Կոչ ենք անում հանել Լիդիան ընկերության Ամուլսարի ոսկու հանքի ծրագրից ձեր ներդրումները. ՀԲՃ-ն դիմում է ներդրողներին

27/08/2019 10:08

Կոչ ենք անում հանել Լիդիան ընկերության Ամուլսարի ոսկու հանքի ծրագրից ձեր ներդրումները. ՀԲՃ-ն դիմում է ներդրողներին


Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունը Ամուլսարի ոսկու ծրագրից ներդրումները հանելու հրատապ կոչով է հանդես եկել:

Դրանում ասվում է.

«Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունից

Լիդիան կորպորացիայի ներդրողներին/վարկատուներին, այդ թվում՝

Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին

ING բանկին

Շվեդիայի արտահանումների խթանման հիմնադրամին (SEK)

Շվեդրային արտահանումների ապահովագրման հիմնադրամին (EKN)

CAT Financial ընկերությանը

ABB շվեդական ընկերությանը

SANDVIK շվեդական ընկերությանը

Ամբեր Կապիտալ հեջ ֆոնդին

Օրիոն Մայնինգ ներդրումային ընկերությանը

Ամերիա բանկին

Resource Capital հեջ ֆոնդին

ՀԲ ՄՖԿ օմբուդսմենի գրասենյակին

Երևան, Հայաստան, 26/08/2019

Մենք՝ Հայաստանի մտահոգ քաղաքացիներս, գրում ենք ձեզ Լիդիան ընկերության կողմից իրականացվող Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրից ձեր ներդրումները/ֆինանսավորումը հանելու կոչով։

Ձեզ, անշուշտ, ծանոթ է Լիդիան կորպորացիայի՝ Ամուլսարում ոսկու հանք շահագործելու շահագրգռությունը։ Իբրև այս բիզնես ծրագրի ներդրողներ/վարկավորողներ, դուք ստացել եք ձեր ֆինանսավորումը դադարեցնելու կոչով change․org հարթակում հավաքվող հազարավոր ստորագրությունները և պետք է որ տեղյակ լինեք, որ իր ողջ ընթացքում հանքի ծրագիրը դիմադրության է բախվել, քանի որ այն խոշոր առողջապահական վտանգներ է պարունակում տեղի բնակչության համար և վտանգում է տարածաշրջանի բնական միջավայրը: Ավելին, հանքի ընդդիմադիրները շարունակաբար ահազանգել են երկարաժամկետ կտրվածքով լուրջ բացասական տնտեսական հետևանքների առաջացման մասին, քանի որ տարածաշրջանն ամբողջովին զրկվելու է աշխատանք ունենալու հնարավորություններից, իսկ բուսական ու կենդանական աշխարհը ոչնչանալու են: Միևնույն ժամանակ, հենց տեղի բնակիչների ուսերին է ծանրանալու հանքախոռոչի, թափոնակույտերի և դատարկ ապարների լցակույտերի կողքին գոյատևելու անտանելի բեռը: Չկան վստահելի և ճշգրտված տվյալներ, որ Ամուլսարում հանքարդյունաբերությունը բացասաբար չի ազդի Ջերմուկի ստորգետնյան ջրային աղբյուրների վրա․ այն նույն ջրերի, որոնք տասնամյակներ շարունակ օգտագործվում են բուժական նպատակներով: Սևանա լճի ջրհավաք ավազանում գտնվելով՝ հանքը նաև աղտոտման վտանգ է պարունակում տարածաշրջանի այս ամենախոշոր ջրային մարմնի՝ Սևանա լճի համար: Սրանք սերնդեսերունդ փոխանցվող խնդիրներ են, որոնք շարունակելու են գոյություն ունենալ նույնիսկ այն ժամանակ, երբ այսօր ապրող հայաստանցիներից որևէ մեկն արդեն վաղուց կենդանի չի լինի:

Հարկ է շեշտել, որ ամենախոշոր ազդակիր համայնքի՝ Ջերմուկի քաղաքացիների կարծիքն իրենց մերձակայքում հանք շահագործելու մասին երբեք հաշվի չի առնվել: Իսկ մյուս համայնքներից, օրինակ Գնդեվազ գյուղը, 2011 թվականից ի վեր իրենց անհամաձայնությունն է հայտնել ծրագրի կապակցությամբ՝ շատ լավ հասկանալով հանքի գործունեության արդյունքում իրենց բերրի գյուղատնտեսական հողերի հավերժ կորստի վտանգը: 2014 թվականին տեղի բնակիչները դիմել էին Ամուլսարի ծրագրի ներդրող ֆինանսական կառույցներից Միջազգային ֆինանսական կորպորացիային (IFC) և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին (EBRD)՝ հանքին իրենց աջակցությունը դադարեցնելու պահանջով: ՄՖԿ Համապատասխանության խորհրդականի (ՄՖԿ օմբուդսմենի) գրասենյակը հայտնաբերեց, որ մի քանի դրվագներով Լիդիանը չի պահպանել ՄՖԿ ստանդարտները։ Անկախ այս հանգամանքից, 2017թ․ ՄՖԿ-ն դուրս եկավ ծրագրից, մինչդեռ EBRD-ն շարունակեց մասնակցել հանքակորզման այս  նախագծին և քննության չառավ իրեն ներկայացված բողոքները: 2015-ից ի վեր՝ հանքի նախագծի դեմ ձեռնարկվել են մի քանի դատական հայցեր՝ ինչպես համայնքի բնակիչների, այնպես էլ բնապահպանական ՀԿ-ների կողմից, որոնց վարույթը դեռևս շարունակվում է։

2018 թվականի հունիսից, երբ երկրում տեղի ունեցած հեղափոխությունից հետո վերածնվեց ժողովրդավարական արժեքների նկատմամբ հավատը, Ամուլսարի շրջակա համայնքների բնակիչները նախաձեռնությունը վերցրին իրենց ձեռքը և փակեցին հանք տանող ճանապարհները: 2018 թվականի նոյեմբերից նրանք նաև ժողովրդավարական կարգով հանրագրեր կազմակերպեցին և ավագանիների որոշումներով ամրագրեցին, որ դեմ են իրենց համայնքներում մետաղական հանքարդյունաբերությանը:

2018-ից վերստին բարձրացվեց այն հարցը, որ հանքի գործունեության համար տրված թույլտվությունները վերստուգման կարիք ունեն: Փորձելով ստանալ հայաստանյան և արտասահմանյան իրավական ու գիտական ոլորտներից բարձրացված խնդիրների շուրջ համապարփակ պատկեր, մասնավորապես, որ Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման (ԲՍԱԳ) և Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման (ՇՄԱԳ) հարցում չեն պահպանվել անհրաժեշտ ընթացակարգերը, ՀՀ կառավարությունը որոշեց վարձել արտասահմանյան կազմակերպությունների, որպեսզի դրանք ուսումնասիրեն Լիդիանի սկզբնական ՇՄԱԳ/ԲՍԱԳ փաստաթղթերը։ ՀՀ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում 2019թ․ հունվարին պայմանագիր կնքվեց ELARD լիբանանյան և TRC ամերիկյան ընկերությունների հետ։

2019թ․ հունիսին ELARD-TRC-ն տրամադրեց Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատման ուսումնասիրություն՝ 3-րդ կողմի անկախ գնահատում ջրային ռեսուրսների և երկրաբանության, կենսաբազմազանության և օդի օրակի վերաբերյալ՝ ցնցող բացահայտումներով: ELARD-TRC-ի ուսումնասիրությունները հստակորեն ցույց տվեցին, որ սկզբնական ՇՄԱԳ-ը լի է բացթողումներով, հակասական տվյալներով, անճշտություններով, սխալ կամ կեղծ զեկուցումներով, և ներառում է այլ շինծու տվյալներ, ինչն ամբողջությամբ վերցրած՝ կարող է լավագույնս որակվել որպես «ոչ գիտական»: Կառավարության այն հարցին, թե՝ «Հաշվի առնելով Ամուլսարի գտնվելու վայրը, դրա աշխարհագրական դիրքը, հարակից բնակավայրերը և առողջարանային հանգստավայրերը՝ կարո՞ղ է արդյոք բացահանքով շահագործելը, տարրալվացման կույտի և դատարկ ապարների լցակույտի առկայությունը համարվել անվտանգ, եթե՝ ոչ, ապա ինչպիսի բնապահպանական վնաս կարող է այն առաջացնել», ELARD-TRC-ի պատասխանը հետևյալն է. «ՇՄԱԳ/ԲՍԱԳ գնահատումները թերի են, համապատասխան հետևությունները՝ անվստահելի։ Հետևաբար, հարցին, թե արդյոք հանքավայրի ընդհանուր շահագործումը կարող է ընդհանուր համարվել անվտանգ, հնարավոր չէ պատասխանել»։ Առաջարկում ենք ձեզ ընթերցել ուսումնասիրությունը՝[1] մեր մեջբերած բավականին սուր մեղադրանքները հաստատելու համար:

Քննչական կոմիտեի պատվիրած՝ ELARD-TRC-ի ուսումնասիրությունն էջ էջի հետևից մանրամասնում է գիտական ընթացակարգերի անճշտությունները, ինչն իսկապես կասկածի տակ է դնում ծրագրի նպատակահարմարությունը: Այն նաև ապացուցում է, որ ժամանակին Լիդիանի կողմից պատվիրված՝ ՄՖԿ ստանդարտներին համապատասխանելու աուդիտային զեկույցները (օրինակ՝ Knight Piésold խորհրդատվական ընկերության կողմից պատրաստված) բացառապես միտված են ծրագրերը ֆինանսավորելի ներկայացնելուն, այլ ոչ թե գիտական ստուգում ու գնահատում անելուն։

ELARD/TRC գնահատումը լուրջ հետևանքներ ունի ներդրողների/վարկավորողների վրա։ Այն կարող է ենթադրել կորպորատիվ ու ներդրումային խարդախություն, ներդրողների/վարկավորողների միտումնավոր մոլորեցում, հանքարդյունաբերական ծրագրի իրական վտանգների և հետևաբար՝ իրական ծախսերի դիտավորյալ քողարկում։ Այս գնահատման մեջ առկա բազմաթիվ դրվագներից միայն մեկում, օրինակ, գնահատողները նշում են, որ հանքի փակման տևողությունն ու ծախսերը ստանդարտ 30 տարուց նվազեցվել են ներկայիս 5 տարվան, հետևաբար՝ նվազեցնելով հանքի փակման ծախսերը ավելի քան երկու անգամ։

Մենք հասկանում ենք, որ որպես բիզնես և ֆինանսական սուբյեկտներ, դուք շահագրգռված եք շահույթ ստանալու մեջ, սակայն այս նամակի նպատակը ձեր հաճախորդ կորպորացիայի զեղծարար գործունեության մասին ձեզ տեղեկացնելն է, և զգուշացնելը, որ դուք նույնպես կիսում եք դրա հավանական հետևանքները։

Կոչ ենք անում հանել Լիդիան ընկերության Ամուլսարի ոսկու հանքի ծրագրից ձեր ներդրումները/ֆինանսավորումը»։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 14:33 Կոչ ենք անում չտրվել այս սադրանքին և չհավատալ սպառնալիքի տակ մեր հայրենակիցներից կորզված խոսքերին Այսօր, 14:24 «Միասին» շարժումը կոչ է անում ԱԺ ուժերին Փաշինյանին անվստահություն հայտնելու ԱԺ որոշման նախագիծ ներկայացնել Այսօր, 14:19 ՀԱՊԿ-ը Հայաստանի սահմանը մատնանշելու խնդիր ունի. Մարիա Կարապետյան Այսօր, 14:11 Աշոտ Նավասարդյանի հիշատակը վառ են պահում այն երիտասարդները, որոնց համար Արցախի էջը փակված չէ. Դանիելյան (Տեսանյութ) Այսօր, 14:05 Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում. Արթուր Աբրահամ Այսօր, 14:02 Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Այսօր, 14:00 IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում․ Լուսանկարներ Այսօր, 13:57 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը «Ակադեմիական քաղաք» ծրագիրը համարել է համարձակ, հավակնոտ և գրավիչ Այսօր, 13:55 Գերիների և անհետ կորածների ընտանիքները կշարունակեն ստանալ 300 հազար դրամ աջակցություն Այսօր, 13:52 Օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 8-10 աստիճանով Այսօր, 13:45 Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է Ստեփանակերտում մնացած հայերին Այսօր, 13:36 Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին Այսօր, 13:33 Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ (Տեսանյութ) Այսօր, 13:31 ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ Այսօր, 13:26 Հայաստանն այսօր գտնվում է բարդ, պատմական ժամանակաշրջանում և ոչ պակաս բարդ իրադարձությունների կիզակետում. ՀՀ նախագահ Այսօր, 13:22 Աշոտ Նավասարդյանը մեզ մի բան է պատգամել՝ ազատության, գաղափարի համար պայքարում, եթե նույնիսկ միայնակ մնաս, չպետք է նահանջես. Շարմազանով (Տեսանյութ) Այսօր, 13:15 Այսօր էլ Հայաստանում կան մարդիկ, ովքեր ՀՀ անկախության համար պայքարում են ու հալածվում «թուրք» իշխանությունների կողմից. Աննա Մկրտչյան (Տեսանյութ) Այսօր, 13:06 Թերությունները չշտկելու դեպքում լինելու է խիստ արձագանք․ Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Այսօր, 13:02 Շահրամանյան Սամվելը, կարծես, դրսևորում է գործակալական պահվածք. ՔՊ-ական Այսօր, 12:56 Սամբոյի աշխարհի գավաթն ամեն տարի կանցկացվի Հայաստանում Այսօր, 12:46 ՀՀ կառավարությունն ու միջազգային կազմակերպությունները դեռևս լրջագույն խնդիրներ ունեն Արցախի ժողովրդին վերաբերող որոշումների կայացման ներառականության հարցում. Արտակ Բեգլարյան Այսօր, 12:39 ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանն այցելել է ապագա Ակադեմիական քաղաքի տարածք․ Լուսանկարներ Այսօր, 12:36 Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի. Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն Այսօր, 12:27 ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը կազմակերպում է ընդունելություն Այսօր, 12:23 ՃԵ կանոնների խախտման տուգանքը 15 օրում վճարելու դեպքում 30% բոնուսային համակարգը կգործի ապրիլի 5-ից Այսօր, 12:20 Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ Այսօր, 12:18 Ամբողջ աշխարհի աչքի առաջ Հայաստանը վերածվում է կոլեկտիվ Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա Այսօր, 12:11 ՌԴ-ի հետ մնալով՝ կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին․ այլընտրանք չունենք․ Արամ Սարգսյան Այսօր, 12:03 Անդրանիկ Քոչարյանը ֆեյսբուքյան էջ է բացել, որ իր լուսանկարները և Փաշինյանի դավաճանական գործողություններն արդարացնող պատմական ձևախեղումների համար ևս մեկ հարթակ ունենա. Մանուկյան Այսօր, 11:55 Իրականում ի՞նչ է արել Չեմբեռլենը, որ այդպիսի նզովքի է արժանացել. կարճ՝ զոհաբերել է իր կյանքն ու ապագան, բայց Բրիտանական կայսրությունը փրկել է պարտությունից. ԱԺ ՊԱՀ Այսօր, 11:51 2024 թվականին Հայաստանում խմելու ջրի սակագինը չի բարձրանա Այսօր, 11:45 Հայաստանը 29,94 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի բնակչությանը (Տեսանյութ) Այսօր, 11:40 ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ (Տեսանյութ) Այսօր, 11:35 ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակներ անում են քայլեր, որոնք ապառնալիք են ստեղծում ՀՀ ազգային անվտանգության համար. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 11:28 Տավուշում մարդիկ զրկվելու են անվտանգ տեղաշարժվելու, հողեր մշակելու, եկամուտը վաստակելու հնարավորությունից Այսօր, 11:15 Կոտայքում «Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու մեջ Այսօր, 11:09 Բնակարանային ապահովման աջակցությունից կօգտվեն նրանք, ովքեր կդառնան ՀՀ քաղաքացի. հանդիպում՝ արցախցիների հետ Այսօր, 11:06 Եկել է քննադատված ու զրպարտված «նախկիններ»-ի կառավարման տարիներին երանի տալու ժամանակը․ Զաքարյան Այսօր, 10:55 Բրյուսելյան հանդիպումը պետք է կենտրոնանա Հայաստանի տնտեսական դիմակայունության վրա․ Միլլեր Այսօր, 10:42 Ակնկալում ենք Հայաստանի ղեկավարության քաղաքական սթափությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:30 Բլինքենը նույնպես կմասնակցի ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը Այսօր, 10:26 Արցախում շարունակում է մնալ 10-11 մարդ. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:23 ՀՀ-ն չի մասնակցում աշխատանքներին, բայց ՀԱՊԿ անդամակցության կասեցման հայտարարություն չի ստացվել. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Այսօր, 10:20 Երևանում թալանել են «Զիգզագ» խանութը. հափշտակել են 5 մլն 500 հազար դրամի բջջային հեռախոս Այսօր, 10:16 Ես հասկանում էի, որ ԼՂ-ն լուծարելու մասին փաստաթուղթն անօրինական էր, բայց դա արցախցիներին փրկելու միակ միջոցն էր. Սամվել Շահրամանյան Այսօր, 10:13 Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է Այսօր, 10:09 ՀՀ-ում կան փակ ճանապարհներ, իսկ Լարսը բաց է Այսօր, 10:04 Ավագ հինգշաբթի օրը պատկերն է արարչության հինգերորդ օրվա, երբ Արարիչը ստեղծեց ձկներին ու թռչուններին Այսօր, 10:00 «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանն էլի խաբեց քաղաքացիներին Այսօր, 09:58 «Փաստ». Փաշինյանը հորդորել է հնարավոր բոլոր տարբերակներով հերթական անգամ դեմոնիզացնել ընդդիմությանն ու «նախկիններին» Այսօր, 09:56 «Ժողովուրդ». Ինչու է քաոս տիրում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում Այսօր, 09:52 «Հրապարակ». Փաշինյանը զարմացել է, որ ժողովուրդն իրենց հանդուրժում է Այսօր, 09:49 «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ն պատրաստվում է Դիլիջանի պետական քոլեջը միավորել Դիլիջանի պետական բժշկական քոլեջի հետ Այսօր, 09:47 «Փաստ». Ինչու չի կազմակերպվել Վրաստանի վարչապետի հանդիպումը Ամենայն հայոց կաթողիկոսի հետ Այսօր, 09:45 «Ժողովուրդ». Գեներալ Մանվել Գրիգորյանի դատավոր դստերը քննչական կոմիտեն հարցեր է տվել Այսօր, 09:44 «Հրապարակ». «Օսկար» մրցանակաբաշխությունը մեկնաբանելու համար որքան գումար է վճարել Հ1-ը Այսօր, 09:40 «Փաստ». Ասֆալտը Նիկոլ Փաշինյանի իշխանության գաղափարաքաղաքական հենքն է Այսօր, 09:37 «Ժողովուրդ». Գուրգեն Արսենյանը կհեռանա ՔՊ-ից․ տևական ժամանակ է՝ լքել է Հայաստանը Այսօր, 09:34 «Հրապարակ». Ստորագրել պարտադրող գեներալները չկան. Փաշինյանը սեփական կամքով որոշել է հանձնել Տավուշի բնակավայրերը 27/03/2024 23:58 Էնքան դալբաբութ են, որ չէին հասկանում՝ ճյուղը, որի վրա նստած ենք, չկոտրեն. Սերգեյ Սարգսյան (Տեսանյութ) 27/03/2024 22:47 «Ճակատագրական չաթը»․ Ո՞ւմ կամ ինչի՞ պատճառով են ազատման դիմում գրել 4 դատավորները 27/03/2024 22:23 Մարդու առողջությունը մեծապես կախված է նրա կենսակերպից 27/03/2024 22:10 ՆԳՆ-ից բոնուսներ են խոստանում ապրիլի 5-ին և դրանից հետո կատարված իրավախախտումների համար 27/03/2024 21:51 Ուրսուլա Ֆոն դեր Լայեն-Էնթոնի Բլինքեն-Նիկոլ Փաշինյան հանդիպումը երրորդ կողմի դեմ ուղղված չէ․ ԱԳՆ խոսնակ 27/03/2024 21:36 Ռուսաստանում ահաբեկչության զոհերը 143-ն են, 5 երեխայի աճյուն է նույնականացվել 27/03/2024 21:22 Ինքնասպանություն Արագածոտնում 27/03/2024 21:10 Իշխանությանը 100 կետանոց պահանջագիր է ներկայացվել, ԱԺ-ի մոտ բողոքի ակցիաներ են լինելու 27/03/2024 20:52 Հայաստանն աշխարհի ամենաշախմատային երկիրն է․ Տերեխով 27/03/2024 20:35 Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն առաջարկում է ԱԺ-ում կազմակերպել լսումներ՝ իրենց բարձրացրած հարցերի շուրջ 27/03/2024 20:16 «Գոյ»-ի ստեղծագործական անձնակազմը դիմել է ոստիկանություն՝ բացելու դուռն ու ապահովելու իրենց մուտքը թատրոն․ մինչ այդ պետք է ապացուցեն, որ դուռը «Գոյ» թատրոնինն է 27/03/2024 19:56 Ամիլոիդոզ․ Կարող է սրտի հետ կապված հիվանդությունների պատճառ դառնալ 27/03/2024 19:42 Երեխա ունեցող ընտանիքներին 25 000 դրամի աջակցություն չի հատկացվում․ ՆԳՆ 27/03/2024 19:29 Ռուսաստանում փոխում են ՀԿ-ների հիմնադրման ու գրանցման կարգը՝ օտարերկրյա ազդեցություն թույլ չտալու համար 27/03/2024 19:11 Սասուն Միքայելյանի և Ռոմանոս Պետրոսյանի հակասությունները խորացել են 27/03/2024 19:01 Աֆրիկյան տարածաշրջանը մեր արտաքին քաղաքականության համեմատաբար նոր հեռանկարներ ունեցող ուղղություններից է․ Խաչատուրյան 27/03/2024 18:47 Միրզոյանը Արգենտինայի Պատգամավորների պալատի անդամներին հրավիրել է Հայաստան 27/03/2024 18:34 Մերձավորարևելյան տարածաշրջանի բոլոր խնդիրների պատճառը Իսրայելն է․ Իրանի նախագահ 27/03/2024 18:20 Սվաճյան փողոցի շենքերից մեկի մոտ սպանության փորձ է տեղի ունեցել 27/03/2024 18:07 Նրանք բանտարկված են, բայց ավելի ազատ են, քան նիկոլիզմի ռեժիմին ծառայողները․ Նրանք քաղբանտարկյալներ են 27/03/2024 17:56 Տավուշից տարածքներ զիջելով՝ իշխանությունը 30 տարուց ավելի ամրացված դիրքերը հետ է քաշում, երկիրն ավելի խոցելի դարձնում, որ սպառնալիքը գա նաև Լոռվա վրա․ Մանվել Եղիազարյան 27/03/2024 17:42 Թիվ 130 դպրոցի՝ յուրացումների մեջ մեղադրվող տնօրենն ազատվեց աշխատանքից 27/03/2024 17:36 Նիկոլի ԱԺ նախագահն ասում է՝ կասկածում եմ, որ եթե Թուրքիան հարձակվի, ռուս սահմանապահները մեզ կպաշտպանեն․ մի կողմ թողնենք՝ ռուսներն ինչ կանեն․ ի՞նչ արեցիք դուք, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա 27/03/2024 17:23 «Հարիվանշ Նարայանին իր աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին»․ ՀՀ ԱԺ 27/03/2024 17:15 Խոշոր վթար Քուչակ գյուղի մոտ․ Զոհ կա, վիրավորների մեջ երեխաներ են 27/03/2024 17:04 Ռուսական ուժի հեռացման դեպքում անխուսափելի կլինեն սահմանային միջադեպերն ու սադրանքները․ Սա չգիտակցելը նաիվություն է, դիտավորությամբ գործելը` սպառնալիք․ ԱԱԾ պահեստազորի սպաներ 27/03/2024 16:56 ԱԺ նախագահ կոչվածը հիմքեր է տալիս Ադրբեջանին՝ Հայաստանի վրա հարձակվելու. Գառնիկ Դանիելյան 27/03/2024 16:43 Միրզոյանն անդրադարձել է ՀՀ-Արգենտինա հարաբերություններին, քննարկվել է «Խաղաղության խաչմերուկը» 27/03/2024 16:37 Crocus City Hall-ում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 140-ի 27/03/2024 16:28 Բարեգործական ընթրիք. «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» 27/03/2024 16:16 Երկարաձգվել է արտադպրոցական հաստատությունների կամավոր ատեստավորման հայտերի ընդունելության ժամկետը 27/03/2024 16:00 ՀՀ-ն չի միացել ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ «Կրոկուս Սիթի Հոլ»-ում ահաբեկչությունը դատապարտող հայտարարությանը 27/03/2024 15:55 Ադրբեջանի հավաքականը հրաժարվել է գալ Երևան 27/03/2024 15:45 ԵՄ-ի մասով դեռ շատ անելիք ունենք, որպեսզի Թուրքիայի կամ Վրաստանի նման տարիներով չսպասենք. Սիմոնյան 27/03/2024 15:41 Մահացել է Արարատ Զուրաբյանի դուստրը 27/03/2024 15:38 Ճանապարհների կարկատանները ոչ այդքան շինարարի մեղքով են, որքան մեքենաների ծանր բեռների. Գնել Սանոսյան 27/03/2024 15:25 Ես չեմ բացառում, որ եթե այդ գյուղերը չհանձնվեն, Ադրբեջանը կհարձակվի, ինչի չէ որ. Սիմոնյան 27/03/2024 15:19 Ես շատ խիստ կասկած ունեմ, որ եթե Թուրքիան հարձակվի ՀՀ-ի վրա, ռուս խաղաղապահները պաշտպանելու են մեզ. ԱԺ նախագահ 27/03/2024 15:09 Տավուշի հատվածում կան հողեր, որ, ըստ այդ քարտեզների, ենթադրվում է՝ պետք է վերադարձվեն մեզ. Սանոսյան (Տեսանյութ) 27/03/2024 14:58 Շատ մանրամասներ դժվար կարողանամ ասել, թե կոնկրետ երբ կավարտվի Շուռնուխում տների կառուցումը. Գնել Սանոսյան 27/03/2024 14:55 Պահ եղավ, երբ ադրբեջանցի գործընկերն ինչ-որ բան ասաց, ես նույնիսկ կարիք չունեի դրան պատասխանելու. դա արեցին ԵՄ ներկայացուցիչներն ու փորձագետները. Սիմոնյան