04/09/2019 13:08
Արսեն Թորոսյանն՝ իր հրաժարականի մասին (Տեսանյութ)
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել:
Aysor.am-ի հարցին՝ հնարավո՞ր է հրաժարական տաք, պարոն Թորոսյան, բոլորը պահանջում են ձեր հրաժարականը, նախարարն արձագանքեց. «Բոլո՞րը: Չեմ տեսել, ճիշտն ասած, պահանջողներին»:
Հիշեցնենք, երեկ Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ ուշագրավ միջադեպ գրանցվեց։ Երբ ուռուցքաբան, արյունաբան, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Գևորգ Թամամյանը մտավ ասուլիսի դահլիճ և ցանկացավ հարցեր ուղղել նախարարին, Արսեն Թորոսյանն անակնկալ ձևով ընդհատեց ասուլիսն ու փախուստի դիմեց սրահից։
Հիշեցնենք, որ Թամամյանն օրերս հրաժարական էր ներկայացրել Առողջապահության նախարարի խորհրդականի պաշտոնից՝ Արսեն Թորոսյանին մեղադրելով պոպուլիզմի ու առողջապահության ոլորտը ձախողելու մեջ: