Արման Բաբաջանյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից

06/09/2019 13:59

Արման Բաբաջանյանը դուրս է գալիս «Լուսավոր Հայաստան» խմբակցությունից


ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ լքում է «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը։ Նա, մասնավորապես, գրել է.

«Ի ՊԵՏՍ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ

2018 թվականի թավշյա հեղափոխությունը Հայաստանում առաջացրեց միանգամայն նոր իրավիճակ պետության ու հասարակության կենսագործունեության բոլոր ոլորտներում: Ավելի քան երկու տասնամյակ երկրում գործած ավտորիտար իշխանությանը փոխարինելու եկավ ժողովրդի աննախադեպ բարձր վստահությունը վայելող, ամբողջությամբ ժողովրդավարական իշխանություն: Հեղափոխությանը հաջորդած առաջին կես տարվա ընթացքում, սակայն, Հայաստանի քաղաքական դաշտն ու քաղաքական կյանքը գտնվում էին դեֆորմացված, դեգրադացված իրավիճակում, քանի որ մի կողմից՝ գործում էր ժողովրդի վստահությունը վայելող գործադիր իշխանություն, մյուս կողմից՝ ապoրինի ընտրություններով ընտրված, հասարակական տրամադրությունների ու սպասումների հետ որևէ աղերս չունեցող խորհրդարան: Թվում էր, թե այդ քաղաքական կազուսը կհանգուցալուծվի 2018 թվականի խորհրդարանական ընտրություններով, սակայն այդ ընտրություններն ընդամենը նոմինալ առումով փոխեցին քաղաքական ստատուս քվոն՝ քաղաքականության բովանդակությունը թողնելով անցյալի իներցիայի ճիրաններում:

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ

Թավշյա հեղափոխության հիմքում ընկած էր առաջին հերթին նախորդ ավտորիտար համակարգի դեմ պայքարն ու որպես դրա հետևանք՝ ժողովրդավարության, հիմնարար իրավունքների ու ազատությունների հաղթանակը: Հեղափոխությունը՝ որպես ակտ, լուծեց այդ խնդիրը: Դրան, սակայն, պետք է հաջորդեր պետության ու հասարակական կյանքի բովանդակության փոփոխությունը, այնպիսի փոփոխությունը, որն այդ բովանդակությունը կհամապատասխանեցներ հեղափոխությանն ու նրա հռչակած արժեքներին և գաղափարներին: Դրա համար անհրաժեշտ էր առաջին հերթին քաղաքական համակարգի, քաղաքական կյանքի ու հարաբերությունների վերափոխում ու հեղափոխականացում: 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչպես նշեցի, այդ խնդիրը լուծեցին միայն նոմինալ առումով. «Իմ քայլից» բացի՝ խորհրդարան անցան «Բարգավաճ Հայաստանն» ու «Լուսավոր Հայաստանը»՝ կազմավորելով խորհրդարանական կառավարման կարգ ունեցող Հայաստանի նոր Ազգային ժողովը:

Ընտրություններին հաջորդած ամիսները, սակայն, ցույց տվեցին, որ նոր խորհրդարանը նոր է միայն ֆորմալ առումով, այն ամբողջությամբ կտրված է նոր Հայաստանի օրակարգից, նոր Հայաստանի իրողություններից ու մարտահրավերներից: Ասվածը վերաբերում է ինչպես իշխանական «Իմ քայլը» խմբակցությանը, այնպես էլ «Բարգավաճ Հայաստանին» ու «Լուսավոր Հայաստանին»: Իշխող «Իմ քայլը» խմբակցությունը պետության ու հասարակության համար նշանային մի քանի իրադարձություններում (Սահմանադրական դատարանի շուրջ ճգնաժամ, Ամուլսարի խնդիր, Ստամբուլյան կոնվենցիա և այլն) ցույց տվեց իր կատարյալ անգործունակությունն ու անհամարժեքությունը: Նշված և մի շարք այլ խնդիրների ինստիտուցիոնալ, համակարգային պատճառը հենց խորհրդարանական իշխող խմբակցության ոչ համարժեք վարքագիծն է ու այսօրվա քաղաքական իրողություններին ու մարտահրավերներին անհաղորդ լինելու իրողությունը: Նույն այս և էլի մի շարք խնդիրներում կատարյալ անհամարժեք վարքագիծ է դրսևորել նաև խորհրդարանական ընդդիմությունը՝ ի դեմս «Բարգավաճ Հայաստանի» ու «Լուսավոր Հայաստանի»: Մենք ընդդիմության կողմից չենք տեսել ստեղծարարություն, նախաձեռնողականություն ու նորարարություն: Ընդդիմությունը ձախողել է իշխանությունից ավելի լավը լինելու, ապագայի հույսի իր առաքելությունը, ինչպես որ ձախողել է իշխանությանն այլընտրանք լինելու իր կարևորագույն դերակատարության հարցում: Արդյունքում խորհրդարանական կառավարմամբ երկրում մենք ունենք ոչ համարժեք խորհրդարանական իշխանություն և նույնքան ոչ համարժեք խորհրդարանական ընդդիմություն: Այսինքն՝ պառլամենտական կառավարմամբ պետությունն ապրում է փաստացի անգործունակ խորհրդարանով՝ դրանից բխող բոլոր տեսանելի, բայց որ ավելի վտանգավոր է՝ առաջին հայացքից անտեսանելի ու ճգնաժամերի ներուժ ունեցող հետևանքներով:

Այս իրավիճակի հետևանքն է այն իրողությունը, որ այսօր գործող իշխանությանն այլընտրանքի հայտ են ներկայացնում նախկին հանցավոր համակարգի ներկայացուցիչները՝ ի դեմս նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի: Նրանց ներկայությունն ու ակտիվությունը այսօրվա քաղաքական կյանքում խորհրդարանի անգործության ու քաղաքական դաշտում ունեցած զրոյական դերակատարության ուղիղ հետևանքն են: Խորհրդարանական ուժերը չեն կարողացել քաղաքական օրակարգն ու քաղաքական դիսկուրսը պահել խորհրդարանում, ինչի արդյունքում մենք այսօր ունենք արտախորհրդարանական ձևախեղված քաղաքական հարաբերություններ, որոնցում գերիշխում է ռևանշիզմը:

Նոր Հայաստանը առաջին հերթին ժողովրդավարական Հայաստանն է՝ իր բոլոր համակարգերով ու կառուցակարգերով: Իրականության մեջ, սակայն, մենք ունենք իրավիճակ, որում քաղաքական համակարգի հիմնական դերակատարները գործում են նախկին իներցիայով, նախկին գաղափարախոսությամբ ու հին գործիքակազմով: Մինչդեռ հեղափոխությունից հետո ստեղծված բոլորովին նոր քաղաքական իրողություններն ու պայմանները թույլ չեն տալիս, անհնար են դարձնում ավտորիտար իշխանության պայմաններում հաստատված խաղի կանոններով ու մեթոդներով քաղաքական պայքար իրականացնել ժողովրդավարական իշխանության պարագայում: Մինչդեռ մենք ականատեսն ենք հենց այդ իրողության՝ ներկայիս խորհրդարանական ուժերը գործում են նույն մեթոդաբանությամբ, ինչով առաջնորդվել են նախորդ ավտորիտար իշխանությունների ժամանակներում: Այդպես երկար շարունակվել չի կարող:

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՀԻՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Թավշյա հեղափոխության օրակարգին անհամարժեքությունն ու անհամապատասխանությունը դրսևորվում են ոչ միայն ներքին կյանքում, այլև արտաքին քաղաքականության մեջ: Հայաստանի գործող իշխանությունը հայտարարել է, որ արտաքին քաղաքականության ոլորտում շրջադարձեր չեն լինելու: Անցած մեկուկես տարիները ցույց են տվել, որ իսկապես շրջադարձեր չեն եղել: Շրջադարձեր չկատարելը, սակայն, չպետք է ենթադրեր, որ արտաքին քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի լինելու: Մինչդեռ իրականությունը վկայում է հենց դրա մասին: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած Հայաստանը վարում է նույն արտաքին քաղաքականությունը, որը վարվում էր Սերժ Սարգսյանի ղեկավարած Հայաստանի կողմից: Այդ մասին տակավին վերջերս խոստովանեց հենց Նիկոլ Փաշինյանը՝ հայտարարելով արտաքին քաղաքականության ասպարեզում ժառանգականության սկզբունքի մասին: Դա նշանակում է, որ մենք նույնպիսի անհամապատասխանության ու անհամարժեքության խնդիր ունենք նաև արտաքին քաղաքականության ասպարեզում: Որովհետև անկարելի է, որ ժողովրդավարական պետությունը վարի նույն արտաքին քաղաքականությունը, որը վարվել է նախկինում ավտորիտար իշխանության կողմից: Սա աբուսրդ է, որում ապրում ենք մենք արդեն մեկուկես տարի: Այն դեպքում, երբ նոր Հայաստանը, ժողովրդավարական ու համամարդկային արժեքներ որդեգրած Հայաստանը պետք է բառի բուն իմաստով բացվեր աշխարհի առաջ, պետք է նորովի հաղորդակցվեր աշխարհի հետ ու աշխարհը պետք է բերեր Հայաստան՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով: Մինչդեռ մենք անցած մեկուկես տարիների ընթացքում տեսել և տեսնում ենք վախվորած, զգուշավոր արտաքին քաղաքականություն՝ ռուսական ընդգծված ուղղվածության դոմինանտությամբ: Այսինքն՝ մեր արտաքին քաղաքականության մեջ շարունակում է գործել նույն ալգորիթմը, որը դրված էր Սերժ Սարգսյանի ոչ լեգիտիմ իշխանության արտաքին քաղաքականության հիմքում: Այն դեպքում, երբ այսօր մենք ունենք աննախադեպ բարձր լեգիտիմությամբ իշխանություն, որը աշխարհի, առաջին հերթին նույն Ռուսաստանի հետ կարող է և պարտավոր է հարաբերվել ինքնիշխանության դիրքերից: Ինքնիշխանությունն, ի դեպ, վերջերս կայացած դեսպանների հետ հավաքում վարչապետի կողմից հռչակվեց որպես արտաքին քաղաքականության հիմնասյուներից մեկը: Ցավոք, առայժմ դա միայն հռչակագրային նշանակություն ունի և չի դրսևորվում գործնական քաղաքականության մեջ: Հանուն արդարության պետք է նշել, սակայն, որ այս հարցում գործադիր իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը չունի որևէ քաղաքական աջակցություն քաղաքական համակարգի մասնակիցների կողմից: Խորհրդարանական քաղաքական ուժերը սեթևեթում են ռուսական շրջանակների հետ, իսկ արտախորհրդարանական միավորները առանց թաքցնելու ստանձնել են հինգերորդ շարասյան դերակատարում: Այսինքն՝ ինքնիշխան արտաքին քաղաքականություն վարելու համար երկրի ղեկավարությունը չունի քաղաքական աջակցություն: Դա, ի դեպ, արդեն ոչ թե քաղաքական, այլ պետական շահի, երկրի ազգային անվտանգության տիրությում գտնվող հարց է, որը, ցավոք, անգամ չի գիտակցվում մեր քաղաքական ուժերի կողմից:
Այսպիսով, թավշյա հեղափոխությունից մեկուկես տարի անց մենք ունենք հեղափոխության, հեղափոխության օրակարգի հետ ներքին և արտաքին քաղաքականությունների անհամապատասխանություն ու անհամարժեքություն, ինչն ուղղակի ազգային անվտանգությանը սպառնացող հարց է և վտանգում է առաջին հերթին թավշյա հեղափոխությունը:

ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ, ՆՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բոլոր բացասական երանգներով հանդերձ՝ իրավիճակը հոռետեսական չէ և ոչ էլ, առավել ևս, փակուղային: Թավշյա հեղափոխության ամենամեծ ձեռքբերումներից մեկը իրավագիտակից քաղաքացիների արթնացումն է թմբիրից, ինչի արդյունքում հասարակությունը, որքան էլ հակառակը պնդեն, դարձել է սուբյեկտ ու գոնե անուղղակի ազդեցություն ունի որոշումների կայացման գործընթացում: Հասարակության արթնացումը ամեն օրվա հետ ամրապնդում է հանրային քննարկման, հանրային դիսկուրսի ինստիտուտը, ինչը մեծացնում է հասարակության սուբյեկտայնությունը: Հեղափոխություն իրականացրած հասարակությունը այլևս պահանջատեր է և իրավագիտակից: Ու եթե անգամ նվազում է իշխանության վարկանիշը, ապա պայմանականորեն ասած՝ հեղափոխության վարկանիշը մնում է անփոփոխ. Հայաստանի հասարակության ճնշող մեծամասնությունը հավատում է հեղափոխությանն ու նրա արժեքներին, և մեր բոլորի խնդիրը պետք է լինի թույլ չտալ, որ որևէ պարագայում այդ հավատը արժեզրկվի: Հետևաբար մեր խնդիրն է ստեղծել համապատասխան միջավայր և ձևաչափեր առաջին հերթին հանրության իրավագիտակից հատվածի միախմբման համար: Դրա նախադրյալները առավել քան տեսանելի են ինչպես առանձին անհատների, այնպես էլ քաղաքացիական, հանրային միավորների մակարդակում: Ժամանակը հասունացնելու է այդ տրամադրություններին քաղաքական ձևակերպումներ տալու անհրաժեշտությունը: Որովհետև եթե խորհրդարանը փաստացի անգործունակ է, ապա խորհրդարանից դուրս կան զգալի թվով անհատներ ու խմբեր, որոնք կարող են ձևավորել հեղափոխությանը համապատասխանող քաղաքական օրակարգ, և որոնք կարող են, պատկերավոր ասած, փրկել հեղափոխությունը: Թավշյա հեղափոխությունը տակավին ավարտված չէ, և բոլոր նրանք, ովքեր դեռևս հավատում են հեղափոխության արժեքներին, կարող են և պարտավոր են համախմբվել հեղափոխության ընթացքի, շարունակության ապահովման գաղափարի շուրջը: Հեղափոխությունը Հայաստանին տվել է բացառիկ պատմական հնարավորություն, և մենք ուղղակի իրավունք չունենք մսխելու այդ հնարավորությունը: Սերունդները չեն ների մեզ դրա համար:

Հ. Գ. Վերը նշված պատճառներն ու գործոնները այլևս անհամատեղելի են դարձնում ինձ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ, ինչը, ցավոք, ինձ ստիպել է խմբակցությունից դուրս գալու դժվարին որոշում կայացնել: Այդ մասին կհայտարարեմ Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանի մեկնարկին: Առաջիկայում կտեղեկացնեմ նաև՝ արդյոք հրաժարվո՞ւմ եմ նաև պատգամավորական մանդատից, թե՞ քաղաքական ակտիվ գործունեությունս շարունակում եմ անկախ պատգամավորի կարգավիճակում:

Հ․Գ․ Առանձնահատուկ շնորհակալություն Լուսավոր Հայաստան խմբակցության գործընկերներիս՝ միասին անցած ճանապարհի համար։


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:54 Բերման են ենթարկել նաև«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի անդամ Միքայել Մարտիրոսյանին Այսօր, 20:53 Անահիտ Մանասյանը տեսակցել է Դավիթ Տոնոյանին. վերջինս ներկայացրել է իր մտահոգությունները Այսօր, 20:45 Ոստիկանները բերման են ենթարկում Տավուշում հողերի հանձնման դեմ բողոքող քաղաքացիներին․ ձերբակալվել են Սուրեն Պետրոսյանն ու Միհրան Մահսուդյանը Այսօր, 20:31 Երկրապահից հեռու մնացեք, թողեք՝ մենք մեր սահմանները պահենք․ Սասուն Միքայելյան (Տեսանյութ) Այսօր, 20:06 «Իրատեսական է, դրա ժամանակն էլ է գալու»․ Սերժ Սարգսյանը՝ գործող իշխանություններին հեռացնելու մասին (Տեսանյութ) Այսօր, 19:53 «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ ՀՀ երրորդ նախագահն արձագանքեց Հայաստանից տարածքներ հանձնելն արդարացնող պնդումներին՝ հնչող գործող իշխանության կողմից Այսօր, 19:42 Ոչ ոք չի կարող Հայոց ցեղասպանությունը կասկածի տակ առնել․ ՀՀ երրորդ նախագահ Այսօր, 19:36 Հույս ունեմ՝ այն հակազդեցությունն ու դիմադրությունը, որը կա Տավուշում, առաջիկա օրերին կդառնա համահայաստանյան, համաժողովրդական․ Իշխան Սաղաթելյան (Տեսանյութ) Այսօր, 19:23 Խոնարհվելով մեր սրբադասված նահատակների հիշատակի առջև՝ խստորեն դատապարտում ենք իշխանությունների վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ Դիվանագետների համահայկական խորհուրդ Այսօր, 19:03 «Ինձ չեմ տեսնում այն Երկրապահ կամավորական միության շարքերում, որը տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա»․ Արայիկ Ղարիբյանը հրաժարվել է ԵԿՄ անդամակցությունից Այսօր, 18:51 Փաշինյանը Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի անդամների հետ տարածաշրջանային հարցեր է քննարկել Այսօր, 18:36 Մարսելի արքեպիսկոպոսն իր զորակցությունն է հայտնել հայ ժողովրդին և Հայոց Հայրապետին Այսօր, 18:25 ԱՄՆ պետքարտուղարությունը մարդու իրավունքների տարեկան զեկույցում անդրադարձել է նաև Հայաստանին ու Ադրբեջանի ռազմական գործողություններին Այսօր, 18:15 Ձերբակալվածների պահման վայրում հայտնաբերվել է մի քանի օր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածքներ հասցրած տղամարդու դին՝ կախված վիճակում Այսօր, 18:02 Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին վերահաստատում ենք արդարադատության համար պայքարը շարունակելու մեր կամքը․ Հայ դատի Միջին Արևելքի հանձնախումբ Այսօր, 17:50 Սյունիքում տրամադրությունները լարված են Այսօր, 17:39 Ալիևը գոհ է․ «Հայկական կողմը համաձայնել է ԼՂ-ի մասին դրույթ խաղաղության համաձայնագրում չներառել» Այսօր, 17:26 «Սա հույսի առկայծող ճանապարհ է». Ալեն Սիմոնյանը՝ Տավուշում սահմանային սյուն տեղադրելու մասին Այսօր, 17:19 «Անհնար է, Հայաստանը չի կարող ազատվել եռակողմ հայտարարության այդ դրույթից»․ Ալիևը կրկին «Զանգեզուրի միջանցքն» է պահանջում Այսօր, 17:13 Անհապաղ վերանայել մամուլի դեմ ուղղված կառավարության որոշումը և ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն տալ ազատորեն լուսաբանել Հայոց ցեղասպանության տարելիցի միջոցառումները․ ՀԺՄ Այսօր, 17:04 Թող ձեզ ու ձեր բազմապիսի տերերի համար մեկընդմիշտ պարզ լինի՝ չե՛ք հաջողելու մոռացության տալ Հայոց Ցեղասպանությունը․ Հայաստանի ազատագրության Հայ գաղտնի բանակ Այսօր, 16:51 Ալիևը հայտարարել է դելիմիտացիայի ժամանակ Հայաստանին նոր տարածքային պահանջներ ներկայացնելու մտադրության մասին․ «Էքսկլավներն» է պահանջելու Այսօր, 16:42 Մեր բոլոր գործընկերները ողջունել են այս գործընթացը՝ բացառությամբ մեկ երկրի, «не знаю почему» և մեկ էլ դուք եք դեմ. Վարդանյանը՝ ընդդիմությանը Այսօր, 16:36 ԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Այսօր, 16:29 Իշխանական հնարավոր բոլոր լծակներով, սատելիտներով փորձ է արվում Սրբազանի վերաբերյալ տարածել վարկաբեկիչ, սուտ տեղեկատվություն. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Այսօր, 16:20 Կարմրուկով պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում Այսօր, 16:18 Արկադի Դումիկյանը ներկայացրել է իր նոր՝ «Դուդուկ» տեսահոլովակը Այսօր, 16:16 Ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 113 դեպք Այսօր, 16:15 Ադրբեջանը մտադիր չէ միանալ ԵԱՏՄ-ին. Ալիև Այսօր, 16:13 Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը Այսօր, 16:10 Այժմ մենք ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև Այսօր, 16:07 Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Այսօր, 15:59 Մենք տուն չենք տալիս թշնամուն. տավուշցի ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 15:56 Անվստահություն, եթե ոչ՝ մանդատներից հրաժարում․ Հայտարարություն Այսօր, 15:53 Վախենալու է՝ վաղն ինչ ուղերձով է հանդես գալու ՀՀ ղեկավարը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչմանը Այսօր, 15:47 Իշխանության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից Այսօր, 15:44 Սասուն Միքայելյան, Դուք և Ձեր կցորդները հավաքեք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 15:38 Էրդողանի հայտարարությունը փաստում է, որ այս իշխանության՝ Ցեղասպանության պահանջատիրությունից հրաժարվելու գործընթացն իրականություն է. Թուրքագետ Այսօր, 15:29 Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Պատգամավոր Այսօր, 15:24 Կարճ ասած՝ Ոսկեպարը կմնա ձեր պատկերացրած անկլավ. Ոսկեպարի գյուղապետ Այսօր, 15:15 Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի հետագա առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ Այսօր, 15:12 Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին նախաձեռնել են երթ Այսօր, 15:03 Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Այսօր, 14:58 Հրաժարական չեմ տալու, իմ ժողովրդի՞ց հրաժարական տամ. Կիրանցի վարչական ղեկավար Այսօր, 14:48 Տավուշում առերևույթ նույն անձը երկու անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել. Արամ Վարդևանյան Այսօր, 14:38 Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. Մարտիրոսյան Այսօր, 14:27 2021-ի արտահերթ ընտրություններին Ոսկեպարում ճնշող մեծամասնությունն ընտրել է ՔՊ-ին. Դավթյան Այսօր, 14:05 Ռուբինյանը և Հունաստանի դեսպանը կարևորել են Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղության հաստատումը Այսօր, 13:54 Այս փուլում ժողովուրդն անտարբեր է, ընդդիմությունն՝ անկարող, իշխանությունն էլ թրքամետ է. Շարմազանով Այսօր, 13:50 Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը Այսօր, 13:48 Նիկոլի կնիկը 1 միլիոնանոց հաց է ուտում, իսկ մենք սոված-ծարավ ընկել ենք քուչեքը. Գեղարքունիքցի Այսօր, 13:45 Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը Այսօր, 13:41 «Տղավարի հելեք կանգնեք. կուսակցական խաղեր չտալ». Գեղարքունիքում պայքարի են դուրս եկել (Տեսանյութ) Այսօր, 13:37 Կիրանցում դասադուլ է Այսօր, 13:35 «Ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից, ժամանակն է՝ Թուրքիայի հետ հարաբերություններում ստեղծեք նոր ճանապարհային քարտեզ»․ Էրդողանը՝ ՀՀ-ին Այսօր, 13:28 Շուրջ 6 տարի է անցել այն օրվանից, երբ փաստացի մերժեցին հայկական երկու հանրապետությունները. Դանիելյան Այսօր, 13:19 Սա քո համար է հող, իսկ մեզ համար սրբազան տարածք է ու հայրենիք․ Տավուշի բնակիչը՝ Փաշինյանին Այսօր, 13:15 Ալիևը Զելենսկուն հրավիրել է Բաքու Այսօր, 13:11 Չգիտենք, թե ինչ պայմաններում են ապրում գերեվարված անձինք. Կարմիր խաչից ստացված տեղեկություններն անբավարար են. Ստեփանյան Այսօր, 13:06 Փակել են Երևան-Սևան մայրուղին (Տեսանյութ) Այսօր, 13:01 Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել Այսօր, 12:58 Հրդեհ՝ Հրազդանի կիրճում. այրվել է երկու վագոն-տնակ Այսօր, 12:52 «Եթե մենք ունենք անելիք ու ասելիք՝ միայն հաղթանակի մասին է. մեզ սուտը պարտադրողը պետք է գնա, չի կարող մնալ». Բագրատ Սրբազանը Նոյեմբերյանում է Այսօր, 12:45 Ոսկեպարում հայկական դրոշը հանել են՝ փոխարենը բարձրացրել են ադրբեջանական դրոշը․ Բագրատ Սրբազան (ArmLur)․ Տեսանյութ Այսօր, 12:29 Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի Այսօր, 12:18 Պայքար է պետք ու վերջ. Նոյեմբերյանցի Այսօր, 12:13 Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը՝ սահմանազատման վերաբերյալ Այսօր, 12:09 Գազամատակարարման պլանային դադարեցումներ` Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում` ապրիլի 25-ին և 26-ին Այսօր, 12:05 Նոյեմբերյանում գերլարված է. հրելով հեռացնում են ԵԿՄ Տավուշի ղեկավարի մեքենան (Տեսանյութ) Այսօր, 12:00 ՀՀ-ի կողմից միակողմանի զիջում է․ Նոյեմբերյան համայնքը չի աջակցում սահմանազատման գործընթացին Այսօր, 11:53 Հայաստանից ո՞ր ընկերությունների կաթնամթերքն է Ռոսսելխոզնադզորը թույլատրել մատակարարել ՌԴ Այսօր, 11:49 Ալեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանը Այսօր, 11:47 ՊՆ-ում քննարկվել են Հայաստանի ու Ֆրանսիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր Այսօր, 11:45 Մոցարտի «Ռեքվիեմը»՝ ի նվիրում Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների Այսօր, 11:41 Անահիտ Մանասյանը ՔԿՀ-ում կհանդիպի Դավիթ Տոնոյանին Այսօր, 11:38 Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը. ՀՀ կառավարություն Այսօր, 11:35 Մենք մտանք պատմության մեջ. Մխիթարյան Այսօր, 11:31 Ոստիկանության պարեկային ծառայողների վերապատրաստման անհրաժեշտություն կա. Արսեն Թորոսյան Այսօր, 11:27 Սլովենիան շնորհավորում է Երևանին և Բաքվին՝ կայուն խաղաղությանն ուղղված քայլի կապակցությամբ Այսօր, 11:18 Եկեղեցին է, որ թույլ չի տալիս վերջնականապես վերածվենք անասունի, այս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի. Վահե Հովհաննիսյան Այսօր, 11:16 Թբիլիսին ողջունել է սահմանազատման հարցով Երևանի և Բաքվի համաձայնությունը Այսօր, 11:11 Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածությունը Այսօր, 11:08 ՄԻՊ-ը հանդիպել է լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ Այսօր, 11:06 Հենրիխ Մխիթարյանի բոլոր տիտղոսները Այսօր, 11:05 Աշտարակ քաղաքի, Սասունիկ, Կարին, Օշական Ձախափնյակ գյուղերի ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի Այսօր, 11:03 Սա ստի ու կեղծիքի գործընթաց է. ո՞վ է այն մարդը, որն ուզում է խաբված լինել, չարքից պարտված լինել. Բագրատ Սրբազան Այսօր, 10:59 Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ Այսօր, 10:54 Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն Պետրոսյան Այսօր, 10:51 Երգիչ, դերասան Գևորգ Մկրտչյանն ամուսնացել է. ինչպես է անցել հարսանեկան արարողությունը (Տեսանյութ, Lուսանկարներ) Այսօր, 10:48 Բախվել են 38 երթուղու ավտոբուսն ու «Toyota»-ն. կա վիրավոր Այսօր, 10:46 Հայաստանին պարտադրելու են, որ բանակ չունենա. կարծում եմ՝ կապիտուլյացիայի փաստաթուղթը կստորագրվի այս ամառ. Արշակ Կարապետյան (Տեսանյութ) Այսօր, 10:43 «Փաշինյանն ասաց՝ հանուն խաղաղության է հանձնում». կիրանցի վարչական ղեկավարը հրաժարական չի տալիս (Հրապարակ) Այսօր, 10:39 Բաղանիսում իրավիճակը լարված է. ոստիկանները փակել են Բաղանիս Այրումին հարակից ճանապարհը Այսօր, 10:37 Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը ՀՀ արգելել են․ «Զվարթնոց»-ում հացադուլ է հայտարարել Այսօր, 10:33 Թող Հայոց ցեղասպանության Ս. Նահատակների բարեխոսությամբ շենանա մեր հայրենիքը. Հայր Զաքարիա Այսօր, 10:31 Հենրիխ Մխիթարյանը Միլանի «Ինտերի» կազմում դարձել է Իտալիայի չեմպիոն Այսօր, 10:29 Երևանում և մարզերի մի մասում լույս չի լինի Այսօր, 10:27 «Չեմ վախենում քրեական գործերից կամ կալանավորվելուց». Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին հրավիրել են զինվորական քննաչական վարչություն Այսօր, 10:23 Փաշինյանը հասել է նրան, որ իր հանձնողական քաղաքականությունը աջակիցներ և ակտիվ սատարողներ ունի. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:19 «Հրապարակ». Տավուշի բնակիչները կենաց-մահու կռիվ են տալիս` Ադրբեջանին հող չհանձնելու համար, իսկ Նոյեմբերյանի համայնքապետը ԱՄՆ-ում է

Տվյալ բաժնի վերջին նյութերը