02/09/2019 17:46
Սարավանի բնակիչներին հետաքրքրում է` ինչու՞ է կառավարությունը ձգձգում Ամուլսարի հարցի որոշումը (Տեսանյութ)
Ամուլսարի հարակից Սարավան համայնքը դատարկվում է, բնակիչներին հետաքրքրում է՝ ինչո՞ւ է կառավարությունը ձգձգում հարցի որոշումը և ովքե՞ր են կանգնած ճանապարհը փակողների հետևում։
«Տարի երկու ամիս առաջ գյուղի վիճակը շատ լավ էր, որտև մարդիկ աշխատանք ունեին, երիտասարդությունը երևում էր, հիմա կարողա գյուղով ման գաս հատուկենտ մարդ երևա, սաղ փախան գնացին», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ամուլսարի հարակից Սարավան համայնքի բնակիչներից մեկը:
Նա պնդեց՝ իրականությանը չեն համապատասխանում պնդումներն այն մասին, որ ջերմուկցիները դեմ են հանքի շահագործմանը.
«Էդ ո՞վ ա գիժ, որ իրա տնից գնա դուրս ապրի, փող ուղարակի, որ իրա ընտանիքն ապրի, բայց որ գործը տեղում ա՝ չուզի: Տենց մարդ չկա», - ասաց նա:
Վերջինս նշեց, որ նախկին մարզպետներից երկուսը ժամանակին պնդում էին, որ հանքի շահագործումը նոր աշխատատեղեր է բացելու, մինդչեռ հիմա հակառակ միտք են արտահայտում.
«Էդ իրանց ասածները մոռանո՞ւմ են: Եթե սխալ էր, ինչի՞ էդ ժամանակ թողին աշխատենք», - նշեց վերջինս:
Բնակիչները նշեցին, որ հանքի շահագործման հետաձգման տակ քաղաքական խնդիրներ են տեսնում:
Մանրամասները՝ տեսանյութում: