24/08/2019 16:11
Հայ դիրքապահների ուղղությամբ այս շաբաթ հակառակորդն արձակել է շուրջ 1500 կրակոց. ՊԲ
Օգոստոսի 18-ից 24-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 1500 կրակոց, հայտնում են ՊԲ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են տիրապետել օպերատիվ-մարտավարական իրադրությանը և վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: