30/08/2019 10:50
Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ Սևանա լճից բաց ենք թողել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր. Փաշինյան
Ֆեյսբուքյան իր էջում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է Սևանա լճից ջրառի վերջին տվյալները:
«Ըստ այդմ՝ ս/թ օգոստոսի 26-ի դրությամբ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բաց ենք թողել 45 միլիոն 616 հազար խորանարդ մետրով պակաս ջուր:
Ամեն ինչ գնում է նրան, որ այս տարի Սևանից օրենքով նախատեսվածից ավել ջրառ չի իրականացվի և Սևանի մակարդակը տեսանելիորեն կսկսի բարձրանալ»: