադրում է արտաքին օժանդակության սառեցված 4 միլիարդ դոլարի վերականգնում:
Դրա արդյունքում կֆինանսավորվեն 2019 թվականի համար հաստատված արտաքին օգնության ծրագրերը, ներառյալ ընթացիկ տարվա Հայաստանի համար նախատեսված ամերիկյան օգնությունը:
Ինչ վերաբերվում է 2020 թվականի ամերիկյան օգնության հատկացումներին, ներառյալ Հայաստանին ու հայկական ծրագրերին, ապա այս ուղղությամբ քննարկումները կշարունակվեն ԱՄՆ Սենատում սեպտեմբեր ամսին, երբ ԱՄՆ Կոնգրեսը վերադառնա արձակուրդից: Դա վերաբերում է նաև Հայաստանին հավելյալ 40 միլիոն դոլարի հատկացման օրինագծի փոփոխությանն ու Լեռնային Ղարաբաղի ականազերծման ծրագրին:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: