06/09/2019 17:52
Իրազեկում՝ քաղաքացիներին. պարտապանի գույքն արգելանքից կարող է հանվել նաև իրավական նոր հիմքերով
Հարկադիր կատարման ծառայությունն իրազեկող հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.
«Հարգելի քաղաքացի,
Տեղեկացնում ենք, որ 04.08.2019թ. ուժի մեջ է մտել ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքը, որի 44.1-րդ հոդվածով սահմանվել են գույքն արգելանքից հանելու իրավական նոր հիմքեր:
Արգելանքի տակ գտնվող պարտապանի գույքը հարկադիր կատարողի որոշմամբ արգելանքից հանվում է նաև եթե`
• դրամական միջոց չհանդիսացող գույքի նկատմամբ կիրառված արգելանքն ակնհայտորեն գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը,
• դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը գերազանցում է պահանջատիրոջ պահանջի և կատարողական գործողությունների կատարման ծախսերի չափը,
• պարտապանի պարտավորությունը մասնակի կատարվել է»: