06/09/2019 16:07
Բակո Սահակյանը ՀՀ ԱԽ քարտուղարի հետ քննարկել է անվտանգության ոլորտում փոխգործակցությանը վերաբերող հարցեր
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 6-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին, տեղեկացնում են Արցախի նախպագահի մամուլի գրասենյակից։
Հանդիպմանը, որին մասնակցել է ԱՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արշավիր Ղարամյանը, քննարկվել են անվտանգության ոլորտում հայկական երկու հանրապետությունների փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր: