24/08/2019 13:27
ԱՄՆ-ն նախատեսում է Գրենլանդիայում գլխավոր հյուպատոսարան բացել
Պետքարտուղարությունը Կոնգրես նամակ է հղել՝ Գրենլանդիայում երկրի գլխավոր հյուպատոսարան բացելու առաջարկով։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով նամակի կրկնօրինակին։
Ըստ գործակալության՝ գլխավոր հյուպատոսարան բացելու նախաձեռնությունը պետքարտուղարությունը բացատրում է Արկտիկայում ԱՄՆ-ի ներկայությունն ընդլայնելու ծրագրերով։
Նշվում է, որ ամերիկյան հյուպատոսարան Գրենալնդիայում առաջին անգամ բացվել է 1940 թվականին, այնուհետև փակվել 1953-ին։
ԱՄՆ-ն նոր գլխավոր հյուպատոսարան ծրագրում է բացել 2020 թվականին, կղզու մայրաքաղաք Նուքում։