31/08/2019 13:53
Սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:30-ից 14:00-ը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես, որի ժամանակ ներկայացվելու են նաև սեփական արտադրության նոր զինանմուշներ։
Վերածննդի հրապարակում բացազատվելու է նաև դաշտային խոհանոց՝ հնարավորություն ընձեռելով համտեսել զինվորական ճաշ: