«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագծով մենք զբաղվում ենք ամենաքիչը 9 տարի, ծախսվել է 1600 եվրո. Աշոտ Մելիքյան

30/08/2019 17:28

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի նախագծով մենք զբաղվում ենք ամենաքիչը 9 տարի, ծախսվել է 1600 եվրո. Աշոտ Մելիքյան


Aysor.am-ի զրուցակիցն է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ղեկավար Աշոտ Մելիքյանը:

- Պարոն Մելիքյան, «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ` ահազանգելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրենքի նախագծի վտանգների մասին: Նախագիծը նախատեսում է, որ ներկայիս հանրային մուլտիպլեքսից կարող են օգտվել միայն հանրային հեռուստաընկերության 5 ալիքներ: Ո՞րն է պատճառը, որ հիմա է նախագիծը դրվել շրջանառության մեջ: Արդյոք կա՞ հանրային պահանջ, ո՞րն է այս հրատապության պատճառը:

- Բանն այն է, որ Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքը շատ հրատապ է դարձել այն պարզ պատճառով, որ 2020 թվականի դեկտեմբերին և 2021 թվականի հունվարին սպասվում են մրցույթներ, և ակնկալվում է, որ այդ մրցույթների միջոցով լիցենզավորման նոր գործընթաց տեղի կունենա։ Մենք գիտենք, թե ինչպես են անցել այդ մրցույթները 10 տարի առաջ, և որ այդտեղ շատ մեծ քաղաքական ենթատեքստ կար։ Այդ մրցույթները մեծ սուբյեկտիվիզմի տեղ ունեին և անարդար էին իրենց էությամբ։ Սա ոչ միայն մեր, այլ նաև միջազգային մի շարք կազմակերպությունների գնահատականն է։

Որպեսզի լիցենզավորման՝ իր դարն ապրած կարգը բացառվի, մենք առաջարկել ենք, որպեսզի պարզեցված ընթացակարգ լինի։ Այս ճանապարհը տանում է դեպի մեդիա ոլորտում հարաբերությունների ազատականացում։ «Մեդիա պաշտպանի» հայտարարությունում ճիշտ հակառակն է ասվում։ Ըստ երևույթին՝ այնտեղ կամ չեն տիրապետում իրականությանը կամ էլ միտումնավոր խեղաթյուրում և հասարակությանը թյուրիմացության մեջ են գցում։

Մենք ընտրել են ամենաճիշտ մոտեցումը և լիցենզավորման փոխարեն առաջարկում ենք շատ ավելի պարզ՝ հեղինակազորման գործընթաց. մի քանի փաստաթղթերի ներկայացումից հետո Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը պետք է դիտարկի այդ հայտը և հեղինակազորելու համար վկայական տա։ Դրանից հետո այդ հեռուստաընկերությունն ինքն է ընտրում՝ որ միջոցներով պետք է հեռարձակվի՝ եթերային, կաբելային, արբանյակային, մոբիլ ցանցով և այլն։ Այնպես որ, այս մոտեցումն անկյունաքարային փոփոխություն է մտցնում և մեծ հաշվով արմատական բարեփոխումների հիմք ստեղծում։

- Հնարավո՞ր եք համարում մասնավոր մուլտիպլեքսի ի հայտ գալը: Չէ՞ որ դա կապված է հսկայական ֆինանսական խնդիրների հետ: Եվ, եթե որևէ մեկը ներդրում չանի, ի՞նչ է լինելու մասնավոր հեռուստաընկերությունների ճակատագիրը, փակվելու՞ են:

- Ինչ վերաբերում է մասնավոր մուլտիպլեքսորներին, գործող օրենքն ուղղակի խայտառակություն է՝ այն առումով, որ որևէ հեռանկար չի ստեղծում Հայաստանում մասնավոր մուլտիպլեքս ստեղծելու համար։ Նախ, օրենքը նախատեսում է, որ դա ամբողջությամբ պետք է լինի սեփականություն, այսինքն՝ բացառվում է որևէ վարձակալություն։ Այն պետք է ընդգրկի ամբողջ երկրի տարածքը, բացի այդ՝ նախատեսում է 100 միլիոն դրամի պետական տուրք։ Գործող օրենքի այս վատ պայմանների պատճառով մեզնում արդեն 4-րդ մրցույթն է հայտարարվում, և որևէ հայտատու Հանձնաժողովին չի ներկայացնում իր առաջարկը։ Ինչո՞ւ. որովհետև տուրք է տրված միայն խոշոր բիզնեսին, և այդ բիզնեսը հիմնելու համար նորմալ նախադրյալներ չկան։ Մենք մեր օրենքի նախագծում նախատեսում ենք, որ մասնավոր մուլտիպլեքսները կարող են լինել մեկ կամ մի քանի համայնք ընդգրկող։ Դա կարող է լինել փոքր բիզնես։ Մեկ կամ մի քանի մարզ ընդգրկող, այսինքն՝ կարելի է միջին բիզնես զարգացնել և կարելի է նաև խոշոր բիզնես սկսել՝ ընգրկելու ամբողջ երկիրը։

Մարզերում մենք ունենք հեռուստաընկերություններ, որոնք պատրաստ են սեփական միջոցներով փոքր մուլտիպլեքսներ ստեղծել և ներգրավել թվային հեռարձակման մեջ։ Նախորդ իշխանության օրոք թվային հեռարձակումն այնքան վատ է իրականացվել, որ մարզային շատ հեռուստաընկերություններ ուղղակի դուրս են մնացել այդ գործընթացից։ Մի շատ տարօրինակ որոշում էր կայացվել, որ յուրաքանչյուր մարզում պետք է լինի ընդամենը մեկ թվային հեռարձակում իրականացնող հեռուստաընկերություն։ Այս իրավիճակը փոխելու, մասնավոր մուլտիպլեքսը Հայաստանում զարգացնելու համար շատ հրատապ է նոր օրենքի նախագիծը քննարկելը։ Մենք համոզված ենք, որ եթե նորից հին օրենքով մրցույթներ անցկացվեն, դա կարող է հեռարձակման ոլորտում շատ ծանր հետևանքների հանգեցնել։

Ինչ վերաբերում է հարցի այն հատվածին, թե ի՞նչ է լինելու մասնավոր հեռուստաընկերությունների ճակատագիրը, ապա այս օրենքի նախագծի  համատեքստում ոչ մի հեռուստաընկերություն չի կարող փակվել այն պարզ պատճառով, որ բոլորի համար ստեղծվում են հավասար մրցակցային պայմաններ։ Մենք կարծում ենք, որ որևէ մասնավոր հեռուստաընկերություն, օգտվելով օրենքի նախագծի անցումային դրույթներից, կկարողանա սահուն անցում կատարել դեպի մասնավոր մուլտիպլեքս։

- Պարոն Մելիքյան, նախագիծը նախատեսում է, որ մուլտիպլեքսի լիցենզավորման գործառույթը տրվում է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին, որի անդամները տեխնիկական և ֆինանսական գիտելիքներ չունեն, ստեղծագործական ոլորտի մարդիկ են: Այդ դեպքում ինչպե՞ս են կողմնորոշվելու որոշում կայացնելիս:

- Շատ տեղին հարց է, որի շուրջ մենք բուռն քննարկումներ ենք ունեցել։ Օրենքի նախագծում այդ հարցը շատ հստակ լուծված է, ուղղակի «Մեդիա պաշտպանը» չի ցանկացել նկատել կամ միտումնավոր չնկատելու է տվել։ Իրականում Հանձնաժողովն այդ առաջարկը տալու է փորձաքննության, այսինքն՝ պետք է մասնագիտական կառույց ներգրավի, և նրա հետ պայմանագիր կնքվի։ Պետք է փորձաքննություն անցկացվի, որի արդյունքների հիման վրա էլ իրենք կկարողանան որոշում կայացնել՝ տրամադրել լիցենզիա, թե ոչ։ Նախատեսվում են նաև հանրային լսումներ, դա պետք է բաց գործընթաց լինի։  Ե՜վ շահառուները, և՜ անկախ փորձագետներն իրենց տեսակետները կհայտնեն, այնպես որ դա չի լինելու միայն Հանձնաժողովի մենաշնորհը։

- Իսկ ինչո՞ւ նախագծի ստեղծմանը չեն մասնակցել հեռուստատեսության ոլորտի ներկայացուցիչներ` խմբագիրներ, սեփականատերեր:

- Հիմնական սկզբունքները, որոնք դրված են օրենքի նախագծի հիմքում, բազմիցս քննարկման առարկա են դարձել, տարբեր սեմինարների, կլոր սեղանների ժամանակ մենք դրանք քննարկում էինք, բայց, ցավոք, հեռուստաընկերությունների ղեկավարները սովորաբար այդպիսի քննարկումների չեն ներկայանում։ Նրանք իրենց բոլոր հարցերը լուծել են կաբինետային հանդիպումների ժամանակ, իրենց «դաբրոն» ստացել են Բաղրամյան 26-ում։ Այսինքն՝ եթե իրենք ինչ-որ խնդիր են ունեցել և ցանկացել են օրենսդրական փոփոխություններ իրականացնել, շփվել են իշխանությունների հետ և իշխանությունների հետ են այդ ամենն արել։

Համապետական սփռման հեռուստաընկերությունները երբեք չեն մասնակցել մեր կազմակերպած քննարկումներին, դա ավելորդ են համարել։ Բայց դա ամենևին չի նշանակում, որ մենք նեղացածի կեցվածք պետք է ընդունենք։ Մենք պատրաստ ենք առաջարկություններ ստանալ։

- Պարոն Մելիքյան, արդյոք արտասահմանյան փորձագետներ մասնակցե՞լ են նախագծի ստեղծմանը, դրամաշնորհային ֆինանսական միջոցներ ներգրավվա՞ծ են եղել նախագծի պատրաստմանը: Եթե այո, ովքե՞ր են դոնորները:

- Այս օրենքի նախագծով մենք զբաղվում ենք ամենաքիչը 9 տարի։ Մեզ միշտ հետաքրրքել են հեռարձակման ոլորտի օրենսդրական կարգավորումները և այն, որ այդ կարգավորումները լինեն միջազգային չափանիշներին համապատասխան։ Պետք է նշեմ, որ այս օրենքի նախագիծը միջազգային փորձաքննություն առայժմ չի անցել, բայց նախատեսում ենք, որ այն պետք է անցնի ԵԱՀԿ-ի, և Եվրոպայի խորհրդի փորձաքննությունը։ Այնպես չէ, որ մենք ուզում ենք, որ այն միանգամից անցնի ԱԺ-ում։

Բայց քանի որ «Մեդիա պաշտպանի» հայտարարության մեջ էլ փողերի մասին խոսք է գնում, ուզում եմ ասել, որ այդ կազմակերպությունը դա շատ վատ ենթատեքստով է ներկայացնում։ Մինչդեռ ես շատ լավ գիտեմ, որ «Մեդիա պաշտպանն» ինքն էլ բազմաթիվ դրամաշնորհներ է ստացել։ Ի՞նչ է, երբ ինքը դրամաշնորհներ էր ստանում, կատարում էր այն պատվերները, որոնք իրեն տալիս էին դոնորնե՞րը։

Եթե որևէ մեկին հետաքրքրում է, թե որքան գումար է ծախսվել այս օրենքի նախագծի վրա, ապա պատասխանում եմ՝ 1600 եվրո։ Գումարը ծախսվել է հանդիպումների, սրահներ վարձակալելու համար։

Թեմայի վերաբերյալ Aysor.am-ի հարցազրույցը Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանի հետ կարդացեք ԱՅՍՏԵՂ:

Նշենք, որ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի (ՀՌԱՀ) նախագահ Տիգրան Հակոբյանը հրաժարվեց պատասխանել Aysor.am-ի հարցերին:

Հեղինակ՝ Անի Ղազարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 10:33 Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվել է ՀՀ Սահմանադրությունը ԼՂ-ի մասով փոխելու պահանջներից․ Sputnik Արմենիա Այսօր, 10:28 Փաշինյանի վերջին այցը Տավուշ նպատակ ուներ «սրբագրելու» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները. Աբրահամյան Այսօր, 10:16 «Եթե գոյաբանական մարտահրավերների առջեւ կանգնած երկրի ղեկավարը ժամանակ ունի զննել կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաեւ հրթիռները «զննելու» համար»․ Ի՞նչ է առաջարկում Տոնոյանը Փաշինյանին Այսօր, 10:09 Լարսը բաց է, բայց ՀՀ-ում կան փակ ավտոճանապարհներ Այսօր, 10:02 «Ժողովուրդ». «Գործ տալու» համար ստեղծված էլեկտրոնային համակարգի ծառայության վճարը կազմել է 46 մլն 236 հազար դրամ Այսօր, 10:01 «Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը Այսօր, 09:55 «Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է Այսօր, 09:50 «Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները Այսօր, 09:47 «Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին Այսօր, 09:46 «Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում Այսօր, 09:44 «Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել Այսօր, 09:38 «Ժողովուրդ». ՀՀ-ում դպրոցներ, իհարկե, կառուցվում-վերանորոգվում են, սակայն նաև փակվում են, լուծարվում և շենքերը՝ վաճառվում 18/04/2024 22:54 Մուկոզիտ. Ինչպես բուժել բերանի խոցերը 18/04/2024 22:40 Մարզերում անձրև ու ամպրոպ է սպասվում, նաև քամու ուժգնացում 18/04/2024 22:23 Մահվան ելքով վրաերթ Արաբկիր վարչական շրջանում․ վարորդը դիմել է փախուստի 18/04/2024 22:12 Ավտոտնակ է այրվել Տիգրան Մեծի պողոտայում 18/04/2024 22:06 Հրդեհ Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում․ ջերմահարվել են ծառեր, կրակի մարմանը ներգրավվել են անտառտնտեսության աշխատակիցները 18/04/2024 21:56 Ջո Բայդենը հայտարարել է, որ իր քեռին մարդակերների զոհ է դարձել Նոր Գվինեայում 18/04/2024 21:39 ՔՊ-ի նիստ էր․ մասնակիցների հարցերին պատասխանել է Արմեն Գրիգորյանը 18/04/2024 21:18 Ինչ ավերածություններ են տեղի ունեցել Թուրքիայում՝ այսօր գրանցված երկրաշարժից 18/04/2024 21:10 ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան 18/04/2024 20:55 Բրիտանիայում հայտարարել են, թե Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը վտանգ է ներկայացնում իրենց համար 18/04/2024 20:40 Հակամարտությունների գոտիներում օտարերկրյա ռազմական ներկայության ընդլայնումը կարող է հանգեցնել էսկալացիայի․ ՌԴ ԱԳՆ 18/04/2024 20:28 Մարմնամարզիկ Արթուր Դավթյանն աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ փուլում է 18/04/2024 20:14 Ադրբեջանը ոչնչացնում է հայկական պատմական հետքն օկուպացված Արցախում․ քանդել է Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին՝ «Կանաչ ժամը» 18/04/2024 20:01 Իզոսերոլոգիական հետազոտություններ․ Որ դեպքերում են արվում և ինչով են կարևոր 18/04/2024 19:48 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Թուրքիայի հյուսիսում 18/04/2024 19:41 Անհապաղ ազատ արձակել «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին, ովքեր ազատազրկվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար․ Լրագրողների եվրոպական ֆեդերացիա 18/04/2024 19:32 Փաշինյանը գերմանական Fichtner-ի ներկայացուցիչների հետ է հանդիպել 18/04/2024 19:21 Արմեն Գրիգորյանն ու Բրիս Ռոքֆոյը ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հանդիպումն են քննարկել 18/04/2024 19:08 Բոլորին շնորհակալություն․ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար հայտարարված դրամահավաքն ավարտվեց, անհրաժեշտ գումարը հավաքվեց 5-6 ժամում 18/04/2024 18:52 Իրական Հայաստանը Հայկական լեռնաշխարհն է՝ իր բնական, աստվածատուր սահմաններով. Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյան 18/04/2024 18:37 Զառա Արամյանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են հիվանդասենյակ 18/04/2024 18:23 Փաշինյանը Բրիս Ռոքֆոյի հետ քննարկել է Հայաստան-Եվրամիություն համագործակցությանը վերաբերող հարցեր 18/04/2024 18:11 «Պատճառները աշխարհաքաղաքական են»․ Բեգլարյանը՝ Արցախից ռուս խաղաղապահների հեռանալու մասին 18/04/2024 17:56 Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է, բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է․ ԱԳՆ խոսնակ 18/04/2024 17:41 Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն Իսրայելին զգուշացրել է՝ հարկ եղած դեպքում կհարվածի նրա միջուկային օբյեկտներին 18/04/2024 17:29 13 կգ քաշով տարբեր տեսակի թմրամիջոցների մաքսանենգության փորձ է արվել 18/04/2024 17:18 Քաղաքացիական հասարակությունը չի հասցնում արձագանքել ոստիկանության բռնության դեպքերին. ՀԿ նախագահ 18/04/2024 17:07 13-ամյա աղջկա նկատմամբ սեռական բռնություն կատարած 74-ամյա և 66-ամյա տղամարդկանց մեղադրանք է առաջադրվել 18/04/2024 16:55 Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով 18/04/2024 16:44 Սամվել Վարդանյանի խոշտանգման դեպքի հետևում քաղաքական իշխանությունն է կանգնած. Փաստաբան 18/04/2024 16:38 Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդությունը դատարանը մերժեց 18/04/2024 16:35 «Բարեփոխումներն անձնագրային ոլորտում» թեմայով աշխատաժողով է տեղի ունեցել. կարևորվել է անձնագրային ծառայությունների թվայնացման գործընթացը 18/04/2024 16:25 Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական հարաբերությունները դարերի պատմություն ունեն. Հայկ Կոնջորյան 18/04/2024 16:16 Ռուսաստանն արդեն պարտվել է ավելի նշանակալից պատերազմում՝ աշխարհին ցույց տալով ձեր դաշինքի «հուսալիությունը», ճանապարհ բացել և ոգեշնչել պանթուրքիստական շարժմանը․ Վազգեն Մանուկյանի նամակը՝ Զատուլինին 18/04/2024 16:08 ՀՀ սահմաններում փաստացի գտնվող որևէ տարածք չհանձնել՝ հռչակելով ադրբեջանական ու լեգիտիմացնելով Ադրբեջանի կեղծ պահանջատիրությունը. Մայր Աթոռ 18/04/2024 15:54 «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա ծեծի ենթարկել․ ֆեդերացիայի նախագահը տեղափոխվել է հիվանդանոց 18/04/2024 15:47 44-օրյա պատերազմում վիրավորված Մանվել Հակոբյանը Հունաստանում բուժում կստանա. կառավարությունը կփոխհատուցի ծախսերը 18/04/2024 15:30 Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում 18/04/2024 15:13 Հարություն Միքայելյանը նշանակվել է ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնի պետ 18/04/2024 15:03 Չինաստանն աջակցում է «Խաղաղության խաչմերուկի» իրագործմանը և համագործակցության հնարավորություն է տեսնում «Գոտի և ճանապարհ» ծրագրի շրջանակներում. Չեն Ժուն՝ Արշակյանին 18/04/2024 14:51 Արթիկում 16-ամյա պատանին դանակահարել է 45-ամյա համաքաղաքացուն 18/04/2024 14:46 Վարդենիսում 13-ամյա աղջկա են բռնաբարել. աղջկա վիճակը ծանր է 18/04/2024 14:39 Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը 18/04/2024 14:28 Արևմուտքը ոչնչացնում է Հայաստանում ազգային ամեն ինչ. Հայաստանին վերապահված է միայն գործիքի դեր. ՌԴ ԱԳՆ 18/04/2024 14:22 «Կանցավիկների իշխանությունը». Վազգեն Սաղաթելյանի հոդվածը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից 18/04/2024 14:12 Ոստիկանությունում բռնություններ չկան. Երևանի ոստիկանապետ 18/04/2024 14:05 Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանքի է սպասում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ «ռազմաքաղաքական համաձայնագրերի» վերաբերյալ. Զախարովա 18/04/2024 13:48 Սամվելի 7 մլն դրամ գրավի գումարը հավաքելու համար ունենք ընդամենը 2 օր. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 13:32 ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ 18/04/2024 13:20 Լիտվան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունների սերտացման հարցում 18/04/2024 13:18 Այսօր հայտարարել եմ գործադուլ, բոլորդ էլ կարող եք այդ քայլին գնալ. Ակցիայի մասնակից (Տեսանյութ) 18/04/2024 13:14 Մենք հստակ վերլուծել ենք անցած 4 տարիների մեր սխալները. ստիպված ենք կանգնեցնել այս ապահայկական գործընթացը. Չախալյան (Տեսանյութ) 18/04/2024 13:08 Լիլիթ Հովհաննիսյանը երկրպագուներին է ներկայացրել իր նոր՝ «Ուշ ա» տեսահոլովակը 18/04/2024 13:00 Անմոռանալի հույզեր… ․ այն ամենն, ինչ կմնա ԴԴՏ-ի երևանյան համերգից հետո 18/04/2024 12:55 Սամվել Վարդանյանը ճանաչվել է տուժող․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից 18/04/2024 12:47 Մեկ տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից 18/04/2024 12:40 Փաստորեն, էս իշխանության համար բանտում պահվող քաղաքական բանտարկյալների լիմիտը 5-ն է. Աթանեսյան 18/04/2024 12:34 Խոշտանգման մասով նախաձեռնվել է քրեական վարույթ, Սամվելը վաղը հրավիրվել է հարցաքննության. Ռուբեն Մելիքյան 18/04/2024 12:30 Մեր պայքարը ՀՀ տարածքային ամբողջականության պահպանման համար է. Չախալյանն առաջարկեց ակցիան սկսել աղոթքով (Տեսանյութ) 18/04/2024 12:20 Բագրատունյաց և Արտաշիսյան փողոցների միջանկյալ բակում ապամոնտաժվում է 22 ավտոտնակ 18/04/2024 12:17 Վերանայվելու են տեսալսողական հաղորդումների տեխնիկական չափանիշները. Քննարկում՝ ԲՏԱՆ-ում 18/04/2024 12:16 36 կգ քաշով ոսկյա ձուլակտորների և 293 միլիոն ռուբլու հափշտակության վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 12 անձի նկատմամբ, 5-ը կալանավորվել են 18/04/2024 12:14 «Էրեբունի» օդանավակայան տանող ճանապարհին մեքենա է այրվել 18/04/2024 12:12 Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան 18/04/2024 12:04 Վահան Կոստանյանը հանդիպել է Սաուդյան Արաբիայի տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալի հետ 18/04/2024 11:59 «Համալսարանը դուրս բերեցինք ճգնաժամից». Դավիթ Գյուրջինյանը նշանակվեց Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր (Տեսանյութ) 18/04/2024 11:54 ԱՄՆ Կոնգրեսի անդամը կարևորում է ԼՂ տեղահանվածներին օժանդակության ընդլայնումը և Ադրբեջանին օգնության կրճատումը 18/04/2024 11:49 Այսուհետ թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել հնարավոր չի լինի 18/04/2024 11:41 Մինչև վերջ պայքարելու ենք այս վարչախմբին հեռացնելու համար. Հովհաննես Շահինյան 18/04/2024 11:39 Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը 18/04/2024 11:34 Խաղաղապահների կարիքն այլևս չկա, քանի որ ոչ ոք չի վիճում այն ​​փաստի հետ, որ «Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին». Պետդումայի պատգամավոր 18/04/2024 11:30 Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ 18/04/2024 11:28 Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 500 ուսուցիչներ արդեն աշխատանքի են անցել Հայաստանում 18/04/2024 11:15 Նիկոլ Փաշինյանը մեզ ասել է` Խրեմլու գյուղը տալու եմ և վերջ. Հրապարակ 18/04/2024 11:08 Արարատ Միրզոյանն ու Սաուդյան Արաբիայի Էկոնոմիկայի և պլանավորման նախարարը քննարկել են տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր 18/04/2024 11:02 Կոտայքում «Volkswagen»-ը գլխիվայր շրջվել է. կա զոհ և վիրավոր, նրանց գյուղացիները հայտնաբերել են ավտոմեքենայից 20 մետր հեռավորության վրա 18/04/2024 10:56 Տավուշում դելիմիտացիայի արդյունքում կլինեն լրջագույն խնդիրներ՝ սկսած անվտանգության բացակայությունից 18/04/2024 10:44 Ռուսաստանի քաղաքականությունը Հրվ․ Կովկասում բերեց նրան, որ ՌԴ ազդեցությունը սկսեց թուլանալ, իսկ թուրքական ներկայությունն աճեց․ Տիգրան Աբրահամյան 18/04/2024 10:38 Մեզ համոզում էին՝ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, ապա Սկանդինավյան խաղաղապահը կգա, սպասում ենք. Մարուքյան 18/04/2024 10:34 Երևանի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրից 235,8 քմ մակերեսով տարածքը սեփականության իրավունքով կփոխանցվի ՀՀ-ին 18/04/2024 10:28 ԱՄՆ-ն չի տեսել որևէ վկայություն, որ ՌԴ զինծառայողները ներդրում ունենան Հրվ. Կովկասում խաղաղ իրավիճակի հաստատման հարցում. Պետդեպը՝ խաղաղապահների դուրսբերման մասին 18/04/2024 10:20 Պիտի ասեք՝ վա՛յ, ինչ լավ ա, որ 50 մետր այն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ Կիրանցում 18/04/2024 10:17 «Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին 18/04/2024 10:09 «Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին 18/04/2024 10:07 «Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին 18/04/2024 10:05 «Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին 18/04/2024 10:03 «Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից 18/04/2024 10:01 «Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը