24/08/2019 10:14
«Ժամանակ». Երկու դատավոր աշխատանքից ազատվելու դիմում է գրել՝ զգուշանալով վեթինգից
«Ժամանակ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ առնվազն երկու դատավոր աշխատանքից ազատվելու դիմում է գրել՝ զգուշանալով վեթինգի ենթարկվելու հեռանկարից:
Բացի այդ, դատավորներին առաջարկում են քննություն հանձնել՝ իրենց որակավորումը հաստատելու համար, իսկ քանի որ դատավորների մի մասը, ինչպես գրում է թերթը, նախկինում որակավորման քննությունները ստացել է բացառապես վճարելով, որոշել են այս անգամ չգնալ նման փորձության: